Ինչի մասին են վկայում ձեր ճակատի կնճիռները

Մեր մարմինը ունիվերսալ մեխանիզմ է, որից կարելի է հետևություններ անել, թե ինչ կենսակերպ ենք մենք վարում, ինչպես ենք սնվում, զբաղվում ենք սպորտով, թե՝ ոչ։

Ծերանալու առաջին և ամենաակնհայտ նշանը կնճիռներն են։

Արդյոք արժե՞ դրանցից վախենալ։

Եկեք սա քննարկենք EnterTrain-ի հետ միասին։

Կնճիռները միայն արտահայտում են մեր կյանքի ընթացքում ապրած հույզերի որակն ու ուժգնությունը։

Տարիքի հետ մաշկը չորանում է՝ կորցնելով ջուրն ու կոլագենը, որը պատասխանատում է մաշկի բնական ձգվածության համար։

Սակայն կնճիռների մեկ այլ տեսակ կա, որը առաջանում է մեր բնավորության հոգեբանական առանձնահատկությունների արդյունքում, դրանք միմիկական կնճիռներն են։ Շատ հուզական մարդիկ, ժպտերեսները, զարմացողները, ճակատի վրա, բերանի անկյուններում և աչքերի շուրջ դեռ երիտասարդ տարիքից կնճիռներ են ձեռք բերում։

Ճակատի վրա խորը կնճիռներ հաճախ հայտնվում են Սատուրնի և Մերկուրիի տիպի մարդկանց մոտ. սրանք մտահոգ, լուրջ և գործունյա մարդիկ են, որոնք հաճախ են բարձրացնում ճակատը՝ վերլուծելով իրավիճակը։

Կնճիռներ չեն ունենում Վեներայի և Լուսնի մարդիկ, քանի որ նրանք երբեք բուռն չեն արտահայտում իրենց հույզերը։

Մարսի և Արևի մարդիկ հաճախ խորը հորիզոնական կնճիռ են ունենում հոնքերի արանքում, որը խոսում է մտքի մարտական լարվածության մասին։

Մարդկանց որ տիպին էլ պատկանեք, հետևեք այս պարզ կանոններին, որպեսզի խուսափեք նոր կնճիռներից և հների խորացումից։

1. Թողեք ծխելը

2. Կերեք հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ (հատապտուղներ, սալոր, ընդեղեն, արտիշոկ և այլն)։

3. Շատ ջուր խմեք (մաքուր, չգազավորված)

4. Արևի տակ երկար մի մնացեք

5. Քնեք այնքան, որ քունը լրիվ առնեք

6. Խուսափեք սթրեսներից

Թող ձեր մաշկը միշտ մաքուր լինի, իսկ կնճիռներն էլ միայն ժպտալուց առաջանան։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Հարեմի դռներից ներս. ինչպես են ապրում արաբ կանայք
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
Երբեք մի դիմացեք նեգատիվ վարքագծի այս 6 տեսակներին. կյանքը չափազանց կարճ է
«Մահվանից բացի, աշխարհում ամեն բան կարելի է ուղղել»․ 15 մեջբերումներ Միգել դե Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպից
«Զգուշացեք համբերատար մարդկանցից»
«Եղիր ինքդ քո բռնակալը». Ռոքֆելլերի հաջողության գրավականը
Այս 15 նշանները վկայում են այն մասին, որ ձեր լյարդը վատ է աշխատում
Կենդանակերպի այս 3 նշաններն ի ծնե հաղթողներ են
Արևելյան բժշկության 10 ոսկե կանոնները

Վերջին լուրեր

Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շրի Շրի Ռավի Շանկարի 7 խորհուրդները
Լիմոնադով հրաշք – բիսկվիթ․ արտակարգ բարձրանում է, համեղ է և փափուկ
Ինչպե՞ս թիկնոցը կարողացավ կյանք փրկել և օգնեց դքսին փախչել մահապատժից. առեղծվածային պատմություն
Տաղանդավոր դաշնակահարի երաժշտությունից փղերը սկսում են լաց լինել. տեսանյութն առանց հուզմունքի հնարավոր չէ դիտել
Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ)
Պատմության առաջին հոգեբուժարանները, որոնք վատթարացնում էին մարդկանց հոգեկան առողջությունը
Ֆինանսական բուրգեր. ինչպե՞ս են դրանք ի հայտ եկել, և որո՞նք են պատմության մեջ այս հանցագործության ամենահայտնի դեպքերը
Վերացնում ենք աչքերի շրջակա պարկերը և կնճիռները. դրա համար միայն մեկ մթերք պետք կլինի, որը յուրաքանչյուրն ունի