
Ամանդա Թրոմի և նրա փափկամորթ ընկերոջ՝ Կայրոյի պատմությունը 3 տարի առաջ է սկսվել:
Այդ ժամանակ Ամանդան համացանցում հայտարարություն է տեսել, որ հասկիի 9 շնիկի մայրը լքել է, նրանք նոր տան կարիք ունեն:
Ամանդան ուրախությամբ որոշել է օգնել շնիկներից մեկին, բայց չէր կարող սպասել, որ արդյունքում շունն իրեն կփրկի:
Կայրոն չէր էլ կարող գուշակել, որ ինքը միակն էր, ով կարող էր փրկել Ամանդային:
Երբ շնիկը ձեռք է բերել իր նոր տունը, Ամանդան նվաստացուցիչ հարաբերությունների մեջ է եղել, նրա ընկերը ոչնչացրել էր բոլոր հույսերը, որ նա կկրողանա դուրս գալ այդ վիճակից:
Նա և Կայրոն սկսել են ճամփորդել, նա պատրվակ է դարձել, որ Ամանդան կարճ ժամանակով տնից դուրս գար:
Ամանդան նախկին ընկերոջից բաժանվել է պատճառաբանությամբ, որ նա սկսել է ծեծել Կայրոյին:
Նրա համար դժվար է եղել դրան դիմանալ, քանի որ այդ ժամանակ արդեն շունը մեծ տեղ էր զբաղեցրել նրա վիրավոր սրտում:
«Նա մշտապես իր զայրույթը շանը ծեծելով էր արտահայտում: Դա ինձ համար անտանելի տեսարան էր»:
Շնիկն Ամանդայի համար դարձել է ամբողջ տիեզերք:
Նա ոչ մի դեպքում չէր ուզում, որ շնիկի հետ ինչ-որ բան տեղի ունենար ընկերոջ մեղքով:
Մի քանի ամիս անց Ամանադան հանգստացել է և իր մեջ լուսանկարչության նկատմամբ ձտում է հայտնաբերել:
Լուսանկարելով իր և Կայրոյի ճամփորդությունները՝ նա նորից ոգեշնչվել է նրանով, թե իրականում որքան հրաշալի է կյանքը և կարողացել է ձեռք բերել երկար սպասված հոգեկան հավասարակշռությունը:
Նա կարողացել է նորից իրեն երջանիկ զգալ:
«Ես չկարողացա անտեսել նրա հիասքանչ կապույտ աչքերը: Դրանք ինձ համար դարձել են շարժիչ ուժ նորից փնտրելու իմ երջանկությունը»:
«Մենք ուր էլ գնանք, անցած հիշողությունները ջնջվում են, իսկ ամեն նոր օր նոր հույզերի օվկիանոս է պարգևում»:
Ամանդայի լուսանկարներն արդեն ավելի քան 130 000 մարդ է նայել, նրանց թիվն օր օրի կայուն կերպով աճում է:
Շուտով Ամանդայի մայրը նրանց թիմն անվանել է «Ոսկեմազիկը և գայլը»:
Սա՝ քանի որ Կայրոն շատ նման է գայլի, իսկ նա երկար շեկ մազեր ունի, որտեղից էլ ծագել է նրանց ֆոտոստուդիայի անվանումը:
Այն կոչվում է Goldilocks and the Wolf Photography:
Ամանդային դուր է գալիս իր լուսանկարներով կիսվել բոլորի հետ և նրանց ուրախություն պարգևել:
Նա կարծում է, որ իր սիրելի շան լուսափայլ ժպիտը կարող է դրական էներգիայով լցնել ողջ աշխարհը:
Շատերն արդեն համամիտ են նրա հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին