
Բոլորին հայտնի է, որ մրջյունները յուրօրինակ միջատներ են:
Նրանք սոցիալիզացված են, մշտապես գործում են միասին և ունակ են անհավատալի ծավալի աշխատանք կատարելու:
Զարմանալի է, սակայն այս ամենը նրանց հնարավորությունների միայն փոքր մասն են կազմում:
Մրջյունների որոշ տեսակներ այնպիսի «հնարքներ» են կատարում, որոնք ապշեցնում են մարդկանց :
Ստրկավաճառ մրջյուններ
Մրջյունների այս տեսակի ներկայացուցիչները կազմակերպված հարձակումներ են գործում այլ տեսակների վրա՝ նպատակ ունենալով վերջիններիս ստրկացնելու : Նրանք սպանում են գաղութների անդամներին, «գերի վերցնում» երիտասարդ մրջյուններին : Գերի ընկածներն իրենց գոյության ողջ ընթացքում սնունդ են հավաքում իրենց տերերի համար, խնամում նրանց :
Հողագործ մրջյուններ
Այս մրջյուններն իրենց կյանքի ողջ ընթացքում բույսրեից տերևներ են պոկում : Պարադոքսալ է, սակայն մրջյունների այս տեսակի ներկայացուցիչները չեն սնվում իրենց հավաքած բուսականությամբ, քանի որ նրանց օրգանիզմն ունակ չէ դրանք մարսելու : Այդ դեպքում ինչու՞ են տերևներ պոկում : Պատասխանը կզարմացնի բոլորին. քանի որ այս միջատները հողագործներ են, որոնք աճեցնում են սնկեր, իսկ տերևների կտորներն օգտագործում են որպես պարարտանյութ : Սունկն աճում է և սնունդ դառնում մրջյունների գաղութի համար :
Մեղրագործ մրջյուններ
Անհավատալի է թվում, բայց այս մրջյունները մեղուների նման կարողանում են մեղր պատրաստել : Հարկ է նշել, որ ստացված մեղրի պահպանման եղանակը յուրահատուկ է, քանի որ որպես տարրա համար մրջյունները օգտագործում են սեփական որովայնները : Երբ գաղութի մյուս անդամները քաղց են զգում, այս մրջյունները նրանց համար մեղր են դուրս ծորում : Մեքսիկայում մեղրագործ մրջյուններին բազմացնում են հատուկ ֆերմաներում :
Կրակե մրջյուններ
Հեղեղների ժամանակ մրջյունների այս տեսակի ներկայացուցիչները մարմիններով կիպ միանում են իրար՝ «կենդանի տապան» ստեղծելով : Այդ խումբը ամիսներ շարունակ կարող է լողալ ջրի վրայով: Ընթացքում մրջյունների մի մասին ուտում են ձկները կամ թռչունները, մյուսները խեղդվում են, սակայն ամենից կարևոր է թագուհու ողջ մնալը : Երբ մրջյունների խումբը հանդիպում է ինչ-որ մի օբյեկտի, միջատները կանգ են առնում դրա վրա և նոր կյանք հիմնում :