Անգելա և Պաուլա Հիտլերներ. ի՞նչ ճակատագրի արժանացան Ադոլֆ Հիտլերի քույրերը

Ադոլֆ Հիտլերին մշտապես ներկայացրել են որպես միայնակ հրեշի, սակայն նա նաև ընտանիք է ունեցել :

Ծնողներին Հիտլերը կորցրել է վաղ տարիքում, իսկ ահա քույրերը նրա կողքին են եղել մինչև վերջ :

Ի՞նչ է պատահել նրա հարազատ քրոջ՝ Պաուլայի, և խորթ քրոջ՝ Անգելայի հետ :

Ողբերգական մահեր Հիտլերի ընտանիքում

Հիտլերի ընտանիքը կարծես անեծքի ազդեցության տակ լիներ : Նրա հոր անունը Ալոիս էր : Ալոիսի առաջին կինը մահացել էր տուբերկուլոզից. հենց այդ ամուսնությունից էր ծնվել Անգելան : Այնուհետև Ալոիս Հիտլերը հարաբերություններ սկսեց իր զարմուհու՝ Կլարայի հետ : Անգամ եկեղեցին էր դեմ այդ պիղծ միությանը : Թերևս հենց այդ պատճառով էլ զույգի գրեթե բոլոր երեխաները մահացան վաղ մանկության շրջանում. ողջ մնացին միայն Ադոլֆն ու կրտսեր քույրը՝ Պաուլան :

Սակայն Ադոլֆն ավելի կապված էր խորթ քրոջ՝ Անգելայի հետ : Վերջինիս հետ նա կիսում էր իր բոլոր գաղտնիքները :

Երեխաների հայրը մահացավ 1930 թ. սրտի կաթվածի հետևանքով : Կլարան՝ Հիտլերի մայրը, մահացել էր ավելի վաղ՝ կրծքի քաղցկեղի հետևանքով :

Անգելան ամուսնացավ և ունեցավ երեք երեխա : Սակայն երրորդ դստեր ծնունդից անմիջապես հետո Անգելայի ամուսինը հիվանդացավ թոքերի տուբերկուլոզով և մահացավ նույն այնպես, ինչպես Անգելայի մայրն էր մահացել :

Ֆյուրերի տան գլուխը

Անգելան որոշ ժամանակ աշխատեց, սակայն 1928 թվականից նա դարձավ սեփական եղբոր տնային տնտեսվարը : Մինչ դա նրան լավ պաշտոն էին առաջարկել, սակայն քույրն ամենից հրաժարվել էր : «Վահենհելդ» տանն Անգելան դարձավ Ադոլֆ Հիտլերի աջ ձեռքը :

Նա կարծես կանխագուշակում էր եղբոր ապագան : Անգելան ոչ միայն հետևում էր տնային տնտեսությանը, այլև հետևում էր եղբոր նամակագրություններին : Ամբողջ տունը նրա վերահսկողության տակ էր, սակայն ոչ անձամբ ինքը՝ Հիտլերը :

Զոհեց դստերը, սակայն լեզու չգտավ սիրուհու հետ

Անգելան ուներ դուստրեր, և նրանցից մեկը՝ գեղեցկուհի Հելի Ռաուբալը, դուր էր գալիս Ադոլֆին, սակայն հերքում էր դա, իսկ քույրն իրեն հավատում էր : Անգամ երբ Հելին ինքնասպան եղավ Ադոլֆի հետ բուռն վեճից հետո՝ հենց նրա ատրճանակով, Անգելան չհրաժարվեց եղբորից :

Իսկ ահա Եվա Բրաունի ներկայությունը ավագ քույրը տանել չկարողացավ : 1935 թ. Անգելան հեռացավ տնից և ամուսնացավ : Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նա վերականգնեց հարաբերությունները եղբոր հետ : Եվ չնայած որ ապրում էր Դրեզդենում, մասնակցում էր եղբոր գործերին : Հիտլերը ևս հոգ էր տանում քրոջ մասին : Երբ Երրորդ ռեյխն անկում ապրեց, նա թաքցրեց իր երկու քույրերին Գերմանիայի արևմուտքում :

