Պատրաստում ենք շոկոլադե տորթ «Carrément Chocolate»

 

 

 

 

 

 

Բաղադրիչներ

  • Շոկոլադային բիսկվիթի համար`
  • շոկոլադ սև – 100 գր
  • կարագ – 100 գր
  • շաքարավազ – 100 գր
  • ալյուր – 30 գր
  • ձու – 3 հատ
  • Շոկոլադային կրեմի համար՝
  • ժելատին – 3 գր
  • շոկոլադ սև – 73 գր
  • ձվի դեղնուց – 2 հատ
  • շաքարավազ – 50 գր
  • կաթ – 100 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 100 գր
  • Սաբայոն շոկոլադային մուսսի համար՝
  • շաքարավազ – 61 գր
  • ջուր – 13 գր
  • ձու – 1 հատ
  • ձվի դեղնուց – 2 հատ
  • շոկոլադ սև – 107 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 150 գր
  • Շոկոլադային սոուսի համար՝
  • շոկոլադ սև – 50 գր
  • ջուր – 95 գր
  • շաքարավազ – 35 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 50 գր
  • Շոկոլադային ջնարակի համար՝
  • շոկոլադ սև – 100 գր
    սերուցք 30-35% յուղայնությամբ – 80 գր
  • կարագ – 20 գր
  • Շոկոլադային դեկորի համար՝
  • շոկոլադ սև – 100 գր (72%)

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Ջեռոցը 170 աստիճան տաքացնում ենք, տորթի ձևամանը ձիթայուղում ու մեջն ալյուր ցանում: Շոկոլադը կոտրատում ենք, լցնում կաթսայի մեջ, դնում եռացող ջրով կաթսայի վրա՝ այնպես, որ կաթսայի հատակը ջրին չկպնի :

Շոկոլադը հալվելուց հետո գոլորշու վրայից վերցնում ենք, ավելացնում կարագը, շաքարավազը ձվերն ու մաղած ալյուրը: Խառնում ենք, լցնում ձևամանի մեջ՝ տակը նախապես յուղաթուղթ փռելով: Թխում ենք 20 րոպե: Թխված բիսկվիթը կարող է մի քիչ հում թվալ: Ձևամանից հանում ենք, հովացնում ցանցի վրա: Ձևամանը լվանում ենք, չորացնում, մեջը թաղանթ փռում և հովացած բիսկվիթը նորից դնում ենք ձևամանի մեջ:

shokolade-tort-carrement-chocolate-5

Պատրաստում ենք շոկոլադային կրեմը: Նախապես ասենք, որ ժելատինի բացակայության դեպքում կրեմը կարելի է առանց նրա պատրաստել: Իսկ եթե ժելատին կա, այն սառը ջրում թրջում ենք: Շոկոլադը կոտրատում ենք, լցնում թասի մեջ, որում հետո կրեմն ենք պատրաստելու: Կաթն ու սերուցքը հասցնում ենք եռման, բայց չենք եռացնում:

Դեղնուցները շաքարավազի հետ հարում ենք, աստիճանաբար մեջը լցնում տաք սերուցքի ու կաթի խառնուրդը:

Դեղնուցի ու կաթի խառնուրդը դնում ենք կրակին ու խառնելով հասցնում 85 աստիճանի: Այդ ընթացքում խառնուրդը խտանում է: Խառնուրդի մեկ երրորդը լցնում ենք շոկոլադով կաթսայի մեջ և լավ խառնում: Երկու կեսով լցնում ենք մնացածը՝ ամեն անգամ լցնելուց հետո լավ խառնելով: Ավելացնում ենք քամած ժելատինը և խառնում ենք: Ավելի հարթ կրեմ ստանալու համար կարելի է հարել ընկղմվող բլենդերով: Կրեմը լցնում ենք հովացած բիսկվիթի վրա, 1 ժամով դնում սառնարան, հետո 1 ժամով սառցախցիկ:

shokolade-tort-carrement-chocolate-2

Սառցախցիկից կրեմը հանելուց մի քիչ շուտ պատրաստում ենք մուսսը: Սերուցքը հարում ենք մինչև փրփրելը: Ջրով ու շաքարավազով օշարակ ենք եփում, հասցնում 118 աստիճանի: Այդ ջերմաստիճանին հասնելուց մի քիչ շուտ սկսում ենք հարել դեղնուցներն ու ձվերը: Առանց հարիչն անջատելու՝ մեջն ենք լցնում օշարակն ու շարունակում մեծ արագությամբ հարել 3 րոպե: Հետո միջին արագությամբ հարում ենք մինչև հովանալը: Պետք է ստացվի փքուն սպիտակ զանգված:

Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, հասցնում 45 աստիճանի: Մեջը լցնում ենք հարած սերուցքի մեկ քառորդ մասը և խառնում: Հետո ավելացնում ենք մնացած սերուցքն ու սաբայոնը (օշարակի հետ հարած դեղնուցները):

shokolade-tort-carrement-chocolate-3

Մուսսը լցնում ենք սառցախցիկից հանած կրեմի վրա, նորից 1 ժամով դնում սառցախցիկի մեջ:

