Մինչ մահը չբաժանի․․․ Նրանք միասին էին գրեթե 30 տարի. Ջոն Թրավոլթայի և Քելի Փրեսթոնի սիրո պատմությունը

Ջոն Թրավոլթան և Քելլի Փրեսթոնը, որոնց սիրո պատմությունն է այսօր ներկայացնում EnterTrain-ը, 29 տարի  միասին են անցկացրել։ Այս զույգն իր հարաբերությունները օրինականացրել է 1991 թվականին և մինչ Քելիի մահը՝ 2020 թվականի հուլիսի 12-ը ապրում էին հաշտ ու համերաշխ։

 

 

Ինչպես խոստովանում է Թրավոլթան՝ Քելլիին նա սիրահարվել է առաջին հայացքից, սակայն փոխադարձ զգացմունքներին նա բավական երկար է սպասել։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 1987 թվականին՝ «Փորձագետներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Ջոնի զգացմունքներին երիտասարդ դերասանուհին պատասխանել չէր կարող։ Այդ շրջանում նա ամուսնացած էր դերասան Քևին Գեյջի հետ։

Մի որոշ ժամանակ անց նրանք կրկին հանդիպեցին։ Այդ ժամանակ Քելլիին արդեն բաժանվել էր։ Դա դերասանուհու համար ծանր շրջան էր և Ջոնի աջակցությունը նրան լրջորեն օգնեց։

Շատ շուտով պարզվեց, որ Ջոնն իրեն դուր է գալիս։ Նրանք ամուսնացան 1991 թվականին և այդ ժամանակվանից անբաժան են եղել։

Զույգը մեծ ողբերգություն ապրեց 2009 թվականին. մահացավ նրանց որդին՝ Ջեթը։ Այս վիշտը ինչ–որ չափով հաղթահարել նրանց օգնեց իրենց ընտանեկան հոգեբանը։ Դրանից հետո նրանք սկսեցին կանոնավոր կերպով այցելել նրան, որպեսզի կարողանան միասին մնալ։

Զույգը դաստիարակում էր իրենց երկու երեխաներին՝ Էլլային (Ծնվել է 2000 թվականին) և Բենջամինին (ծնվել է 2010-ին)։ 2020 թվականի հուլիսի 12-ին Կելին մահացավ կրծքի քաղցկեղից, որի դեմ պայքարել է երկու տարի։

Ջոմ Թրավոլթան ինքն է սոցցանցերի միջոցավ դիմել երկրպագուներին՝ գրելով․ «Ես որոշ ժամանակ կվերցնեմ, որպեսզի իմ երեխաների կողքին լինեմ, ովքեր կորցրել են իրենց մորը, ուստի նախապես ներեք, եթե որոշ ժամանակ դուք ոչինչ չլսեք մեր մասին»:

Քելլիի մահը մեծ հարված էր Ջոնի եւ երեխաների համար։ Կորստից անմիջապես հետո դերասանը հայտնել է, որ իրեն ժամանակ է հարկավոր ուշքի գալու եւ ընտանիքի հետ լինելու համար։ Սակայն արտասահմանյան լրատվամիջոցները պնդում են, որ Թրավոլտան մտադիր է ընդհանրապես լքել Հոլիվուդը եւ ավարտել դերասանական կարիերան։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Բիսկվիթ պատրաստելու իտալական բաղադրատոմս․ բոլոր բաղադրիչներից 12 գդալ, և հրաշալի բիսկվիթը պատրաստ է
Խաշած ձվի սննդակարգ. 2 շաբաթում կարելի է 11 կգ նիհարել
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Ինչպե՞ս ազատվել մաշկի ավելորդ մսագնդերից
Հուշում վարորդների համար. ահա, թե երբ է կարելի խմելուց հետո ղեկին նստել
Ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
7 հանելուկ, որոնք կարող են լուծել միայն իսկական խուզարկուները

Վերջին լուրեր

Ջեկ Մայի՝ Չինաստանի ամենահարուստ մարդու 6 խորհուրդ. դրանք ձեզ կփոխեն
Կանացիության հորոսկոպ. կանացի մագնիսականության ամենահստակ սահմանումն ըստ Կենդանակերպի նշանի. իսկ դու ինչպիսի՞ կին ես
Տղամարդու զգեստապահարանի 7 իր, որոնցից պետք է անհապաղ հրաժարվել
Տարածված առասպելներ և քիչ հայտնի փաստեր կեսարյան հատման մասին, որոնց մասին պետք է իմանա ապագա մայրը
Այս դրաժեները վտանգավոր են քո առողջության համար. քաղցր սովորության զոհ չդառնաս…
Կինը խանութից 200 դրամանոց ականջի փայտիկներ գնեց, սակայն այն, ինչ գտավ դրա ներսում, մի քանի հազար դոլար արժեր
«Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների իրականացման մասին
Սիլվա Հակոբյանի դստեր 1-ամյակի խնջույքն ու հետաձգված մկրտությունը
Իլոն Մասկը փորձարկել է Մարս գնալու համար նախատեսված իր տիեզերանավը. նա նոր հաջողություն է գրանցել