«Զգուշացեք համբերատար մարդկանցից»

Մենք բոլորս էլ գիտենք, թե որն է ճիշտը. միշտ ժպտալ, վստահել մտերիմներին ու հավատալ, որ լավ է լինելու:

Բայց երբեմն մենք հոգնում ենք հավերժ լավատեսի մեր դերից ու ազնվորեն ընդունում ենք, որ մի քիչ հոգնել ենք, և կեղծ ժպիտի ու նախապես սովորած դրական արտահայտությունների փոխարեն՝ սկսում ենք խոսել առողջ սարկազմի հատիկով ու հիասթափությունների համը ճաշակած մարդուն բնորոշ բառերով:

Եվ այսպես`

1. Վստահությունը նյարդային բջիջների նման մի բան է. դրանց նման գործնականորեն չի վերականգնվում:

2. Ինչ օգուտ կա գեղեցիկ ափսեից, եթե այն դատարկ է: Այդպես էլ մարդկանց պարագայում է:

3. Դուք երբևէ կարոտե՞լ եք ձեզ: Կարոտե՞լ եք այն մարդուն, ով եղել եք մինչև այն պահը, երբ առաջին անգամ կոտրել են ձեր սիրտը, կամ նախքան այն մարդու դավաճանելը, ում անսահման վստահել եք:
Իսկ ես կարոտում եմ:

4. Ես շատ եմ ներում, բայց երբեք չեմ մոռանում ասվածն ու արվածը:

5. Նախքան ձեզ մոտ ընկճախտ կամ ցածր ինքնագնահատական ախտորոշելը համոզվեք, որ դուք շրջապատված չեք հիմարներով:

6. Ինձ այնպես են դաստիարակել, որ հավաքարարին պետք է նույն հարգանքով վերաբերվել, ինչպիսի ակնածանքով վերաբերվում ես գլխավոր տնօրենին:

7. Երկու տարբերակ կա` քեզ կամ գնահատում են, կամ օգտագործում: Կարևորը դա միանգամից հասկանալն է:

8. Եթե ձեզ քննադատում են, ուրեմն դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Մարդիկ հարձակվում են ուղեղ ունեցողների վրա:

9. Չեմ գնա հոգեբանի մոտ, որովհետև այդ խարդախը կրկին կասի, որ իմ կյանքի համար ողջ պատասխանատվությունը միայն ինձ վրա է ընկնում:

10. Չհիասթափվելու լավագույն եղանակը երբեք ոչ ոքից ոչինչ չսպասելն է:

11. Պետք է կարողանալ մարդկանց ներել նրանց սխալները, քանի որ երբևէ դու ինքդ էլ ես սխալվելու:

12. Մի այրիր քեզ ուրիշներին տաքացնելու համար: Չեն գնահատի:

13. Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե ուրիշներն ինչ են ասում նրա մասին, այլ ականջ դիր այն բանին, թե ինչ է ինքն ասում այլոց մասին:

14. Ամեն ինչ զրոյից սկսելն անխելքություն չէ: Անխելքություն է երջանիկ ձևանալը, Ձևացնելը, թե հենց սա պիտի տանես ողջ կյանքում:

15. Մարդուն իշխանություն տուր ու կտեսնես նրա իրական դեմքը: Շատ մարդիկ թռիչքից հետո մոռանում են, թե ում հետ են սողացել ու ով են եղել:

16. Զգուշացեք համբերատար մարդկանցից: Երբ նրանց համբերությունը հատնում է, նրանք նավահանգիստներն են այրում, այլ ոչ թե նավերը:

17. Ես չափազանց հասուն մարդ են, որ նեղանամ մանրուքներից, սակայն նաև չափազանց կին եմ դրանք չնկատելու համար:

18. Ուզում ես թողնել ու հեռանալ` ոչ ոքի ոչինչ չասելով:

19. Երբ երկար ես սիրում, դա դադարում են նկատել:
Երբ երկար ես ներում, դրանից սկսում են օգտվել:

Երբ պատրաստ ես ամեն ինչի, պարզապես դադարում են գնահատել:

Եվ միայն երբ հեռանում ես, սկսում են հասկանալ, թե որքան թանկ էր այն մարդը, որին վերադարձնել այլևս հնարավոր չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին
Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Կասանդրա» սերիալի գլխավոր հերոսները
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում
Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Աղջիկը կտրտեց սխտորը և հանեց միջուկը… երբ հասկանաս, թե ինչու, անպայման նույն բանը կանես
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին

Վերջին լուրեր

Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ
Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
«ԻՄ ՀԱՐՈՒԹԸ, ԻՄ բազկի զորեղ զարկը, իմ ոգու զարմը, իմ հոգեեղբայրը, իմ սանը…»․ Գագիկ Գինոսյան
Ինչպե՞ս է եզդիական ջոկատին հաջողվել 15 օր անվնաս մնալ
«Մեր աղոթքը երբեք չի ընդհատվի»․ Էլինա Ջանիբեկյան
«Մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ օգտակար լինել ձեզ, ամեն ինչով կանգնած ենք ձեր կողքին»․ Արմինկա
Վերապրելով Ցեղասպանությունը, անցնելով նացիստական ճամբարներով` Միհրան Մավիյանի կյանքի պատմությունը
Չմոռացված հերոս՝ հայրենասեր, հումանիստ, կապիտան Ջեյմս Չանքալյան. ԱՄՆ-ում հարմարավետ կյանքից դեպի Առաջին Համաշխարհայինի թատերաբեմ