Քնային հիվանդություն. XX դարի ամենահանելուկային համաճարակը, որը մինչ օրս սարսափեցնում է

Արդյոք ունեցե՞լ եք այնպիսի մղձավանջներ, որոնց ընթացքում ցանկանում եք արթնանալ, սակայն չի ստացվում:

Շուրջ 100 տարի առաջ միլիոնավոր մարդկանց համար նման մղձավանջը իրականություն էր. աշխարհում տարածում էր գտել լեթարգիական էնցեֆալիտը կամ քնային հիվանդությունը:

Մարդիկ հանկարծակի քնում էին՝ գդալը բերանին մոտեցնելիս կամ բակում գիրք ընթերցելիս:

Նրանք կարծես «փակվում էին»իրենց մարմիններում՝ սարսափելի արձանների նման:

Գիտնականները մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե որն է եղել քնային հիվանդության համաճարակի պատճառը, որը խլել է 5 միլիոն մարդու կյանք, և որի բուժումն այդպես էլ չի գտնվել:

Լեթարգիական էնցեֆալիտն ի հայտ է եկել 1915 թ. ֆրանսիական Վերդենում:

Հիվանդությունը նկարագրել է ավստրիացի հոգեբան և նյարդաբան Կոնստանտին ֆոն Էկոնոմոն:

1916 թ. Ավստրիայում այն արդեն համաճարակի էր վերածվել, որը հասել էր նաև Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ, ապա աշխարհի այլ անկյուններ:

Համաճարակը գործեց 10 տարի, այնուհետև անհետացավ նույնքան կտրուկ ու անսպասելի, որքան որ հայտնվել էր: Սակայն հիվանդությունը չանհետացավ. դեռ երկար ժամանակ տարբեր երկրներում առանձին դեպքեր գրանցվեցին:

Քնային հիվանդության համաճարակը համընկավ Առաջին աշխարհամարտի հետ: Հիվանդության առաջին զոհերը դարձան զինվորները: Ի սկզբանե բոլորը դրա պատճառը համարում էին մանանեխի գազի թունավոր ազդեցությունը, որը Գերմանիան օգտագործում էր անգլո-ֆրանսիական զորքերի դեմ: Երբ հիվանդանալ սկսեցին ոչ միայն զինվորները, բժիշկները խուճապի մատնվեցին: Պարզ դարձավ, որ մարդկությունը բախվել է վիրուսանման ինչ-որ երևույթի, սակայն ոչ ոք չգիտեր՝ դրա դեմ ինչպես պայքարել:

Հիվանդությունը տարբեր կերպ էր դրսևորվում. այն սովորաբար սկսվում էր սովորական գրիպի նման՝ թուլությունից և գլխացավից: Ամենաշատը հիվանդանում էին 15-35 տարեկան մարդիկ: Քնելուց հետո արթնանալ և ապաքինվել հաջողվում էր մեկ երրորդից պակաս մարդ, ևս մեկ երրորդը՝ շուրջ 5 միլիոն, մահացել է:

Մյուսներն այդպես էլ անշարժացած մնում էին և միայն հատուկ խնամքի դեպքում էին կարողանում ապրել: «Արթնացող» հիվանդները, որոնք կարողանում էին ապաքինվել, տառապում էին կլազոմանիայով, որն ուղեկցվում է ճիչերի, հաչոցի, բարձր երգեցողության հանկարծակի նոպաներով:

Նրանք պատմում էին, որ քնած վիճակը նման էր ինչ-որ ուժի ազդեցության, որը թույլ չէր տալիս իրենց շարժել որևէ մկան: Դժվար է պատկերացնելը՝ ինչպես է հնարավոր գերի լինել սեփական մարմնում: Միաժամանակ հիվանդները ֆիզիկական որևէ խանգարումներ չէին ունենում:

Ծանր հիվանդացածները սուր վիճակում մահանում էին՝ ուժ չունենալով արթնանալու: Սակայն լեթարգիական էնցեֆալիտը հակառակ կողմը ևս ուներ: Որոշ հիվանդներ, ընդհակառակը, ոչ մի կերպ չէին կարողանում քնել: Երկու շաբաթ անց անքնությունը, որը մարդանց խելագարության էր հասցնում, անխուսափելիորեն հանգեցնում էր մահվան:

Ենթադրաբար լեթարգիական էնցեֆալիտով տառապել է նաև Ադոլֆ Հիտլերը: Հայտնի է, որ նա Պարկինսոնի հիվանդությանը նմանվող ցնցումներ է ունեցել: Որոշ հետազոտողներ կարծում են, որ ձեռքերի դողն այս հիվանդության փոքրագույն ախտանշանն է եղել, իսկ ուղեղի գործունեության խանգարումներն արդեն ազդել են հետագայում Հիտլերի կայացրած որոշումների վրա:

Գիտնականները միայն ենթադրում էին, որ լեթարգիական էնցեֆալիտը վիրուս է: Այն փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Սուր վիճակում գտնվող հիվանդին մեկուսացնում էին, դեղեր տալիս, որոնք օգտագործում են նաև Պարկինսոնի հիվանդության դեպքում:

Քնային հիվանդության վերջին դեպքը, իբր, գրանցվել է Ղազախստանում 2014 թ., սակայն չի հաստատվել: Կալաչի գյուղում 500-ից 130 բնակիչը սկսել են օրերով և անգամ շաբաթներով հանկարծակի քնել:

Սակայն հետագայում նրանք արթնանում էին՝ կարծես ոչ մի բան չէր եղել: Պարզվում է՝ ԽՍՀՄ տարիներին աշխատող ուրանային հանքերը, որոնք գտնվում էին գյուղից մի քանի կմ հեռավորության վրա, գազ են արձակել, որն էլ բնակիչներին քնի է մատնել:

Ամենակարդացված

Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը
Այս տղամարդն ինքնասպանությունից փրկել է մոտ 400 մարդու՝ ընդամենը նրանց տալով ԱՅՍ հասարակ հարցը
Ինչպե՞ս ազատվել մաշկի ավելորդ մսագնդերից
Բժիշկները զգուշացնում են. բոլոր կանայք պետք է ուշադիր լինեն ՍՐԱ հանդեպ
Ո՞վ էր Լենինի սիրուհին, ում համար նա ուզում էր անգամ բաժանվել իր կնոջից. ողջ ճշմարտությունը ԽՍՀՄ առաջնորդի սիրախաղերի մասին
Բիսկվիթ պատրաստելու իտալական բաղադրատոմս․ բոլոր բաղադրիչներից 12 գդալ, և հրաշալի բիսկվիթը պատրաստ է
Դաղստանում առաջին ամուսնական գիշերը տղամարդը սափրում է կնոջ գլուխն ու գլխին յուղ քսում. ինչո՞ւ է նա այդպես վարվում սիրելիի հետ
Ի՞նչ կարելի է տեսնել, եթե նայենք Հոլիվուդի գեղեցկուհիների դեմքին մոտիկից ու առանց ֆոտոխմբարիչների

Վերջին լուրեր

Իդեալական թևատակեր. ճարպագնդերը, վատ հոտը, ներաճած մազերը և այլ թերություններն անցյալում ենք թողնում
Ինչու է պետք դեն նետել հինը
Ձվարանների պոլիկիստոզ. ախտանիշեր, որոնք պետք է մտահոգեն
Էլ մի փոխանցեք, ինչքան էլ ավելացավ՝ ես ինքս բարերարություն եմ անելու․ Պաուզա Անոյի շնորհակալությունը
Մալդիվների հանգստավայրի հյուրանոցն իր այցելուներին նոր ծառայություն է առաջարկել
«Բացի դպրոցական սիրավեպը, այլ անձնական հարաբերություններ չեմ ունեցել». Հռիփսիմե Սարգսյանը` 22-ամյակի անակնկալի, անձնական կյանքի և համարձակ ստեղծագործությունների մասին
ՆՐԱՆ քաղաքացիություն տալու Սաուդյան Արաբիայի որոշումը վրդովմունքների ալիք առաջացրեց
Նույնիսկ ամենաինքնավստահ տղամարդիկ լռում են, երբ տեսնում են այս աղջկա ոտքերը…
Մտերմության 5 տեսակ, որոնք գոյություն ունեն ամենաամուր հարաբերությունների ստեղծման համար