Պետություն, որտեղ մինչ օրս գործում է ստրկավաճառությունը. իշխանությունները չեն կարողանում պայքարել դրա դեմ

Մավրիտանիան զբոսաշրջության տեսանկյունից լավ պետություն է, սակայն մարդիկ, որպես կանոն, չեն շտապում այնտեղ հանգստանալ:

Պատճառը մեկն է. Մավրիտանիայում դեռևս գործում է ստրկությունը:

Դրան դժվար է հավատալը, սակայն դա է իրականությունը:

Ոչ պաշտոնական ստրկություն

Բնականաբար, իրավականորեն ու պաշտոնապես այստեղ ստրկություն գոյություն չունի : Դրանից իշխանությունները հրաժարվել են դեռևս 1980 թ. : Սակայն, ինչպես պարզվում է, այդ որոշումը թղթի վրա է մնացել : Գործնականում ստրկություն դեռևս գոյություն ունի. այնտեղ շարունակում են մարդկանց առուվաճառքով զբաղվել :

Իշխանությունները պարբերաբար փորձում են պայքարել այս երևույթի դեմ, սակայն նրանց միջոցները բավականաչափ արդյունավետ չեն, այդ իսկպատճառով ժամանակի ընթացքում նրանք սովորել են պարզապես աչք փակել իրականության վրա :

Ամբողջ բնակչության շուրջ 20%-ը սկզբունքորեն զրկված է մի շարք հիմնական իրավունքներից : Նրանց գնում են, վաճառում ստիպում ծառայել կոնկրետ մարդկանց : Ստրուկներ են դառնում հիմնականում սևամորթները, իսկ սեփականատերեր՝ սպիտակամորթ բերբերները : Այնտեղ անգամ ստրկության են առնում երեխաներին. նրանց պարզապես խլում են ծնողներից և իրացնում :

Մավրիտանիայում գոյություն ունեն հասարակական կազմակերպություններ, որոնք ստրուկներին օգնություն են առաջարկում : Սակայն այդ օգնությունը ոչ բոլորն են ընդունում. նրանք վախենում են և նախընտրում են մնալ իրենց տերերի մոտ :

Առավել հաճախ ստրկացնում են կանանց

Արական սեռի ստրուկները կատարում են ծայրահեղ ծանր ֆիզիկական աշխատանքներ : Իսկ կանայք կա՛մ ֆիզիկական աշխատանք են կատարում, կա՛մ բավարարում բերբերներին՝ նրանց հարճերը դառնալով : Ամեն ինչ կախված է կնոջ արտաքնից և տարիքից :

Եթե գեղեցիկ աղջկան ոչ մի բերբեր չի ցանկանում որպես հարճ վերցնել, ապա նրան պարզապես հասարակաց տուն են ուղարկում : Մշտապես մարմնավաճառությամբ զբաղվելու հետևանքով քայքայվում է ստրկուհիների առողջությունը. նրանք արագ ծերանում են, տարբեր հիվանդություններ ձեռք բերում : Երբ նրանց վիճակը շատ է վատանում, կանանց պարզապես փողոց են նետում : Արդյունքում կանայք սովից մահանում են :

Հարկ է նշել, որ ստրկուհիների հետ այնտեղ շատ վատ են վարվում : Նրանց մարդ չեն համարում, հաճախ բռնաբարում են, սպանում, իսկ իրավապահ մարմինները անգամ չեն էլ փորձում զբաղվել այդ հանցագործություններով :

Զարմացնում է նաև այն փաստը, որ նման կանայք երեխաներ են ունենում : Ինչու՞՝ հասկանալի չէ : Հնարավոր է՝ նրանք պարզապես չունեն հնարավորություն պաշտպանվելու կամ աբորտ կատարելու. չէ՞ որ նրանց երեխաներին էլ նույն ճակատագիրն է սպասվում : Նման կանանցից ծնված երեխաներն իրենց հայրերին հարկավոր չեն, այդ իսկ պատճառով էլ ծննդյան պահից համարվում են ստրուկներ:

Իրավահավասարություն ստեղծելու ևս մեկ փորձ

2015 թ. տեղի իշխանությունները կրկին միջոցներ ձեռնարկեցին ստրկության դեմ պայքարելու: Այս անգամ նրանք խստացրին պատասխանատվությունը: Ստրկավաճառներին հայտնաբերեցին և խստորեն պատժեցին: Շատերը դատապարտվեցին մինչև 20 տարի ազատազրկման:

Ակտիվ պայքար սկսվեց այն բանից հետո, երբ պետության գլուխ նոր իշխանություն եկավ: Սակայն ստրկությունն ամբողջապես արմատախիլ անել Մավրիտանիայում դեռևս չի հաջողվել. որոշները շարունակում են գաղտնի կերպով ստրուկներ պահել:

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել
«Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում եմ լինել խաղաղասեր, բայց այս անգամ այլ ելք չկա»․ Արարատ Քեշչյան
Եղած մոմերով ենք սարքել՝ 2+4=6. ապաստարանում նշել են փոքրիկ Արմենչիկի 6-ամյակը (Video)
«Ֆրանսիան միշտ կլինի հայերի կողքին, խաղաղությունն արագորեն պիտի վերականգնվի»․ Էմանուել Մակրոն