Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին

«Սեկտա» բառը նշանակում է այնպիսի մարդկանց հոգևոր համայնք, որոնք նոր հավատք են ձեռք բերել՝ մերժելով եկեղեցու կանոններն ու օրենքները : Որպես կանոն սեկտայի կամ աղանդի անդամ դարձած մարդիկ մեկուսանում են հասարակությունից և անվերապահորեն կատարում իրենց առաջնորդի կարգադրությունները :

Ըստ հոգեբանների՝ աղանդների ազդեցության տակ առավել հաճախ ընկնում են այն մարդիկ, որոնք անցումային շրջանում են գտնվում : Դրանք կարող են լինել ամուսնալուծված զույգեր, դեռահասներ կամ մարդիկ, որոնք լքել են հարազատ քաղաքը և օտար ափեր գնացել :

Աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին արտասովոր փաստերը վկայում են այն մասին, որ կրոնական գաղտնի կազմակերպությունների անդամների թիվն ամեն տարի աճում է գրեթե միլիոնով : Ամենասարսափելին այն է, որ դրանց 70%-ը մինչև 30 տարեկան երիտասարդներն են :

Աղանդավորին կարելի է համեմատել թմրամոլի հետ, որը գտնվում է որոշակի շրջապատում և մեկուսացված է իրական հասարակությունից : Սակայն եթե թմրամոլը հնարավորություն ունի բուժվելու, ապա աղանդից կախվածությունը շատ ավելի ուժեղ է յուրաքանչյուր տեսակի դեղաբանական միջոցից :

Վերջերս գիտնականներն ու հետազոտողները պարզել են, որ աղանդավորների 95%-ի մոտ ամբողջությամբ խեղաթյուրված է հոգեկան աշխարհը : Մեկ տարի նման կազմակերպությունում գտնվելուց հետո մարդը դադարում է ունակ լինել ընդունել պարզագույն որոշումներ, ռացիոնալ մտածել, օբյեկտիվ գնահատական տալ իրավիճակին :

«Ամենավտանգավոր աղանդներն աշխարհում» ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Ազգերի տաճարը», որը ղեկավարում էր քարոզիչ Ջիմ Ջոնսը : Պաշտոնական փաստաթղթերում սոցիալիզմի տարրեր պարունակող կոոպերատիվ համայնքը հաշվառվում է որպես «գյուղատնտեսական և բժշկական կոոպերատիվ» : 1978 թ. նոյեմբերի 18-ին այս աղանդի 1000 անդամներ ուղևորվեցին Գայանյի ջունգլիներ և զանգվածային ինքնասպանություն կատարեցին : «Ազգերի տաճար» աղանդի անդամներին ենթարկեցնելու համար առաջնորդ Ջիմ Ջոնսը մշտապես սպառնում էր նրանց, վիրավորում էր և ֆիզիկական բռնություն գործադրում : Թե ինչն էր պատճառ հանդիսացել զանգավածային ինքնասպանության, անհայտ է մինչ օրս : Ըստ որոշակի տվյալների՝ անդամները նման արարք են գործել՝ կալիումից ցիանիդ խմելով, երբ իմացել են, որ ԱՄՆ իշխանությունները մտադրված են դադարեցնելու աղանդի գործունեությունը : Կա նաև վարկած, ըստ որի «Ազգերի տաճար» աղանդի ուսուցիչը ՀԴԲ լրտես էր և մասնակցում էր հանրության գիտակցությունը վերահսկելու վերաբերյալ փորձի : 909 զոհերից 270-ը անչափահասներ էին :

Մեր ցանկում հաջորդը «Դրախտի դարպասներ» աղանդն է, որը հիմնվել է ԱՄՆ-ում 1975 թ. : 1997 թ. աղանդի առաջնորդներին հաջողվեց 39 աղանդավորների համոզել, որ Երկիրն անպայմանորեն բախվելու է Հեյլա-Բոպա կոչվող երկնաքարին, և վերջիններս ինքնասպանություն գործեցին : Մարդիկ հավատացել էին, որ մահից հետո նրանց հոգիները լքելու են մարմինը և տիեզզերանավով մեծ ճամփորդության են գնալու : Բոլոր մասնակիցները պետք է մոռանային իրենց ընտանիքների մասին : Երբեմն անդամներին արգելում էին անգամ միմյանց հետ խոսել, և նրանք հաղորդակցվում էին միայն նամակների միջոցով : Զանգվածային ինքնասպանություն գործելուց առաջ «Դրախտի դարպասներ» աղանդի անդամների համար սահմանափակված էր սննդի օգտագործումը. նրանք միայն կիտրոնի հյութ էին օգտագործում՝ նման կերպ «մաքրելով» մարմինն ու հոգին :

«Ամենավտանգավոր աղանդներն աշխարհում» ցանկում է հայտնվել նաև 90-ականների «Սպիտակ եղբայրություն» աղանդը : «Յուսմալոս» կրոնական շարժումը հիմնվել է 1990 թ. գիտնական կիբերնետիկոս Յուրի Կրիվոնոգովի կողմից, ով սիրում էր արևելյան կրոններն ու էքստրասենս-լրագրող Մարինա Ցվիգունին : Ըստ որոշ աղբյուրների՝ «Սպիտակ եղբայրության» առաջնորդները հոգեբանական բռնության մեթոդներ էին կիրառում զանգվածներին ղեկավարելու համար, որոնք աշխատում էին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեում : 1993 թ. նոյեմբերի 10-ին «Յուսմալոս» շարժման 100 մասնակից իրենց առաջնորդների հետ միասին այցելեցին Կիևի Սոֆյայի տաճար՝ այն գրավելու և աղոթք անցկացնելու համար : Առաջնորդ Յուրի Կրիվոնոգովը նոր կողպեքներ էր ստեղծել, որոնց միջոցով նրանք որոշել էին փակվել տաճարում և զանգվածային ինքնահրկիզում կազմակերպել : Շնորհիվ ոստիկանության օպերատիվ գործողությունների՝ հնարավոր եղավ աղանդավորներին կանգնեցնել : Մարինա Ցվիգունը 4 տարի ընդհանուր ռեժիմի ենթարկվեց, իսկ նրա հանցակիցները՝ Վիտալի Կովալչուկն ու Յուրի Կրիվոնոգովը՝ 7 տարի հատուկ ռեժիմի : 2013 թ. ուկրաինական ԶԼՄ-ոում լուրեր տարածվեցին, որ Ցվիգունը վերականգնել է «Սպիտակ եղբայրությունը» Ուկրաինայում և նոր անդամներ է հավաքագրում :

Ամենակարդացված

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին
Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Կասանդրա» սերիալի գլխավոր հերոսները
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում
Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
Աղջիկը կտրտեց սխտորը և հանեց միջուկը… երբ հասկանաս, թե ինչու, անպայման նույն բանը կանես
7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին

Վերջին լուրեր

Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստներն էլ արդեն լավ նկատելի են դառնում
«Սաղից լավը էդ SMS-ներն են Snickers-ներով». Ռազմաճակատ. կամավորները
«Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես»
«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Սոլովյով (տեսանյութ)
Ջավախքցի փոխգնդապետի աղջիկը՝ զոհված հայրիկի մասին
Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ
Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից