
Մոլորակի բոլոր միջատների անհետացմանն առընչվող հստակ մաթեմատիկական հաշվարկներ չեն կատարվել, սակայն նման երևույթի հետևանքները կանխատեսելի են գիտնականների համար :
Եթե կարճ ասենք, ապա կենդանի բոլոր արարածները կոչնչանան :
Ըստ տարբեր գնահատականների՝ առանց միջատների կենսոլորտը կվերանա 50-100 տարում, ինչն էլ էվոլյուցիայի տեսանկյունից հավասար է վայրկենական մահվան :
Միջատները կազմում են մեր մոլորակի կենդանի օրգանիզմների 80%-ը : Եվ դրանցից միայն 10%-ն է վնաս հասցնում մարդուն՝ տարածում հիվանդություններ, ոչնչացնում բերքը, խայթւում : Սակայն անգամ այդ 10%-ի մեջ մտնող միջատներն են օգնում Երկրի կենդանական շղթան պահպանել : Չկան միջատներ՝ չկան նաև թռչուններ, սողուններ, որոնք սնվում են դրանցով : Համապատասխանաբար՝ կմահանան նաև գիշատիչ սողունները, կաթնասուն թռչունները, որոնք առանց միջատների գոյատևել չեն կարող : Կվերանա նաև բուսական աշխարհը, իսկ բուսական ու կենդանական աշխարհի վերացման դեպքում՝ մարդկությունը :
Կենսաբանությամբ զբաղվող գիտնական Անաստասիա Սոկոլովան վստահ է, որ առանց միջատների մենք կոչնչանանք. «Մեր օրերում հնարավոր է արհեստական ուտելիք ստեղծելն ու արհեստական պայմաններում բույսեր աճեցնելը, չնայած որ դա շատ երկար ժամանակ է պահանջում ու շատ թանկ է : Արդեն իսկ գոյություն ունեն ռոբոտ-փոշոտողներ, որոնք կոչված են օգնելու վերացող մեղուներին : Նրանք, բնականաբար, ոչ մի դեպքում չեն կարող փոխարինել բնական փոշոտողներին, սակայն առնվազն կհետաձգեն ապոկալիպսիսը, որի համեմատ COVID-19-ը պարզապես մանկապարտեզի միջոցառում է հիշեցնում : Անգամ տեսականորեն հնարավոր չէ փոշոտել բոլոր բույսերը, ինչպես դա անում են միջատները : Եվ սա նշանակում է, որ մոլորակում աստիճանաբար կվերանա բուսականությունը և մեզ չի բավականացնի թթվածինը» :
Իսկ ինչ վերաբերում է աղբին ու դիերին, ապա հարկ է նշել, որ միջատները սնկերի, որդերի ու բակտերիաների հետ միասին ոչնչացնում են դրանք ու մաքրում բնությունը : Եվ դա անում են արագ ու արդյունավետորեն : Եթե այդ գործընթացը չիրականանա, ապա բազմաթիվ հիվանդություննե արագորեն կտարածվեն :