Ահա թե ինչպիսի շպարն է տղամարդկանց խելքահան անում

Շպարը կնոջ արտաքինի կարևոր բաղադրիչներից է։ Կարևոր չէ, վառ է այն, թե բաց գույների մեջ։ Շպարվելու նույնիսկ ընթացքը աղջիկներին հաճույք է պատճառում և շատերն անգամ դասընթացների են հաճախում, որպեսզի կարողանան գեղեցիկ և գրագետ շպարվել և, ինչու ոչ, դրանով գումար աշխատել։

Ի դեպ, շպարի ընկալումը տղամարդկանց և կանանց մոտ տարբեր է, այդ պատճառով էլ EnterTrain-ը ներկայացնում է տղամարդկանց հարցման արդյունքները, որոնք ասել են, թե աղջկա շպարի հատկապես ինչին են ուշադրություն դարձնում։ Այս երեք կետերն ամենատարածվածն են եղել։

Շուրթեր

Տղամարդկանց շատ են գրավում հրապուրիչ շուրթերը, կարևորը, որ դրանք առողջ և խնամված տեսք ունենան։ Շատ կարևոր է շուրթերը ժամանակին խոնավեցնելն ու սկրաբով փափկեցնելը, այդ դեպքում դրանք հրաշալի տեսք կունենան և կգայթակղեն տղամարդկանց։ Եվ նաև նշենք, որ տղամարդիկ չեն սիրում շատ կտրուկ և թանձր գույներ, նրանց ավելի դուր են գալիս չեզոք երանգները։

Արտահայտիչ հայացք

Տղամարդիկ սիրում են սուր և բաց հայացք, սակայն չեն սիրում, որ կոսմետիկան լիովին ծածկում է աչքերը և չեն կարողանում մինչև վերջ ձեզ հասկանալ։

Մաքուր մաշկ

Շպարվելիս ամենակարևոր փուլը մաքուր մաշկն է։ Մաշկը պետք է անպայման խնամել, հատկապես, եթե ինչ–որ խնդիրներ ունեք։ Իսկ եթե խնդիրներ չունեք, ապա բավական է բազային խնամքը. դեմքը ծածկեք թեթև տոնային կրեմով։ Հավատացեք, ոչ մի տղամարդ չի սիրում, երբ ձեր դեմքը «թարմ գաջված» տեսք է ունենում։ Եվ եթե ձեզ թվում է, թե նա չի նկատի տոնային հիմքը, սխալվում եք։ Բավական է առողջ փայլն ու հարթ գույնը, և դուք կգերեք ցանկացածին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
ՍԱ իմանալուց հետո այլևս երբեք ընկույզի միջնապատերը դեն չեք նետի
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Որքան պետք է լինի մարմնի իդեալական քաշը՝ կանանց և տղամարդկանց համար

Վերջին լուրեր

10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Դուք մայիսի՞ն եք ծնվել. ահա, թե ինչ է դա նշանակում