Ամուսնացած տղամարդկանց հետ անկողին մտնող կանանց համար առանձին տեղ կա դժոխքում

«Ոչ մի կին իրավունքներ չունի ուրիշի տղամարդու նկատմամբ, հատկապես՝ ամուսնացած, միայն որովհետև ցանկանում է նրան»:

Այսպես է սկսվում հուզառատ նամակը, որը ստիպում է մտածել՝ ինչու մենք որպես կին պետք է իրար աջակցենք:

«Նախքան իմ դիրքորոշումը բացատրելուն անցնելը՝ կուզենայի խոստովանել՝ ես կենակցել եմ ամուսնացած տղամարդկանց հետ: Դա առաջին անգամ տեղի ունեցավ, երբ ես ապրում էի Փարիզում: Մենք ծանոթացանք բարում և գնացինք իմ տուն: Մի քանի ժամ անց նա ասաց, որ պետք է գնա տուն կնոջ մոտ: Չեմ կարող բացատրել՝ այն ժամանակ ինչ շոկի մեջ էի:

Նա բացատրեց, որ իր և իր կնոջ համար ժամանակ առ ժամանակ «ձախ գնալը» նորմալ է: Բայց դա նորմալ չէր ինձ համար: Որքան էլ փորձում էի ամեն ինչ վերագրել մշակութային տարբերություններին և նրան, որ շատ մարդիկ իսկապես ազատ հարաբերություններ ունեն, ինձ պարզապես սարսափելի էի զգում: Ես ինչպե՞ս կարող է այդպես վարվել ուրիշ կնոջ հետ: Ես ինձ մեղադրում էի մի քանի ամիս:

main-4941-2747b423e5085e957389f67a6eeb74da

Իսկ հետո դա նորից պատահեց: Ես երիտասարդին, որի հետ վայրկենական ինտրիգ էի ունեցել, տեսա կնոջ և դստեր ձեռքը բռնած անցնելիս: Իմ ներսում ամեն ինչ շրջվեց: Խղճի խայթն ինձ չէր թողնում հանգիստ շնչել: Իհարկե, ես հասկանում էի, որ ես առաջինը և վերջինը չեմ, ում հետ այդ տղամարդիկ դավաճանել են իրենց կանանց: Ես հասկանում էի, որ դա իմ մեղքը չի եղել: Բայց դա չէր նվազեցնում իմ ներքին տանջանքները:

Մի քանի տարի հետո ես հայտնվեցի դավաճանության մյուս կողմում: Ես կին էի, որի ամուսինը դավաճանեց իրենից 28 տարով փոքր կնոջ հետ: Այդ կինը հաստատվեց Փարիզի մեր բնակարանում մի քանի շաբաթ անց այն բանից, երբ ես ԱՄՆ վերադարձա: Ամուսինս պետք է կարգավորեր բոլոր գործերը և ինձ մոտ գար մի քանի շաբաթում:

Սիրուհին ոչ միայն կենակցել էր ամուսնուս հետ, այլև սիրահարվել էր նրան: Նա ամուսնուս սիրահարվել էր շատ ավելի շուտ, քան գայթակղել էր նրան, և բառացիորեն սպասում էր այդ հնարավորությանը: Նա ի արդարացումն իրեն ի՞նչ հայտարարեց: Սիրում էր նրան, և դա նրան թույլ էր տալիս պայքարել հանուն իր սիրո:

Բայց աշխարհն այլ կերպ է կառուցված, աղջի՛կ: Դու իրավունք չունես անելու ամենը, ինչ ցանկանաս միայն որովհետև դա քեզ պետք է: Ֆեմինիզմը հենց այնպես չի առաջացել: Մենք դեռևս ապրում ենք ժամանակներում, երբ տղամարդկանց և կանանց իրավունքներն իրականում հավասար չեն: Ուստի այդքան կարևոր է, որ մենք՝ կանայք, իրար աջակից լինենք՝ իրար խեղդելու և ամենաթանկը վերցնելու փոխարեն: Մի՞թե այդքան մեծ բան է՝ պարզապես չկենակցել տղամարդու հետ, որն ուրիշինն է:

1-104

Իհարկե, ես չեմ նվազեցնում տղամարդկանց մեղքը դավաճանությունների հարցում, բայց համոզված եմ, որ սիրուհիների համար, որոնք գիտակցաբար կենակցում են ամուսնացած տղամարդկանց հետ, առանձին տեղ կա դժոխքում: Դուք եսասեր եք, որոնք ոչ մի լավ բան չեն անում այս աշխարհի համար, այլ միայն ցավ են պատճառում ուրիշ մարդկանց, մինչդեռ միշտ ընտրություն ունեք:

Չգիտեմ՝ արդյոք այդ տեղը կլինի Դանթեի ստեղծագործություններում նկարագրվածի պես, բայց հաստատ հաճելի չի լինի: Բայց դրանից շատ առաջ կարման անպայման ձեզ կհասնի»:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Կարգի բեր խոլեստերինի, շաքարի մակարդակը, ճնշումը, բարելավիր քունդ և ավելի թեթև դարձիր. խմիր այս ըմպելիքից 1 բաժակ և արդյունքները կզարմացնեն
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից

Վերջին լուրեր

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել
«Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում եմ լինել խաղաղասեր, բայց այս անգամ այլ ելք չկա»․ Արարատ Քեշչյան
Եղած մոմերով ենք սարքել՝ 2+4=6. ապաստարանում նշել են փոքրիկ Արմենչիկի 6-ամյակը (Video)
«Ֆրանսիան միշտ կլինի հայերի կողքին, խաղաղությունն արագորեն պիտի վերականգնվի»․ Էմանուել Մակրոն