«Երկու տարվա ընթացքում Էջմիածնից հասա Լոս Անջելեսի բեմ». Գարիկ Սեփխանյանը` առաջին աշխատավարձի, հոր կորստի և երեխա ունենալու ցանկության մասին

Դերասան Գարիկ Սեփխանյանը տասը տարուց ավելի է` եթերում է, վերջին մեկ տարվա ընթացքում դադար էր վերցրել` հանգստանալու և սեփական բիզնեսով զբաղվելու համար: Այժմ նա կրկին աշխատանքային բուռն փուլում է:
Tert.am Life-ի հետ Գարիկի անկեղծ զրույցը եթերում պատահական հայտնվելու, հայտնի դառնալու երազանքի, մասնագիտական հիասթափությունները հաղթահարելու, աստղային հիվանդությամբ չտառապելու, ամենամեծ կորստի և կնոջ մասին է:

-Գարիկ, երբ խոսում եք Ձեր մասնագիտական գործունեության մասին, ասում եք, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք հայտնվել: Ինչպե՞ս:

-Եթերում պատահական հայտնվեցի, թեև մասնագիտական կրթություն ունեի, Էջմիածնի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժինն էի ավարտել: Մոտ տասը տարի առաջ ընկերս խնդրեց օգնել իրեն «Մի կաթիլ մեղր» հաղորդման շրջանակում, քանի որ այն փակվում էր: Անվճար հիմունքներով գնացի օգնելու: Որոշ ժամանակ անց Մենչի առաջարկով սկսեցի մասնակցել «Yere 1» նախագծի սցենարական աշխատանքներին: Հետո նույն նախագծի շրջանակում Մակիչի դերով հայտնվեցի էկրանին։

-Այսօր երիտասարդների մեծ մասը երազում է հայտնի դառնալ: Դուք երազե՞լ եք այդ մասին։

-Երազանքներ ունեցել եմ, բայց շանսը շատ քիչ էր, ամեն ինչ ավելի բարդ էր: Ես չունեի ծանոթ, ով կարող էր ինձ օգնել: Փորձել եմ մի քանի անգամ դիմել ինչ-որ տեղեր, ասել են` կզանգահարեն, բայց չեն զանգահարել: Բայց կյանքը ինձ բերեց հեռուստաընկերություն: Ես երկու տարվա ընթացքում Էջմիածնից հասա Լոս Անջելեսի բեմ, բայց այդ ամենը նաև իմ աշխատասիրության արդյունքն էր: Վերջին տասը տարվա ընթացքում ունեցածս ամենամեծ ձեռքբերումը, երևի, հայտնի դառնալն է: Հիմա, երբ փոքրիկ երեխաներն իմ բարդ ազգանունը ճիշտ են արտաբերում, զգում եմ, որ ինչ-որ կետի հասել եմ: Աստղային հիվանդություն երբեք չեմ ունեցել, ես նույն մարդն եմ, չեմ փոխվել: Եղել են պահեր, երբ ինձ լավ եմ զգացել, որ սիրված ու հարգված եմ շատերի կողմից, բայց դրանից չեմ փոխվել:

-Իսկ ո՞րն է եղել Ձեր ամենամեծ կորուստը:

-Հորս կորուստը։ Հիմա հաղթահարել եմ: Միշտ փորձում եմ լուծումներ գտնել դժվարությունների դեպքում, չապրել դրանցով: Չգիտեմ` ինչքանով է ստացվում, բայց փորձում եմ:

-Ծնունդով Էջմիածնից եք: Էջմիածնեցի տղայի համար բարդ չէ՞ր մուտք գործել մի ասպարեզ, որտեղ փորձ չուներ:

-Շատ բարդ էր իրականում: Մեկ տարի աշխատել եմ առանց աշխատավարձի, հետո ստացա առաջին աշխատավարձս` 40 հազար դրամ մեկ ամսվա համար: Հայտնվել էի մի տեղ, որտեղ բոլորը հայտնի էին, նրանց միայն հեռուստատեսությամբ էի տեսել: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ օգնեցին, հուսամ` արդարացրել եմ նրանց սպասելիքները:

-Մասնագիտական հիասթափություններ ունեցե՞լ եք:

-Չեն կարող չլինել, ուղղակի պետք է հաղթահարել դրանք: Կամքի ուժ է պետք, որ կարողանաս այդ իրավիճակներից դուրս գալ: Ես չեմ հիասթափվել այնքան, որ ասպարեզը թողնելու ցանկություն ունենամ: Հիմա նաև իմ բիզնեսն ունեմ, բայց չեմ պատրաստվում մոռանալ մասնագիտությանս մասին:

-«Ֆուլ հաուս» նախագիծը Ձեզ տվեց ավելի մեծ լսարան, իսկ ի՞նչ խլեց Ձեզնից:

-Ժամանակ: Արտասահմանյան համերգների, նկարահանումների ընթացքում շատ ժամանակ ենք ծախսել, բայց ոչ իզուր: Դա արել ենք ինչ-որ լավ բան ունենալու համար ու , հուսամ, ունեցել ենք: Իմ կյանքում ամենամեծ խնդիրը, որ ունեմ` ժամանակի կորուստն է: Փորձում եմ ամեն կերպ հասցնել իրագործել նպատակներս, ժամանակը ճիշտ տնօրինել: Կարծում եմ` շատերի մոտ կա այդ խնդիրը:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Բիսկվիթ պատրաստելու իտալական բաղադրատոմս․ բոլոր բաղադրիչներից 12 գդալ, և հրաշալի բիսկվիթը պատրաստ է
Խաշած ձվի սննդակարգ. 2 շաբաթում կարելի է 11 կգ նիհարել
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Ինչպե՞ս ազատվել մաշկի ավելորդ մսագնդերից
Հուշում վարորդների համար. ահա, թե երբ է կարելի խմելուց հետո ղեկին նստել
Ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
7 հանելուկ, որոնք կարող են լուծել միայն իսկական խուզարկուները

Վերջին լուրեր

Ջեկ Մայի՝ Չինաստանի ամենահարուստ մարդու 6 խորհուրդ. դրանք ձեզ կփոխեն
Կանացիության հորոսկոպ. կանացի մագնիսականության ամենահստակ սահմանումն ըստ Կենդանակերպի նշանի. իսկ դու ինչպիսի՞ կին ես
Տղամարդու զգեստապահարանի 7 իր, որոնցից պետք է անհապաղ հրաժարվել
Տարածված առասպելներ և քիչ հայտնի փաստեր կեսարյան հատման մասին, որոնց մասին պետք է իմանա ապագա մայրը
Այս դրաժեները վտանգավոր են քո առողջության համար. քաղցր սովորության զոհ չդառնաս…
Կինը խանութից 200 դրամանոց ականջի փայտիկներ գնեց, սակայն այն, ինչ գտավ դրա ներսում, մի քանի հազար դոլար արժեր
«Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների իրականացման մասին
Սիլվա Հակոբյանի դստեր 1-ամյակի խնջույքն ու հետաձգված մկրտությունը
Իլոն Մասկը փորձարկել է Մարս գնալու համար նախատեսված իր տիեզերանավը. նա նոր հաջողություն է գրանցել