Իլոն Մասկը փորձարկել է Մարս գնալու համար նախատեսված իր տիեզերանավը. նա նոր հաջողություն է գրանցել

Իլոն Մասկին պատկանող SpaceX կորպորացիայի SN5 նավ-նախատիպը բարձրացել է 150 մ և փափուկ վայրէջք կատարել՝ դուրս բերելով վայրէջքի համար նախխատեսված հենակները :

«Մարսն ավելի ու ավելի իրատեսական է թվում», – թվիթերյան իր էջում գրել է Մասկը :

SN5-ը նախատեսված է «Raptor» հրթիռային շարժիչի փորձարկումների համար, որը, ծրագրի հաջող ընթացքի դեպքում, կկահավորի նոր սերնդի Starship տիեզերանավն ու տիեզերագնացներին կհասցնի Լուսին ու Մարս :

Շարժիչն աշխատում է հեղուկ մեթանի և հեղուկ թթվածնի խառնուրդի հիմքով :

ԱՄՆ ժամանակով փորձարարական թռիչքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ժամը 18 :57 Տեխաս նահանգի Բոկա Չիկա քաղաքում և տևել է մեկ րոպե : Վերջին տարվա ընթացքում դա Raptor-ի առաջին իրական թռիչքային փորձարկումն է եղել :

Նախատիպը, որը կահավորված է մեկ շարժիչով, պատրաստված է չժանգոտվող պողպատից և արտաքնապես հիշեցնում է ջրի պահեստային բաք :

Իրական Starship-ը կլինի պատմության ամենախոշոր տիեզերանավտ,, որը կունենա վեց Raptor շարժիչ, 50 մ երկարություն և կտեղավորի 100 հոգուց բաղկացած արշավախմբի :

Starhopper անունով մեկ այլ նախատիպ 2019 թ. փորձնական մի քանի թռիչք է իրականացրել, որոնք ևս ունեցել են նույնչափ բարձրություն : Սակայն Starship տիեզերանավը համարվում է ՆԱՍԱ-ի կողմից 2024 թ. պլանավորվող դեպի Լուսին թռիչքի տիեզերանավի երեք հավակնորդներից մեկը :

Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, ով իր կարողությունը ստեղծել է նորաձև հագուստի օնլայն առուվաճառքի միջոցով, արդեն իսկ ամրագրել է իր տեղը տիեզերանավում :

Իլոն Մասկը վաղուց է երազում մարդուն դարձնել «միջմոլորակային արարած», և նախատեսում է Մարս մոլորակի վրա գաղութ հիմնել : Նրա ընկերության կողմից կառուցված պատմության մեջ առաջին մասնավոր տիեզերական «Crew Dragon» սարքը մայիսի 30-ին երկու տիեզերագնացների հասցրեց Տիեզերք և օգոստոսի 2-ին բարեհաջող վերադարձրեց նրանց :

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին
Հունաստանը հնարավոր է կասեցնի Ադրբեջանի հետ «Համագործկացության մասին հուշագրի» վավերացումը
Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան
Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել