Ամենակարճ հոգեբանական թեստը. պատասխանեք ընդամենը 2 հարցի…

Ականջ դրեք ձեր ներքին ձայնին եւ պատասխանեք ընդամենը երկու հարցի. դուք ամենից շատ ի՞նչ եք սիրում:

Ա) վարո՞ւնգ, թե՞ լոլիկ,

Б) սե՞խ, թե՞ ձմերուկ:

Վարունգ եւ սեխ

Նման ընտրությունն ավելի բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տեսակի տղամարդիկ առնական են եւ լուրջ: Նրանք հազվադեպ են ազդեցության տակ ընկնում եւ հակված չեն հարբեցողությանը: Նրանց շրջանում շատ մարզիկներ եւ ճանապարհորդության սիրահարներ կան: Նման տղամարդու հետ կինն իրեն կզգա, ինչպես քարե պատի հետեւում. նրա պատասխանատվությունը տարածվում է նաեւ ընտանեկան հարաբերությունների վրա: Նման տղամարդիկ նպատակասլաց են եւ հեշտորեն են հասնում նախանշված նպատակին: Բայց այդ տեսակը նաեւ իր թերություններն ունի. վարունգա-սեխային տղամարդուն պակասում է ռոմանտիզմը, այդ պատճառով եթե կինը նրանից ծաղիկներ է սպասում, ավելի լավ է` չսպասի, այլ թափանցիկորեն ակնարկի, որ կուզեր ծաղկեփունջ ստանալ որպես նվեր: Այդ տեսակի կանայք հաճախ վերադաս են դառնում, բայց ընտանեկան կյանքում երեխաների պես անպաշտպան են. վատ են պատրաստում, չեն կարողանում բաշխել բյուջեն, չեն սիրում լվացք անել եւ սպասք լվանալ: Սակայն հանձին նման կնոջ տղամարդը կգտնի հավատարիմ եւ ըմբռնող ընկերոջ:

Լոլիկ եւ ձմերուկ

Լոլիկա-ձմերուկային մարդիկ ուրախ են եւ ակտիվ: Նրանք աչքի են ընկնում բարձր շփվողականությամբ, բայց ոչ միշտ են հավասարակշռությունը պահպանում շփման մեջ. նրանց բնավորության պայթյունավտանգությունը հաճախ սկանդալների է հանգեցնում: Այս տեսակի տղամարդիկ համադամասեր են: Նրանք ալարկոտ են եւ հողաթափերն ու խալաթը գերադասում են ուսապարկին եւ քնապարկին: Լոլիկա-ձմերուկային տեսակի կանայք հուզական են, սիրում են կենդանիներին եւ ընտանեկան օջախը, նրանց կողքին միշտ տաք եւ հարմարավետ է: Նրանք չեն կարողանում ինտրիգներ հյուսել, բայց կարող են կոպտություն թույլ տալ, որովհետեւ ասում են այն, ինչ մտածում են. անկեղծությունը եւ պարզությունը լոլիկա-ձմերուկային կանանց հոգեբանական գլխավոր հատկանիշն է:

Վարունգ եւ ձմերուկ

Նման խառնվածքի մարդիկ մշտապես հոգեկան խռովք են ապրում: Նրանց արտաքին հանգստությունը եւ զսպվածությունը ներքին լարում են թաքցնում: Նման տղամարդկանց մասին ասում են. խաղաղ ջրափոսում սատանաներ են ապրում: Վարունգա-ձմերուկային մարդու հետ ապրում ես, ինչպես հրաբխի վրա. երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի, եւ նա այժմ ինչ գաղափար է մշակում: Վարունգա-ձմերուկային կանայք մանր բաների պատճառով սկանդալ չեն սարքում. նրանք կուտակում են վիրավորանքները եւ ի վիճակի են մի գեղեցիկ օր տան ամբողջ սպասքը կոտրել, հաճախ` խեղճ ամուսնու գլխին: Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործական տեսակն են: Նրանք կարողանում են մտածել, նրանց մեջ հաճախ են գիտնականներ եւ գյուտարարներ հանդիպում: Մյուս կողմից, եթե Օստապ Բենդերն այդ թեստն անցներ, հավանաբար կհայտնվեր վարունգա-ձմերուկային մարդկանց ճամբարում:

Սեխ եւ լոլիկ

Եթե դուք հենց այդ պտուղներն եք սիրում, դուք հավասարակշռված եք, պատշաճ վարմունքով, հանգիստ: Դուք ներքին պատշաճության զգացում եւ զգայականություն ունեք: Դուք սիրում եք գեղեցիկ իրեր եւ հրաշալի ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի քիչ կանացի են: Շատ հաճախ նրանք նկարիչ, երաժիշտ են դառնում, մի խոսքով, ստեղծագործելն առավել հարազատ է այդ մարդկանց: Այդ խառնվածքի կանայք սիրահարվող են, տպավորվող, սիրո մեջ կրքոտ են եւ կայուն: Լոլիկա-սեխային կանայք նվիրված, քնքուշ, հոգատար կանայք են դառնում: Իսկ այդ տեսակին պատկանող տղամարդիկ կարող են ինքնասիրահարված եսասերներ լինել:

P.S. Լավագույն ամուսնական միությունները կնքվում են.

«սեխ-վարունգ» տղամարդու եւ «վարունգ-ձմերուկ» կնոջ միջեւ,

«սեխ-լոլիկ» տղամարդու եւ «սեխ-վարունգ» կնոջ միջեւ,

«վարունգ-ձմերուկ» տղամարդու եւ «լոլիկ-ձմերուկ» կնոջ միջեւ,

«լոլիկ-ձմերուկ» տղամարդու եւ «լոլիկ-սեխ» կնոջ միջեւ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին
Հունաստանը հնարավոր է կասեցնի Ադրբեջանի հետ «Համագործկացության մասին հուշագրի» վավերացումը
Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան
Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել