Հարեմի դռներից ներս. ինչպես են ապրում արաբ կանայք

Բազմակնությունն ու հարեմները, կրթության իրավունքի բացակայություն, ադամանդների փայլ և փարաջա. արաբ կանանց կյանքն այնքան կարծրատիպեր ունի զբոսաշրջիկների շրջանում, որ արդեն դժվար է իրականությունը տարբերել հորինվազծքից:

 

 

 

 

Պայմանավորված ամուսնություն

Իսկապես դեռ շատ երկրներում ամուսնությունը կատարվում է ծնողների կամքով: Եվ շատերը վստահ են, որ աղջիկների կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում: Իրականում դա այդքան էլ այդպես չէ: Եթե տղամարդը կնոջ սրտով չէ, վերջինս կարող է հանգիստ հրաժարվել առաջարկությունից,

Ամուսնական պայմանագիրը պետք է անպայման ստորագրվի:

Արաբ կանայք հազվադեպ են ամուսնանում արտասահմանցու հետ, քանի որ նրանց կարող են արտաքսել երկրից,

Տարբեր երկրներում ամուսնության շեմը տարբեր է, սակայն ընդունված է, որ պետք է 18 տարին լրացած լինի:

Ինչպես է անցնում հարսանիքը

Տարբեր երկրներում տարբեր է, սակայն հիմնականում արաբ հարսնացուն ու փեսացուն հարսանիքը նշում են առանձին. տղամարդկանց հարսանիքը կարող է կանանցի հետ նույն օրը տեղի չունենալ:

Այստեղ տղամարդկանց մուտքը կտրականապես արգելվում է: Ամբողջ անձնակազմը միայն կանայք են:

Փեսացուի գալու մասին նախապես են հայտարարում, որպեսզի բոլորը կարողանան ծածկվել,

Հարսանիքին ընդունված չէ նվիրել փող կամ կենցաղային տեխնիկա: Հիմնականում ոսկի են նվիրում:

Բազմակնություն

Ոչ բոլոր արաբ տղամարդիկ կարող են իրենց բազմակնություն թույլ տալ: Իսլամը թույլ է տալիս մինչ չորս կին ունենալ, սակայն նրանցից յուրաքանչյուրին պետք է հատկացնել առանձին տուն, հավասար կերպով նվերներ, ուշադրություն, ոսկեղեն տալ: Մի քանի կին ունենալը շեյխերի մենաշնորհն է:

Եթե տղամարդը ևս մեկ կնոջ հետ է ամուսնացել, ապա մյուսները պետք է հաշտվեն այդ մտքի հետ: Նրանք պետք է զսպեն էմոցիաները և հաշտվեն այդ մտքի հետ:

Բաժանում

Տղամարդը, ով ցանկանում է բաժանվել կնոջից, պետք է երեք անգամ ասեր հեռացիր: Դրանից հետո կինը պետք է միանգամից հեռանար տանից: Պրակտիկայում տղամարդու նախաձեռնությամբ բաժանություններ հազվադեպ են լինում:

Կինը կարող է ապահարզան պահանջել, եթե ամուսինը նրան չի կարողանում ամեն ինչով ապահովել: Այդպիսի հայցերը դատարանում մանրակրկիտ ուսումնասիրվում են և հիմնականում ընդունվում:

Կանանց իրավունքներ

Արաբ կանայք առաջիններից էին, որ իրավունք ստացան ամուսնանալ իրենց հայեցողությամբ: Դա տեղի ունեցավ 7-րդ դարում, երբ այլ ազգերի կանայք զրկված էին դրանցից: Իսլամի օրենքն ամուսնությունը դիտարկում էին որպես պայմանագիր, որը կարող է ուժի մեջ մտնել միայն երկու կողմերի համաձայնության դեպքում:

Շաբաթվա մեջ մեկ անգամ ՀԱՀ-ում լողափերը, գեղեցկության սրահները աշխատում են միայն կանանց համար: Տղամարդիկ այդ հաստատություններ չեն կարող մտնել:

Սակայն մահմեդական կանայք ամեն ինչ անում են տղամարդկանց համաձայնությամբ: Որևէ տեղ գնալու համար նա պետք է թույլտվություն վերցնի ամուսնուց և ստանա վերջինիս համաձայնությունը:

Հագուստ

Կանայք պետք է ծածկեն իրենց մարմինը: Դուրս գալով փողոց կանայք պետք է ծածկեն նաև դեմքը, չէ որ գեղեցկությունը միայն իրենց ամուսինների համար է: Բացառություն են կազմում միայն այնպիսի երեկույթները, որտեղ տղամարդիկ չկան և կանայք կարող են ցուցադրել նորաձևության վերջին ձեռքբերումները:

Քուվեյթը միակ արաբական երկիրն է, որտեղ կանայք փողոցում կարող են կրել եվրոպական հագուստ: Սակայն նա պետք է մնա համեստ և փակ:

Քուվեյթին հակառակ երկրներ են Յեմենն ու Սուդանը, որտեղ ամեն ինչ շատ խիստ է:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին
Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Կասանդրա» սերիալի գլխավոր հերոսները
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում
Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Աղջիկը կտրտեց սխտորը և հանեց միջուկը… երբ հասկանաս, թե ինչու, անպայման նույն բանը կանես
7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին
Ես՝ Աստղիկ Հովհաննիսյանս՝ Հայկ Սահակյանի որդեկորույս մայրս․ Ձեզ եմ դիմում կոչով մայրական

Վերջին լուրեր

Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
«ԻՄ ՀԱՐՈՒԹԸ, ԻՄ բազկի զորեղ զարկը, իմ ոգու զարմը, իմ հոգեեղբայրը, իմ սանը…»․ Գագիկ Գինոսյան
Ինչպե՞ս է եզդիական ջոկատին հաջողվել 15 օր անվնաս մնալ
«Մեր աղոթքը երբեք չի ընդհատվի»․ Էլինա Ջանիբեկյան
«Մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ օգտակար լինել ձեզ, ամեն ինչով կանգնած ենք ձեր կողքին»․ Արմինկա
Վերապրելով Ցեղասպանությունը, անցնելով նացիստական ճամբարներով` Միհրան Մավիյանի կյանքի պատմությունը
Չմոռացված հերոս՝ հայրենասեր, հումանիստ, կապիտան Ջեյմս Չանքալյան. ԱՄՆ-ում հարմարավետ կյանքից դեպի Առաջին Համաշխարհայինի թատերաբեմ
Ու հենց էդ աղոթքներնա, որ մեզ էսքան պահումա․ դիրքերում պեչենի համտեսող զինվորի` Գեորգի Մելքոնյանի խոհերը (տեսանյութեր)