ԽՍՀՄ-ի առաջին սիամական երկվորյակները. նրանց դաժան կյանքի պատմությունը

Կրիվոշլյապովա քույրերը ունեին 4 ձեռք, 2 ոտք, 1 արյունատար և 2 նյարդային համակարգ:

Նրանք սիամական երկվորյակների համար բավականին երկար կյանք են ունեցել: Սակայն նրանց ճակատագիրը հեշտ չի եղել:

Դժվարությունները եկել են շրջապատի բացասական վերաբերմունքից, ծնողներից հեռու լինելուց:

Մաշան և Դաշան ծնվել են 1950 թվականի հունվարի 4-ին Մոսկվայում: Կեսարյան հատումից հետո, երեխաներին տարան մոր մոտից, սակայն, երբ կինը արդեն ուշքի եկավ պնդեց, որպեսզի իրեն ցույց տան երեխաներին: Երեխաներին տեսնելուց հետո կինը հոգեկան խանգարում ստացավ և 2 տարի անցկացրեց հոգեբուժարանում:

Իսկ հորը ասել էին, որ երեխաները մահացած են ծնվել: Աղջիկներին այլ հայրանուն տվեցին: Այսպես երեխաները հայտվեցին հետազոտական կենտորնում, որն էլ դարձավ նրանց համար հարազատ տուն: Նրանց վրա բազմաթիվ փորձեր էին կատարում, որոնց մասին քույրերը տարիներ անց չէին էլ ցանկանում հիշել:

Հենց հիվանդանոցում են աղջիկները իրենց առաջին քայլերը արել: 3 ոտքերից մեկը, որը քույրերի համար հենարան էր, բժիշկները որոշեցին անդամահատել:

Ինքնուրույն կյանք

Երբ լրացավ քույրերի 14 տարեկանը, նրանց տեղավորեցին Նովոչերկասկի գիշերօթիկ դպրոցում `մկանային-կմախքային խանգարումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար, որտեղ աղջիկները տառապում էին, քանի որ բոլորը ծաղրում էին իրենց:

Այդտեղ Մաշան և Դաշան առաջին անգամ փորձեցին սպիրտ: 1970-ականներին քույրերը փախան Մոսկվա: Մայրաքաղաքում աղջիկները հաստատվել են թիվ 6 տարեցների գիշերօթիկում, որտեղ նրանք ապրել են իրենց կյանքի մեծ մասը: 35 տարեկան հասակում քույրերին հաջողվել է գտնել մորը: Բայց նա ուրախ չէր իր աղջիկների հետ հանդիպումից: Նա արդեն ուներ երկու առողջ որդի ՝ Սերգեյն և Անատոլին:

Սկզբում Դաշան և Մաշան փորձում էին բարելավել հարաբերությունները ընտանիքի հետ, բայց գիտակցելով, որ երկար ժամանակ նրանք ընդհանուր ոչինչ չունեն, դադարեցին շփվել: Ինչ վերաբերում է աղջիկների հորը, ապա նա մահացավ դեռ 1980-ին: 1989-ին քույրերին վերջապես տրվեց Մոսկվայում առանձին մեկ սենյականոց բնակարան: Այնուամենայնիվ, մինչ այդ քույրերը արդեն լրջորեն կախում ունեին ալկոհոլից և ծխելուց: Ավելին, Դարիան հիմնականում խմում էր, իսկ Մարիան ծխում էր: Իհարկե, երկուսն էլ տառապում էին վատ սովորություններից:

Երկվորյակների մահը

1990-ականներին սիմական երկվորյակների մասին սկսեցին խոսել: Նրանց մասին գրում էին թերթերում և նույնիսկ վավերագրական ֆիլմ են նկարել: Լրագրողների հրավերքով քույրերը նույնիսկ Գերմանիա ու Ֆրանսիա են գնացել: Չնայած դրական փոփոխություններին, քույրերը շարունակում էին ծխել և խմել: Հերթական ստուգման ժամանակ բժիշկը տեղեկացրեց կանանց, որ դրանից կարող են մահանալ:

Կրիվոշլյապովաների մոտ ախտորոշվեց թոքերի այտուց և լյարդի ցիռոզ: 2003-ի ապրիլի 13-ին քույրերից մեկը զանգահարեց շտապօգնություն և դժգոհեց վատ զգացողությունից: Երբ երկվորյակներին հիվանդանոց բերեցին, պարզվեց, որ քույերից մեկը մահացել է սրտի կաթվածից: Դարիան նույնպես մահացավ 17 ժամ անց: Նրանք 53 տարեկան էին:

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում

Վերջին լուրեր

300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին
Հունաստանը հնարավոր է կասեցնի Ադրբեջանի հետ «Համագործկացության մասին հուշագրի» վավերացումը
Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան
Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել