Սպիտակ մազերը ծածկող բնական ներկեր

Սպիտակ մազերի խնդրի հետ վաղ թե ուշ բախվում է յուրաքանչյուր կին։ Անկախ մազերի սպիտակելու պատճառներից և տարիքից, յուրաքանչյուր կին կարող է ծածկել դրանք բնական ներկերի օգնությամբ։ Իհարկե, դրանք այնքան արդյունավետ չեն, որքան խանութներում վաճառվող ներկերը և հաճախ մի քանի անգամ կրկնելու կարիք է զգացվում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։
Սակայն դրանք մի անվիճելի առավելություն ունեն՝ այս ներկերի բացարձակ բնականությունը։

EnterTrain-ը բնական ներկեր ստանալու մի քանի փորձված տարբերակներ է առաջարկում, որոնք լավ ներկում են սպիտակ մազերը։

1. Սև թեյ

1. Մեկանգամյա օգտագործման թեյի 5-6 փաթեթների վրա 2 բաժակ եռացրած ջուր լցրեք և թողեք 10 րոպե։

2. Սառելուց հետո այն քսեք մազերին՝ հատկապես սպիտակած հատվածներին ուշադրություն դարձնելով։

3. Լվանալու կարիք չկա, չնայած կարող եք լվանալ, եթե հոտը ձեզ այնքան էլ դուր չի գալիս։

Կրկնեք շաբաթական մի քանի անգամ, եթե ուզում եք ընդգծված արդյունք ստանալ։

2. Ընկույզի կեղև՝ եթե ցանկանում եք ավելի մուգ երանգ ստանալ

1. Կեղևը լվացեք և մանրացրեք, վրան ջուր լցրեք և եռացրեք ցածր կրակի վրա մոտ 30 րոպե։

2. Սառելուց հետո քսեք մազերին և մեկ ժամից հետո միայն լվացեք մազերը մաքուր ջրով։

3. Կրկնեք շաբաթական 1-2 անգամ։

3. Սուրճ՝ մուգ մազերը ներկելու համար

1. Թունդ սուրճ եփեք։

2. Սառելուց հետո քսեք մազերին և պահեք առնվազն մեկ ժամ, հետո լվացեք ոչ տաք ջրով։

3. Երանգը պահելու համար կրկնեք շաբաթական 2-3 անգամ։

4. Բազուկ և գազար՝ խարտյաշ մազերի համար

Կախված նրանից՝ ավելի կարմրոտ երանգ եք նախընտրում, թե դեղնավուն, փոփոխեք գազարի և բազուկի հարաբերկացությունը։

1. Խառնեք թարմ քամված հյութերն անհրաժեշտ հարաբերակցությամբ։

2. Քսեք մազերին և թողեք առնվազն մեկ ժամ, ինչից հետո լվացեք գոլ ջրով։ Կրկնեք շաբաթական 1-2 անգամ։

5. Բաց մազերի համար՝ երիցուկի թուրմը

Շաբաթական մեկ–երկու անգամ լվացեք մազերը երիցուկի թուրմով։ Այն նաև գեղեցիկ երանգ կտա մուգ մազերին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

«Հադրութում 15 հոգով շրջափակեցին մեզ և սկսեցին կրակել». ինչ է պատմում վիրավոր զինծառայողը
«Գոնե սա չասեիր, Վանո… Քաղաքական հոտառությունն էս ա, 20 տարի առաջ գրես էսօրվա մասին»
Ձայնը կտրված հայտնի տղան՝ սիրելիի հետ է (ֆոտո)
Ադրբեջանական զորքը դուրս եկավ Շուշիից (տեսանյութ)
Սոնա Շահգելդյանի ու Մհեր Արմենիայի «կռիվը» ֆեյսբուքում. Մանրամասներ
Ավիացիոն մահափորձ 9 դրվագով
«Ո՞վ կմտածեր, որ 26 տարի անց այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք». Արմեն Ամիրյանի գրառումն Արթուր Գրիգորյանի մասին
«Երեխայի անունը փոխեցին Յանա` մեր դստեր պատվին. հետագայում ուզում եմ երեխայի կնքահայրը լինել». Սարգիս Գրիգորյանը` 20-ից ավելի արցախցի իր տանը հյուրընկալելու մասին
Վիրավոր զինվորների ծանր օրերն անցյալում են, բայց ընկերների կորստի հետ չեն համակերպվում (տեսանյութ)

Վերջին լուրեր

Ֆրանսիան Ռուսաստանին հասկացրեց` չի կարող միանձնյա որոշումներ կայացնել
Գիտնականները կապ են հայտնաբերել հիվանդությունների և մարդու աչքերի գույնի միջև
Ռուսները երկար ժամանակով են մտել մեր տարածք, համենայնդեպս այդպիսի հույսեր ունեն
Հայաստանի ինքնիշխանությունը երբևէ այսքան վտանգված չի եղել. ճգնաժամը խորանում է
Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան- ջրավազաններ. Սուրեն Պապիկյան
Բժիշկը պատմել է, թե ինչպես կընթանա կորոնավիրուսը պատվաստվածների մոտ
Բոլորս ծայրաստիճան զայրացած ու նեղացած ենք. Հարութ Սասունյան
«Հայտնեցին, որ զոհվել է… սիրով ու հավատով գրված թուղթս հասցրել էր տեղ հասնել. չճանաչած` հարազատ եմ կորցրել». Իննա Խոջամիրյան
Իշխանությունը պետք է վերջապես արթնանա նոկդաունից և շատ արագ վարույթներ հարուցի միջազգային դատարանում