Ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր ձագերի համար

Իսկ դուք գիտեք, թե ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր ձագերի համար։ Եթե՝ ոչ, այդ մասին այսօր կպատմի EnterTrain-ը։

Էգ արծիվը մի շատ հետաքրքիր բան է անում: Ծառից կամ թփից մի ճյուղ է պոկում, վերցնում է այն կտուցի մեջ, բարձրանում շատ բարձր մի տեղ ու սկսում կտուցի մեջ առած ճյուղը պտտել:

Նրա շուրջ սկսում են պտտվել արուները: Այդ ժամանակ նա ճյուղը նետում է ցած, իսկ ինքը նայում է:

Եվ ահա արծիվներից մեկն օդում բռնում է նետված ճյուղը՝ չթողնելով, որ այն ներքև ընկնի, բերում ու հանգիստ տալիս է էգին՝ կտուցից կտուց փոխանցելով:

Էգ արծիվը վերցնում է ճյուղն ու կրկին նետում է ցած: Արուն կրկին որսում է այն ու բերում, էգը նորից է շպրտում ճյուղը… Եվ այդպես կրկնվում է շատ անգամներ:

Եթե որոշակի ժամանակի ընթացքում, մի քանի անգամ շարունակ արու արծիվն ամեն անգամ բռնում է ճյուղն ու հետ բերում, ուրեմն էգ արծիվը նրան է ընտրում, ու նրանք զուգավորվում են:

Թե ինչո՞ւ է նա այդպես անում, հետո կհասկանանք:

Արու և էգ արծիվները բարձրանում են բարձր ժայռի գագաթին ու այնտեղ կոշտ ճյուղերից բույն են հյուսում, նրանք իրենց սեփական մարմնից կտուցով փետուրներ ու բմբուլ են պոկում ու դրանցով պատում բնի ներսը, փակում բոլոր անցքերն ու այն դարձնում տաք ու հարմրավետ:

Ահա այդպիսի տաք ու փափուկ բնի մեջ էլ էգ արծիվը դնում է ձվերը, ապա երկուսով սպասում են ձագերի լույս աշխարհ գալուն: Երբ նրանք ծնվում են այնքան փոքր, անզոր ու մերկ, առանց փետուրների, ծնողները նրանց ծածկում են իրենց մարմնով, մինչև որ ձագուկները կամրանան։

Եվ ահա, երբ նրանք ամբողջովին փետրապատ են, թեև դեռ փոքր, այդ ժամանակ մայրն ու հայրը տեսնում են, որ արդեն ժամանակն է…

Հայր արծիվը նստում է բնի ծայրին ու սկսում թևերով ուժգին խփել նրան․ խփում է բնին, խփում է, ուժգին ցնցում է բույնը:

Ինչո՞ւ է նա այդպես անում:

Նա դա անում է, որպեսզի հանի բոլոր փետուրներն ու բմբուլները, որ մնա միայն կոշտ ճյուղերից պատրաստված բնի հիմքը: Իսկ ձագերը նստում են ցնցվող բնի մեջ ու չեն հասկանում, թե ինչ է պատահել. չէ՞ որ մայրիկն ու հայրիկն առաջ այնքան քնքուշ ու հոգատար էին:

Մայրն այդ ընթացքում ինչ-որ տեղ է թռչում, ձուկ է որսում ու մի քիչ հեռու նստում այնպես, որ ձագերն իրեն տեսնեն: Հետո սկսում է ձագերի աչքի առջև դանդաղ ուտել:

Ձագերը նստում են բնում, ճչում, ծղրտում, չեն հասկանում, թե ինչ է պատահել․ առաջ մայրիկն ու հայրիկն իրենց կերակրում էին, խմեցնում, իսկ հիմա ամեն ինչ կորած է. փետուրներն ու բմբուլները չկան՝ հերիք չէ, դեռ ծնողներն էլ ձուկ են ուտում ու իրենց էլ չեն տալիս:

Ի՞նչ անել:

Ուտել են ուզում: Պետք է ինչ-որ կերպ բնից դուրս գալ: Եվ այդ ժամանակ թռչնակները սկսում են շարժումներ անել, որոնք մինչ այդ երբեք չէին արել: Նրանք հիմա էլ դա չէին անի, եթե ծնողները շարունակեին նախկինի պես նրանց դայակություն անել: Ձագերը սկսում են դուրս սողալ բնից:

Ահա նրանցից մեկն անփութորեն իրեն դուրս է նետում բնից: Թռչնակը ընկնում է այնտեղից ու թռչում անդունդը: Եվ այստեղ հայր արծիվը, գլուխը կորցրած, նետվում է ցած ու բռնում իր ձագին՝ չթողնելով, որ նա ջարդուխուրդ լինի:

Իսկ հետո մեջքի վրա դրած՝ նրան բարձրացնում է դեպի անհարմար բույնը, ժայռի վրա, և ամեն ինչ նորից է սկսվում:

Հիշում եք, չէ՞, ինչպես էր հայր արծիվն էգ արծվի նետած ճյուղը բռնում: Ճիշտ այդպես էլ հիմա ձագուկներն ընկնում են, իսկ հայրը բռնում է նրանց:

Արծիվների մոտ ոչ մի ձագ անդունդը չի ընկնում:

Եվ ահա մի քանի անգամ ընկնել-բարձրանալուց հետո ձագուկ արծիվը սկսում է մի շարժում անել, որը նախկինում երբեք չէր արել. բացում է իր կողային թևերը, ընկնելով օդի հոսանքի մեջ, ու այդ կերպ սկսում թռչել:

Այդպես արծիվները իրենց ձագերին թռչել են սովորեցնում: Եվ հենց որ ձագուկը սկսում է ինքնուրույն թռչել, ծնողները նրան վերցնում են իրենց հետ ու ցույց տալիս, թե որտեղից են ձուկը որսում:

Նրանք արդեն կերն իրենց կտուցով չեն հրամցնում ձագերին:

Սա լավ օրինակ է, թե ինչպե է պետք երեխաներին հոգեպես և ֆիզիկապես դաստիարակել:

Այն ցույց է տալիս, թե որքան կարևոր է տաք բնում նրանց երկար չպահելը: Որքան կարևոր է նրանց իրենց բերած ձկով երկար չկերակրելը, երբ իրենք արդեն ինքնուրույն էլ կարող են այն որսալ:

Սակայն ինչպիսի հոգատարությամբ պետք է մենք մեր ձագերին թռչել սովորեցնենք՝ նվիրելով դրան մեր ողջ ուժերը, իմաստնությունն ու հմտությունները: Եվ իզուր չէ էգ արծիվն արու ընտրելիս ճյուղ նետում:

Նա չի ուզում, որ իր երեխաները ջարդուխուրդ լինեն: Սխալ հայր կընտրես երեխաներիդ համար, ձագերիդ կյանքն էլ ապահով չի լինի։ Իսկ արծիվներն առանց այդ էլ 1-2 ձագից ավելի չեն ունենում․․․

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
7 տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները միայն երեխաներն են գտնում
Ինչպես դեմքի ձևին համապատասխան ճիշտ սանրվածք ընտրել
Ասպիրինով դեմքի դիմակների 7 բաղադրատոմս

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում