«Բացի դպրոցական սիրավեպը, այլ անձնական հարաբերություններ չեմ ունեցել». Հռիփսիմե Սարգսյանը` 22-ամյակի անակնկալի, անձնական կյանքի և համարձակ ստեղծագործությունների մասին

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանն օրերս նշել է ծննդյան 22-ամյակը: Նրա համար անակնկալ խնջույք են կազմակերպել սերիալային իր գործընկերները: Դերասանուհին Tert.am Lifeին պատմել է ոչ միայն օրվա մանրամասները, այլև անկեղծացել է կորցրած ընկերների, ծնողների վերաբերմունքի, մշտապես շտապելու և անձնականի մասին:

Նրա խոսքով` հուլիս և օգոստոս ամիսներին ծանր գրաֆիկով աշխատել է, իսկ ծննդյան օրվանից մի քանի օր առաջ հիվանդացել է ու որոշել` ոչինչ չանել, քանի որ տրամադրություն չի ունեցել: « «Շիրազի Վարդը» հեռուստասերիալից ընկեր-գործընկերներս` Օլյա Հակոբյանը, Էլեն Սարգսյանը և Դավիթ Աֆրիկյանն ինձ անակնկալի բերեցին: Առանձնատուն էին վարձել, ինձ տարան այնտեղ, ես էլ հիվանդ-հիվանդ մի կերպ գնացի` առանց հատուկ զգեստի, դիմահարդարման: Շատ զարմացա և ուրախացա, չէի սպասում: Այնտեղ ինձ էին սպասում հայտնի և ոչ հայտնի շատ ընկերներ: Մտա լողավազան, ինչն ինձ չէր կարելի, օգտագործեցի ալկոհոլ ու հաջորդ օրը չկարողացա նկարահանման գնալ` ձայնալարերս խզվեցին»,-ասաց նա և նշեց, որ նվերներ, ծաղիկներ ստացել է, բայց դրանք չի կարևորում, իր համար ավելի կարևոր են ընկերներն ու երջանիկ պահերը:

Հռիփսիմեն ասաց, որ առաջին անգամ էր ծննդյան օրը նշում, որովհետև միշտ ժամանակ ու տրամադրություն չի ունեցել: «Ծնողներս միշտ հետևողական են եղել իմ հանդեպ, կրթությանս վրա շատ ժամանակ եմ ծախսել, ժամանցի համար ժամանակ չի մնացել: Փոքրուց սովոր եմ եղել փայլել թե՛ արտաքին տեսքով, թե՛ լուսավոր մտքերով, ու երբ գալիս է ծննդյանս օրը, փաստի առջև եմ կանգնում: Այս տարի ոչ իմ որոշմամբ, բայց նշեցի ծննդյանս օրը, ինչի համար շատ ուրախ եմ»:

Այս տարի Հռիփսիմեն ինքն իրեն հանգիստ մաղթեց. «Շատ պահանջկոտ եմ իմ նկատմամաբ: Ուզում եմ փոքրիկ քայլերի արվեստը սովորել, չշտապել, ինձնից առաջ չընկնել, ինձ պահանջներ չներկայացնել, այլ կանգ առնել ու հանգստանալ: Պահ է գալիս, երբ ուղղակի սպառվում եմ, ժամանակ է պետք գալիս վերականգնվելու համար, որ հետո ավելի շատ տամ»:

Դերասանուհին վերհիշեց իր լավագույն ծննդյան օրերից մեկը. «Հիշում եմ անցած տարվա ծննդյանս օրը: Ես նկարահանումից գիշերը տուն վերադարձա ու տեսա ընկերներիս, ովքեր իմ հեղինակային ստեղծագործություններով գիրք էին տպագրել: Դա նրանց բարդ էր տրվել, որովհետև այդ ստեղծագործությունները միայն իմ հեռախոսի մեջ են, ոչ ոքի ես չեմ ուղարկել: Նրանք ցանկանում էին, որ հասարակությանը ցույց տամ ստեղծագործություններս: Չնայած որ ստեղծագործում եմ 12 տարեկանից, իմ ստեղծագործությունները երբեք ոչ ոքի ցույց չեմ տվել,-ասաց նա` պարզաբանելով` մտավախություն ուներ, որ իրեն չեն հասկանա, քանի որ ստեղծագործությունները բավականին համարձակ են:- Մեր հասարակությունը չի ընդունում համարձակ կնոջը, իսկ ինստագրամյան տիրույթը դրա համար ստեղծված չէ: Ժամանակի ընթացքում հաղթահարեցի այս ամենն ու ինքնադրսևորվեցի ու ցույց տվեցի` ես ինչպիսինն եմ` չմտածելով թե մարդիկ ինչ կմտածեն: Ցանկացած հայտնի մարդ պեք է հաղթահարի այդ անկեղծության եզրն ու չմտածի կարծիքների մասին, որովհետև երբ դու հանրային մարդ ես, դու պետք է բաց լինես կարծիքների համար»:

Ըստ դերասանուհու` երբ շաբաթվա մեծ մասը նկարահանման ես լինում, միշտ չէ, որ ընկերներդ հասկանում են քեզ: «Զանգում են մի քանի անգամ, որ դուրս գաք զբոսնելու, բայց դու նկարահանման ես լինում, նրանք էլ նեղանում են: Կանգնում ես ժամանց-աշխատանք ընտրության առջև: Ես ընտրել եմ աշխատանքն ու շատ մարդկանց եմ կորցրել: Հիմա ինձ համար գործընկերներս, ում հետ նշել եմ ծննդյանս օրը, շատ կարևոր են: Նրանք էլ ունեն նույն խնդիրներն ու հասկանում են ինձ: Հուսամ` մեր ընկերությունը կշարունակվի նաև հեռուստասերիալի ավարտից հետո»:

Հռիփսիմեն ընդգծեց, որ ժամանակը երբեք իրեն չի հերիքում, բայց իր առջև դրված շատ նպատակներ ունի, որոնք անպայման կիրագործի: «Սիրում եմ գնալ նպատակներիս հետևից, չեմ սիրում առավոտյան արթնանալ ու չիմանալ` ինչով զբաղվեմ: Ես ուզում եմ զբաղվել սիրելի գործով, իմ օրվանից, ինձնից գոհ լինել, ինքնաբավ մարդ լինել: Դա չի նշանակում, որ պատերի վրա պետք է գրեմ իմ նպատակները կամ գիշերը քնելիս տիեզերք ազդակներ ուղարկեմ: Դա նշանակում է ուղղակի չալարել ու առավոտյան արթնանալուց հետո գնալ նպատակներիս հետևից, ինչը ես անում եմ»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին
Հունաստանը հնարավոր է կասեցնի Ադրբեջանի հետ «Համագործկացության մասին հուշագրի» վավերացումը
Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան
Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել