Ասպիրինով դեմքի դիմակների 7 բաղադրատոմս

Ասպիրինով դիմակները տնային պայմաններում պատրաստվող ամենհասարակ միջոցներից են, որը թույլ է տալիս կարգավորել պրոբլեմատիկ մաշկը:

Ձեզ ենք ներկայացնում դիմակներ, որոնք հավանության են առժանացել անգմա մասնագիտացված կոսմետոլոգների կողմից:

Ասպիրինն արտաքին օգտագործման դեպքում օգնում է հավասարեցնել մաշկի երանգը, ազատվել բորբոքային երևույթներից, այտուցվածությունից, կորիակային ցանից ու սև կետերից:

Ասպիրինով դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել պրոբլեմատիկ մաշկ ունեցող մարդկանց:

Ացետիլսալիցիլաթթվի ստացման համար որպես հումք կարող է ծառայել կաղմախի կեղևը:

Այդ ակտիվ նյութը թափանցում է մաշկի խորքերն ու մաշկի վրա թողնում է պիլինգի ազդեցություն, իսկ ասպիրինը շերտազատում է մաշկի մահացած բջիջները:

Դեմքի համար ասպիրինով դիմակների բաղադրատոմսեր

1. Ասպիրին ու ջուր.

3 հաբ ասպիրինը թրջել ½ թեյի գդալ ջրի մեջ, տրորել ու քսել պրոբլեմատիկ հատվածների վրա ու 10 րոպեից լվանալ:

2. Մեղրով ու ասպիրինով դիմակ.

Մի քանի հաբ ասպիրինը խառնել մի քանի կաթիլ ջրի հետ, որից հետո տրորել դրանք, հետո վրան ավելացնել ջրային բաղնիքի վրա տաքացված մեղր ու խառնել: Դիմակը քսել դեմքի վրա ու թողնել 10 րոպե, որից հետո այն լվանալ ու քսել խոնավեցնող նրբաքսուք:

3. Ասպիրինով ու կեֆիրով դիմակ կուպերոզի կամ ռոզացեա կոչվող մաշկային հիվանդության դեպքում.

Պատրաստեք ասպիրինը ինչպես որ նշված է վերևում, խառնեք այն 1 թեյի գդալ կեֆիրի հետ ու քսեք դեմքին: 10 րոպե հետո այն հարկավոր է լվանալ: Այն հատկապես շատ օգտակար է կուպերոզի դեպքում:

4. Ասպիրինով, մեղրով ու ժոժոբայի յուղով դիմակ դեմքի մաշկի համար.

Այս դիմակի պատրաստման համար հարկավոր է 3-ից 4 հաբ ասպիրին: Պատրաստել այն ինչպես նշված է վերևում, խառնել ասպիրինով շիլան կես թեյի գդալ յուղի հետ ու ջրային բաղնիքի վրա տաքացված 1 ճաշի գդալ մեղրի հետ: Դիմակը քսել նախապես մաքրած դեմքի վրա (կարող եք նախապես կատարել գոլորշային վաննա, որպեսզի ծակոտիները լիովին բացվեն): Դիմակը հարկավոր է դեմքի վրա թողնել 15-ից 20 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:

5. Յուղոտ մաշկի համար նախատեսված ասպիրինով դիմակ.

Այս դիմակը նախատեսված է շատ յուղոտ մաշկի համար: Հարկավոր է ասպիրինի հաբերը թրջել ջրով բացված կիտրոնի հյութի մեջ (պետք է ստացվի շիլա): Դիմակը դեմքին հարկավոր է պահել 10 րոպե, որից հետո լվանալ այն սոդայաջրով (1թեյի գդալ սոդա 1 լիտր ջուր): Պրոցեդուրայից հետո հարկավոր է ամպայման խոնավեցնել մաշկը: Դիմակը բավականին ագրեսիվ է ազդում դեմքի վրա, սակայն այն ազատում է կորյակներից ու յուղոտ փայլից:

6. Մաշկը մաքրելու ու բշտիկներից ազատվելու համար նախատեսված սև կավով ու ասպիրինով դիմակ.

Այս միջոցը հիանալի մաքրում է մաշկն ու ազատում է ճարպային բշտիկներից: Հարկավոր է սև կավը բացել չգազավորված հանքային ջրով, մինչև որ ստացվի խյուս, ավելացնել ասպիրինի մանրացված հատիկները (1 հաբ 1 ճաշի գդալ կավ): Դիմակը թողնել դեմքի վրա 15 րոպե, որից հետո լվանալ:

7. Ասպիրինը, խնձորն ու յոգուրդը դեմքի համար.

Հարկավոր է 2 ճաշի գդալ մանր քերած խնձորի միջուկը խառնել 1 ճաշի գդալ բնական յոգուրտի հետ, ապա ավելացնել փոշիացված ասպիրին (2 հաբ) ու 1 պարկուճ Աեվիտ: Ստացված զանգվածը քսել դեմքի վրա, թողնել 20 րոպե ու լվանալ:

Հակացուցված է .

Ասպիրինով դիմակները հակացուցված են ացետիլսալիցիլաթթվի նկատմաբ անհատական զգայունության դեպքում: Այն խորհուրդ չի տրվում նաև օգտագործել հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև մաշկի վրա կտրվածքների առկայության դեպքում: Առաջին կիրառությունից առաջ խորհուրդ է տրվում նախապես ստուգել մաշկի ռեակցիան:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
7 տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները միայն երեխաներն են գտնում
Ինչպես դեմքի ձևին համապատասխան ճիշտ սանրվածք ընտրել
Ասպիրինով դեմքի դիմակների 7 բաղադրատոմս

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում