
Ֆեյսբուքյան օգտատեր Մեսրոպ Հարությունյանը գրում է․
«Էս ադրբեջանցիների Մոսկվայում ծիրան առնել-տրորելը մի կայֆ անեկդոտ հիշեցրեց:
Ադրբեջանցին Մոսկվայում մտնում է գարեջրատուն, լիքը մարդ է լինում, իսկ անկյունում էլ տեսնում է մի հայ է նստած, որոշում է նվաստացնել հային, բարձր գոռում է.
– Բոլորին իմ հաշվին մի-մի գարեջուր, բացի էն հայից:
Հայը վեր է կենում ու ասում.
– Շնորհակալություն:
Ադրբեջանցին կատաղում է, մի 10 րոպեից նորից նույնը.
– Բոլորին իմ հաշվին մի-մի գարեջուր, բացի էն հայից:
Հայը՝
– Շնորհակալություն:
Էս ադրբեջանցին երրորդ անգամ է նույնը անում: Պատասխանը էլի.
– Շնորհակալություն:
Ադրբեջանցին չի դիմանում, մոտենում է բարմենին ու հարցնում.
– Լսիր, ես էդ հային բոլորի առաջ նվաստացնում եմ, իսկ ինքը մենակ շնորհակալություն ա՞ ասում…
– Այո,- ասում է բարմենը,- որովհետեւ էս գարեջրատունը իրենն է…»