Պատրաստում ենք շոկոլադե դեկորը: Շոկոլադի ¾-ը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում մնացած շոկոլադն ու խառնում, մինչև լուծվի: Հենց որ շոկոլադը սկսում է խտանալ (27-28 աստիճանում), նորից դնում ենք գոլորշու վրա ու տաքացնում մինչև 31-32 աստիճան, կարևորը՝ շատ չտաքանա: Լցնում ենք պոլիէթիլենային թաղանթի կամ սիլիկոնե գորգի վրա և թիակով հարթեցնում: Հենց որ շոկոլադը սկսում է հավաքվել, կտրում ենք տորթի չափսի մեծ քառակուսի կամ էլ հավասարաչափ 9 քառակուսիներ, որպեսզի հետո տորթը կտրելը հեշտ լինի: Դնում ենք սառնարան:

shokolade-tort-carrement-chocolate-4

Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, շոկոլադը շատ արագ կսառի, կտրած քառակուսիները հեշտությամբ կառանձնանան միմյանցից, կունենան հարթ եզր և հաճելի փայլ: Իսկ եթե շոկոլադը շատ եք տաքացրել, սառելու համար երկար ժամանակ կպահանջվի, իսկ պոկելիս եզրը հարթ չի լինի:

Պատրաստում ենք շոկոլադային սոուսը: Շոկոլադը մանր կոտրատում ենք, լցնում ենք կաթսայի մեջ, մարմանդ կրակի վրա ջուրը, շաքարավազը, սերուցքն ու շոկոլադը հասցնում ենք եռման: Անընդհատ խառնում ենք, մինչև սոուսը դառնա համասեռ ու բավական խիտ և ծածկի թիակը:

shokolade-tort-carrement-chocolate-5

Պատրաստում ենք շոկոլադային ջնարակը: Շոկոլադը կոտրատում ենք ու լցնում այն կաթսայի մեջ, որի մեջ պատրաստվելու է ջնարակը: Սերուցքը հասցնում ենք եռման, աստիճանաբար լցնում շոկոլադի մեջ՝ կենտրոնից դեպի եզրեր խառնելով: Թողնում ենք հովանա մինչև 60 աստիճան: Ավելացնում ենք կարագը, հետո շոկոլադային սոուսը և խառնում ենք:

Տորթը սառցախցիկից հանում ենք և թաղանթը պոկում: Ջնարակը լցնում ենք վրան, շարում շոկոլադե դեկորը:

Ջնարակը լցնում ենք նախ՝ եզրերին, հետո՝ կենտրոնում և թիակով հարթեցնում ենք: Պետք է այդ ամենն անել շատ արագ ու կոկիկ, ինչպես և ցանկացած ջնարակի դեպքում:

shokolade-tort-carrement-chocolate-6

Ահա և վերջ:

shokolade-tort-carrement-chocolate-7

Ահա և վերջ, հիանալի համեղ ու գեղեցիկ շոկոլադե տորթ ստացվեց: Չշտապե՛ք մենակ ուտել, անպայման հյուրասիրեք և պարծեցեք Ձեր տաղանդով 🙂

Աղբյուր

Ամենակարդացված

Հարեմի դռներից ներս. ինչպես են ապրում արաբ կանայք
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
Երբեք մի դիմացեք նեգատիվ վարքագծի այս 6 տեսակներին. կյանքը չափազանց կարճ է
«Մահվանից բացի, աշխարհում ամեն բան կարելի է ուղղել»․ 15 մեջբերումներ Միգել դե Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպից
«Զգուշացեք համբերատար մարդկանցից»
«Եղիր ինքդ քո բռնակալը». Ռոքֆելլերի հաջողության գրավականը
Այս 15 նշանները վկայում են այն մասին, որ ձեր լյարդը վատ է աշխատում
Կենդանակերպի այս 3 նշաններն ի ծնե հաղթողներ են
Արևելյան բժշկության 10 ոսկե կանոնները

Վերջին լուրեր

«Շատ հոգատար հայր է». Գուրգեն և Իննա Դաբաղյանների դստեր պատվին կազմակերպված խնջույքն ու դրան նախորդած դժվար փուլը
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շրի Շրի Ռավի Շանկարի 7 խորհուրդները
Լիմոնադով հրաշք – բիսկվիթ․ արտակարգ բարձրանում է, համեղ է և փափուկ
Ինչպե՞ս թիկնոցը կարողացավ կյանք փրկել և օգնեց դքսին փախչել մահապատժից. առեղծվածային պատմություն
Տաղանդավոր դաշնակահարի երաժշտությունից փղերը սկսում են լաց լինել. տեսանյութն առանց հուզմունքի հնարավոր չէ դիտել
Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ)
Պատմության առաջին հոգեբուժարանները, որոնք վատթարացնում էին մարդկանց հոգեկան առողջությունը
Ֆինանսական բուրգեր. ինչպե՞ս են դրանք ի հայտ եկել, և որո՞նք են պատմության մեջ այս հանցագործության ամենահայտնի դեպքերը