Անգելային չդատապարտեցին. նա մահացավ 1949 թ. ինսուլտից :

Մյուս քույրերը

Պաուլան՝ Հիտլերի կրտսեր հարազատ քույրը, ընտանիքում մոխրագույն մուկն էր : Մանուկ հասակում Ադոլֆն անգամ նրան ծեծում ու պատժում էր : Պատերազմի ժամանակ Հիտլերը ստիպեց նրան փոխել ազգանունը Վոլֆի՝ անվտանգության նկատառումներից ելնելով : Սակայն Պաուլան այնքան էլ միամիտ չէր. նա սադիստ ամուսնու ընտրեց՝ Հոլոքոստի կազմակերպչին, որը բժիշկ էր և փորձեր էր կատարում հիվանդների վրա : Հիտլերն այդ ամուսնությունը, չգիտես ինչու, արգելում էր :

Հետաքրքրական է այն փաստը, որ Հիտլերի քույրերից ևս մեկը մահացել է Ուրալում : Ընտանիքը նրա մասին ոչինչ չգիտեր. նա Հիտլերի հորաքրոջ դուստրն էր : Սակայն Մարիա Կոպենշտայները ժառանգություն ստացավ : Ուրալը դարձավ Մարիայի գերեզմանը : Նրան խորհրդային ճամբարներում խոշտանգում էին այն բանի համար, որ արյունակցական կապ ուներ Հիտլերի հետ : Աղջկան ստիպում էին ոտաբոբիկ քայլել սառը գետնի վրայով և չէին խնայում :

Ամենակարդացված

Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը
Այս տղամարդն ինքնասպանությունից փրկել է մոտ 400 մարդու՝ ընդամենը նրանց տալով ԱՅՍ հասարակ հարցը
Ինչպե՞ս ազատվել մաշկի ավելորդ մսագնդերից
Բժիշկները զգուշացնում են. բոլոր կանայք պետք է ուշադիր լինեն ՍՐԱ հանդեպ
Ո՞վ էր Լենինի սիրուհին, ում համար նա ուզում էր անգամ բաժանվել իր կնոջից. ողջ ճշմարտությունը ԽՍՀՄ առաջնորդի սիրախաղերի մասին
Բիսկվիթ պատրաստելու իտալական բաղադրատոմս․ բոլոր բաղադրիչներից 12 գդալ, և հրաշալի բիսկվիթը պատրաստ է
Դաղստանում առաջին ամուսնական գիշերը տղամարդը սափրում է կնոջ գլուխն ու գլխին յուղ քսում. ինչո՞ւ է նա այդպես վարվում սիրելիի հետ
Ի՞նչ կարելի է տեսնել, եթե նայենք Հոլիվուդի գեղեցկուհիների դեմքին մոտիկից ու առանց ֆոտոխմբարիչների

Վերջին լուրեր

Իդեալական թևատակեր. ճարպագնդերը, վատ հոտը, ներաճած մազերը և այլ թերություններն անցյալում ենք թողնում
Ինչու է պետք դեն նետել հինը
Ձվարանների պոլիկիստոզ. ախտանիշեր, որոնք պետք է մտահոգեն
Էլ մի փոխանցեք, ինչքան էլ ավելացավ՝ ես ինքս բարերարություն եմ անելու․ Պաուզա Անոյի շնորհակալությունը
Մալդիվների հանգստավայրի հյուրանոցն իր այցելուներին նոր ծառայություն է առաջարկել
«Բացի դպրոցական սիրավեպը, այլ անձնական հարաբերություններ չեմ ունեցել». Հռիփսիմե Սարգսյանը` 22-ամյակի անակնկալի, անձնական կյանքի և համարձակ ստեղծագործությունների մասին
ՆՐԱՆ քաղաքացիություն տալու Սաուդյան Արաբիայի որոշումը վրդովմունքների ալիք առաջացրեց
Նույնիսկ ամենաինքնավստահ տղամարդիկ լռում են, երբ տեսնում են այս աղջկա ոտքերը…
Մտերմության 5 տեսակ, որոնք գոյություն ունեն ամենաամուր հարաբերությունների ստեղծման համար