Սև մամբա. աֆրիկացիների գլխավոր սարսափը և միաժամանակ կենդանաբանական այգու ամենախաղաղ բնակիչը

Աֆրիկան յուրօրինակ մայրցամաք է, որը հիացնում է աշխարհին իր բազմատեսակ ֆլորայով ու ֆաունայով: Կենդանաբանները այն կենդանիների դրախտ ու դժոխք են անվանում, սակայն հենց իրենք՝ կենդանիները, աֆրիկյան սավանաները, անապատներն ու ջունգլիները համարում են իրենց հայրենիքը: Վայրի հատվածներում մարդկանց խորհուրդ չի տրվում քայլել՝ առանց ուշադրությամբ շուրջբոլորը զննելու: Յուրաքանչյուր քայլի մեծ վտանգի կարելի է հանդիպել: Այս կապակցությամբ աֆրիկյան մայրցամաքի բնակիչները կարծում են, որ իրենց բնակավայրի ամենաիրական սարսափը սև մամբան է:

Ամենախոշոր թունավոր օձերից մեկն աֆրիկացիներին սարսափի մեջ է պահում հարյուրամյակներ շարունակ: Դրանց թույնը, որը վայրկենական մահ է առաջացնում, կայծակնային արագությունը, ուժը իրական վտանգ են սպառնում այն շրջանների բնակիչներին, որտեղ ապրում են մամբաները: Սակայն հայտի է, որ առանց էական պատճառների անգամ այս հզոր գիշատիչը մարդու վրա երբեք չի հարձակվում:

Ավելին, եղել են դեպքեր, երբ օձն առաջինն է հարձակվել մարդու վրա, սակայն խայթելու փոխարեն պարզապես փաթաթվել է մազերին: Ճիշտ է սակայն նաև այն, որ մարդն անգամ դրանից կարող է սարսափել և կորցնել գիտակցությունը: Հենց այս պատճառներով էլ մամբան յուաքանչյուր աֆրիկացու համար մեկ վախն է:

Իսկ ահա Եվրոպայում ամեն ինչ այլ է: Իհարկե, սև մամբաները այնտեղ չեն բնակվում, սակայն կենդանաբանական այգիների լիարժեք բնակիչներ են: Զարմանալի է այն, որ գերության մեջ ընկնելուց հետո հզոր գիշատիչն անմիջապես վերածվում է խաղաղասեր կենդանու, որը երբեք չի հարձակվում աշխատակցի կամ այն մարդու վրա, որը հոգ է տանում իր մասին, չի ցուցաբերում ագրեսիա այցելուների հանդեպ:

Եթե մի օր հայտնվեք Լոնդոնի կենդանաբանական այգում, կտեսնեք, թե ինչպես է պահակը հանգիստ կերպով ու մերկ ձեռքով բացում օձի տնակի դուռը և կերակրում սողունին: Օձը ամբողջովին ադեկվատ վերաբերմունք է ցույց տալիս և ուտում իրեն որպես սնունդ տրվող սատկած ագռավները: Ֆրանկֆուրտի կենդանաբանական այգում առաջ սև մամբաներին վերաբերում ու սիրում էին երեխաների պես:

Այդ իսկ պատճառով երբ շատ կենդանաբաններ պնդում են, որ սողուններին վարժեցնել հնաավոր չէ, անմիջապես ցանկություն է առաջանում նրանց սև մամբաների մասին պատմելու ու հարց տալու. ինչու՞ է աֆրիկացիների գլխավոր սարսափը հանկարծակի վերածվում ամենաբարի ու խաղաղ էակի, երբ հարմարվում է կենդանաբանական այգու աշխատակցին: Ամենայն հավանականությամբ՝ քանի որ այդ աշխատակիցը սողունին հարգանքով է վերաբերվում, վնաս չի պատճառում, կտրուկ շարժումներ չի անում: Եթե այս աշխարհում սողուններին, թռչուններին, ձկներին ու կենդանիներին թողնեինք, որ ապրեին իրենց իսկ տարածքներում, իրենց հայրենիքում, որտեղ չէին վախենա սեփական կյանքի համար, ապա նրանց մասին մարդկանց պատկերացումները կտրականապես կփոխվեին:

Ամենակարդացված

11 ցնցող առեղծված, որոնք գիտնականները չեն կարողանում բացատրել
20 ոսկե կանոն՝ տղամարդուն խելքահան անելու համար
17 մարդիկ, որոնց պահապան հրեշտակը միշտ արթուն է
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Մակարոնը պետք չէ խաշել, այդպես սխալ է. ահա մակարոնի պատրաստման ամենահամեղ տարբերակը՝ առանց խաշելու
5 բան, որոնք դեն նետելով՝ դեն եք նետում նաև ձեր երջանկությունը
Մայրս 40-ն անց է, իսկ նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…
Ոճաբանները կերպարանափոխել են 26 ամյա աղջկան, որը մինչ այդ դեռահաս տղայի տեսք ուներ

Վերջին լուրեր

«Քայլել միասին` մի ճանապարհով, իրար օգնելով ու օգնությունից այդ հաճույք ստանալով». Սարգիս Գրիգորյան
Բոլոր Առյուծ-կանանց բնորոշ 10 գիծ ♌️
Որոնք են հորոսկոպի 3 ամենադժբախտ նշանները
Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ահա, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ կատարյալ արտաքին ունեցող կանանց հետ
Փորձագետները պարզել են, որ տարբեր առիթներով և հաճախ հուզվող մարդիկ իրականում…
12 ճակատագրական սխալ լվացքի ժամանակ. №10-ը իսկապես զարմացրեց
Գիտնականների կարծիքով՝ ձեր անձնական կյանքը կախված է ձեր կազմվածքի ձևից. իսկ ձերը համընկնու՞մ է
Ահա, թե ինչու մուրացկանների երեխաներն անընդհատ քնած են. իսկ ես երբեք այդ մասին չէի մտածել…