Խելացի կինը պատժել է ամուսնուն՝ իրեն չհարգելու համար.. և ճիշտ է արել

EnterTrain-ը մի պատմություն է ներկայացնում, որ պատմում է արդեն 7 տարի ամուսնացած կինը, ում ամուսինը սկսել է չհարգել իրեն և անտարբեր լինել իր նկատմամբ, անընդհատ կշտամբել և բարոյապես ճնշել։

«Ես դիմացա մոտ մեկ ամիս, բայց շուտով համբերությանս բաժակը լցվեց։ Մի գեղեցիկ օր ես չդիմացա և ինչ մտածում էի ասացի։ Ճիշտ է, ես երկու անգամ ավելի քիչ եմ վաստակում, քան նա, բայց հանգիստ կարող եմ ինքնուրույն ապրել իմ փողով։

Մենք երկու սենյականոց բնակարան ենք վարձում ամսական 20 հազար ռուբլով։ Ես իմ իրերը տեղափոխեցի մյուս սենյակ, ամուսնուս սենյակում թողեցի հեռուստացույցը, ինձ մոտ տարա նոութբուքը։

«Ես հոգնել եմ քո բարոյական ծաղրի տանձիկը լինելուց։ Կամ գտիր քեզ ուրիշին, ավելի ուժեղ հակառակորդ, կամ հանգիստ թող ինձ։ Հիմա ես այնքան եմ հոգնել ընտանեկան կյանքից, որ պարզապես ուզում եմ ապրել քեզ հետ որպես բնակակից։ Ահա քեզ 12000 ռուբլի։ Սա քեզ վարձի և կոմունալների գումարը։ Իսկ մնացածը բարի եղիր, ինքդ կազմակերպիր»,– մի գեղեցիկ օր հայտրարեցի ես։

Ամուսինս գլխով արեց և ոչինչ չասաց։ Արդեն երկու շաբաթ է անցել, և գիտեք ինչ կասեմ ձեզ. ես անսահման գոհ եմ իմ անամպ կյանքից։ Պարզվեց, որ ես սննդի վրա շատ քիչ փող եմ ծախսում։ Արդեն երկու անգամ մատնահարդարման եմ գնացել, մազերս եմ ներկել, սանրվածքս փոխել։ Օր–օրի ես ավելի լավ տեսք ունեմ։ Գործընկերներս ինձ հաճոյախոսություններ են անում և տուն ճանապարհում աշխատանքից հետո։

Ազատ օրերին հիմա ոչ թե ամբողջ տունն եմ ոտքից գլուխ մաքրում, այլ մի թեթև հավաքում եմ սենյակս ու խոհանոցը։ Ժամերով այլևս խոհանոցում ուտելիք չեմ պատրաստում։

Ամուսնուս հետ չենք խոսում, երբեմն բարևում ենք։ Հաշտեցման նա չի գնում, նա երբեք չի էլ կարողանում ընդունել իր սխալները։

Հիմա նա այնքան էլ լավ տեսք չունի։ Մշտապես ջղային և դժգոհ տեսքով է։ Անխնամ, ճմռթված վերնաշապիկներով։ Նույնիսկ ցնցուղի տակ երեկոյան չի մտնում, այս տեմպերով շուտով մարդիկ փախնելու են նրա կողքից։

Ես չգիտեմ, թե ինչ ավարտ կունենա մեր փորձը, բայց ես պատրաստ եմ ընդունել ցանկացած արդյունք։ Եթե մենք բաժանվենք, ապա հանգիստ կապրեմ մենակս, եթե հաշտվենք, ես միայն մի բան եմ պահանջում՝ հարգանք իմ նկատմամբ։ Իսկ եթե մեր հարաբերություններն իրենց սպառել են, ուրեմն բարին դա է բոլորիս համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել
«Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում եմ լինել խաղաղասեր, բայց այս անգամ այլ ելք չկա»․ Արարատ Քեշչյան
Եղած մոմերով ենք սարքել՝ 2+4=6. ապաստարանում նշել են փոքրիկ Արմենչիկի 6-ամյակը (Video)
«Ֆրանսիան միշտ կլինի հայերի կողքին, խաղաղությունն արագորեն պիտի վերականգնվի»․ Էմանուել Մակրոն