Ֆինանսական բուրգեր. ինչպե՞ս են դրանք ի հայտ եկել, և որո՞նք են պատմության մեջ այս հանցագործության ամենահայտնի դեպքերը

Ֆինանսական բուրգ հասկացությունը ծանոթ է շատ մարդկանց, հատկապես նրանց, ովքեր ապրել են MMM ֆինանսական բուրգի գոյության տարին և անգամ տուժել են դրանից։

Ֆինանսական բուրգերը հիմնվում են պարզ ու մասշտաբային խոստումների վրա։ Դրանք գոյություն են ունեցել դեռ վաղ անցյալում և մշտապես փոփոխվում ու «կատարելագործվում են»։ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ֆինանսական բուրգ կամ դրա մի մաս ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու համար։

Առաջին ֆինանսական բուրգերն ի հայտ են եկել միջնադարում։ Դրանց թվում է եղել ալքիմիկոսների գործը, որոնք մարդկանց վաճառում էին տարբեր նյութերից ոսկի ստանալու գաղտնիքները։ Նման գործունեությամբ զբաղվողներին պատժում էին ամենադաժան եղանակով, սակայն նրանց գործունեությունը չէր դադարում։

15-րդ հարյուրամյակում ֆինանսական բուրգերն արդեն նմանվում էին ժամանակակցի բուրգերին։ Ի դեպ, այն բուրգերը, որոնք գոյություն ունեն այսօր, պարզապես լավ մոռացված նախկիններն են։ Կապիտալիզմի զարգացումը ֆինանսական բուրգերին առավել շատ հաջողություններ ու զարգացում բերեց։

17-րդ դարում Նիդեռլանդներում ի հայտ եկավ «վարդակակաչի տենդը»։ Երբ 16-րդ դարում սկսեցին Հոլանդիայից Թուրքիա վարդակակաչներ տանել, այն գնել կարողանում էին ոչ բոլորը։ Գոյություն ուներ անգամ վարդակակաչների կատալոգ, որոնցում ծաղկի ոոշ տեսակների արժեքը հասնում էր 4,500 գուլդենի։ Համեմատության համար հարկ է նշել, որ մեկ խոզն այդ ժամանակ արժեք 30 գուլդեն, կովը՝ 100։ Ծաղիկները սեզոնային էին և չէին աճում ձմռանը։ Այդ ժամանակ խարդախները որոշեցին այդ ծաղիկների վճարային պարտավորություններ վաճառել, այսինքն՝ մարդը գնում էր սեփականության իրավունք այն ծաղկի նկատմամբ, որը հետագայում պետք է աճեր։ Հոլանդիայում սկսվեց ամենաիրական սպեկուլյացիան. մարդիկ սկսեցին վաճառել կեղծ ծաղկատեսակներ, որոնք իբր թե պետք է աճեցվեին հետագայում։ Վաճառում էին նաև սև կակաչ, որը պետք է աճեր միայն 350 տարի անց։ Մի քանի տարի անց վարդակակաչների պահանջարկը նվազեց, մարդիկ սկսեցին հասկանալ, որ իրենց խաբում են։ Այս ամենը, բնականաբար, բացասական ազդեցություն թողեց Հոլանդիայի տնտեսության վրա։

Առաջին բուն ֆինանսական բուրգը ստեղծվեց 1620 թ. շոտլանդացի Ջոն Լոյի կողմից։ Նա բոլորից առաջ անցավ և «Միսիսիպյան ընկերություն» անունով բաժնետիրական կազմակերպություն հիմնեց։ Հենց այս ընկերությունն էլ դարձավ Ֆրանսիայի տնտեսության քայքայման պատճառը։ Ընկերության աշխատանքի էությունն այն էր, որ դրա ռեսուրսները պետք է ուղղվեին ֆրանսիական գաղութների գնմանը, որոնք գտնվում էին Միսիսիպի գետի մոտ։ Բաժնետոմս գնել կարող էր յուրաքանչյուր կամեցող։ Հաջողությունը երկար սպասել չտվեց, և բաժնետոմսերն արագ տարածվեցին։ Այնուհետև մարդիկ սկսեցին դրանք ավելի թանկ վաճառել, ինչի համար բնակչությունը բանկերից անխնա վարկեր է վերցնում։

Բանը հասավ նրան, որ բաժնետոմսի գինն անհավանականի հասավ՝ 500 լիրից մինչև 20,000։ Այդ արժեքը արհեստականորեն էր պահպանվում։ Առավել հեռատեսները հասկացան, որ ինչ-որ բան այն չէ, և ազատվեցին իրենց բաժնետոմսերից՝ դրանցով ոսկի, անշարժ գույք և այդ տարիներին հայտնի այլ գույք ձեռք բերելով։ Արդյունքում Ֆրանսիայի բանկերում միլիոնավոր վարկեր այդպես էլ չվճարված մնացին։ Սակայն ինքը՝ Ջոն Լոն, մեծ գումարներ աշխատեց իր խարդախությամբ։

Ամենակարդացված

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին
Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Կասանդրա» սերիալի գլխավոր հերոսները
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում
Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
Աղջիկը կտրտեց սխտորը և հանեց միջուկը… երբ հասկանաս, թե ինչու, անպայման նույն բանը կանես
7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին

Վերջին լուրեր

Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստներն էլ արդեն լավ նկատելի են դառնում
«Սաղից լավը էդ SMS-ներն են Snickers-ներով». Ռազմաճակատ. կամավորները
«Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես»
«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Սոլովյով (տեսանյութ)
Ջավախքցի փոխգնդապետի աղջիկը՝ զոհված հայրիկի մասին
Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ
Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից