
Ցավոք սրտի ամեն անգամ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ամենասարսափելի ու դաժան կենդանին մարդն է:
Բազմաթիվ կենդանատեսակների վերացումը հենց մարդու մեղքով է տեղի ունեցել:
Ահա նման կենդանատեսակներից մի քանիսը:
Շոմբուգկի եղնիկ
Եղնիկի այս տեսակը մի ժամանակ մեծ տարածում ուներ Թայլանդում : Վերջին կենդանին սպանվել է 1938 թ. : Նրանք ապրում էին, որպես կանոն, ճահճային վայրերում, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում մարդ արարածը վերածեց բրնձի պլանտացիաների : Կենդանիներին սպանեցին միս ու եղջյուրներ ստանալու համար, որոնք լայն տարածում ունեին չինական բժշկության մեջ : Որոշ ժամանակ անց կենդանատեսակն ամբողջովին վերացավ :
Կվագգա
Կվագգաները միասմբակավոր կաթնասուն կենդանիներ էին, որոնք բնակվում էին Աֆրիկայի հարավում : Նրանք հետևից նման էին ձիերի, առջևից՝ զեբրերի : Կար ժամանակ, երբ նրանց վարժեցնում էին և օգտագործում կենդանիների հոտը պաշտպանելու համար : Կվագաները հրաշալիորեն նկատում էին գիշատիչներին և յուրաքանչյուր այլ վտանգ ու բարձր ձայն արձակում : Վերջին կվագգան սպանվել է 1878 թ. մարդկանց կողմից՝ մորթին վերցնելու համար :
Գետային դելֆին
Դելֆինների այս տեսակը հանդիպում էր միայն Չինաստանում՝ Յանցզի գետում : Ամենահազվագյուտ կաթնասուններից էին : Դեռ 20-րդ դարի սկզբին հաշշվում էր 5,000 գետային դելֆին, սիկ 1900 թ. դրանց թիվը հասել էր 200-ի : 2007 թ. նրանց վերջնականապես ոչնչացած համարեցին : Այս դելֆիններից յուրաքանչյուրը կշռում էր 167 կգ. էգերն ավելի խոշոր էին, քան արուները : Նրանց որսն արգելված էր, սակայն մարդկանց դա չկանգնեցրեց :
Մադագասկարյան գաճաճ գետաձի
Կենդանատեսակի անվանումից, ամենայն հավանականությամբ, պարզ դարձավ, որ նրանք ապրում էին Մադագասկար կղզում : Արտաքնապես շատ նման էին ժամանակակից գաճաճ գետաձիերին : Թե երբ է սպանվել վերջին գետաձին՝ հայտնի չէ : Սակայն փաստ է, որ 1970-ական թվականների սկզբին այս կենդանիներն ամբողջապես վերացել էին :