Պատմության առաջին հոգեբուժարանները, որոնք վատթարացնում էին մարդկանց հոգեկան առողջությունը

Մինչև տասնիններորդ դարի կեսը հոգեկան շեղում ունեցող մարդկանց կարող էին տեսնել երկու վայրերից մեկում՝ կախված իրենց ընտանիքի կարողությունից: Եթե հիվանդի ծնողները կամ ամուսինը բախտ պատկանում էին արտոնյալ խավին, ապա նրանց բուժումն իրականացվում էր տանը: Օրինակ՝ հիվանդին պահում էին ձեղնահարկում, ինչպես միստր Ռոչեսթերի խենթ կնոջը՝ Ջեյն Էյրին, որպեսզի հասարակությունից թաքցնեն նրա վիճակը:

Մեկուսացում բուժվելու փոխարեն

Այնուամենայնիվ, եթե մարդը սովորական խավից էր ու հարուստ չէր, նա շատ հաճախ դառնում էր թափառաշրջիկ, քանի որ ընտանիքի անդամները նրան այդպիսին չէին ընդունում կամ էլ շատ հաճախ նրանց ապաստարան էին տանում: Այդ ապաստարանները կեղտոտ էին ու գտնվում էին գետնի տակ:

Ապաստարանների մասին սարսափելի նկարագրություններն ի հայտ են եկել դարերի ընթացքում և լրագրողների ու իրավապաշտպանների համար խոսակցությունների առիթ են հանդիսացել: Հիվանդներին շղթայում էին, փայտերով ծեծում, մտցնում էին սառը ջրի մեջ կամ պարզապես տեղադրում էին սառը, փոքրիկ խցերում շաբաթներ շարունակ:

Կիրակի օրերին շատ հաճախ նրանց ներկայացնում էին որպես «բնության հրաշքի»:

Հանդիսատեսները նայում էին նրանց, զվարճանում և բարձր-բարձր ծիծաղում:

Ողջ 18-րդ դարի ընթացքում հոգեկան խանգարումը հիվանդություն չէր համարվում, այդ իսկ պատճառով այն չէր ուսումնասիրվում բժշկության կողմից:

Հոգեկան հիվանդություն ունեցողներին համարում էին այլասերվածներ կամ էլ հաշմանդամներ, ովքեր պատժվել էին Տիրոջ կողմից:

Առաջին ապաստարանների հայտնվելը 

Ֆիլիպ Փինելը եղել է առաջին մարդը, ով այդ ապաստարանները վերածել է հոգեբուժարանների:

Սկզբնական շրջանում նա հարգված բանաստեղծ էր, ով հայտնի էր իր բանաստեղծություններով:

1783 թվականին նրա կյանքը միանգամից փոխվեց: Նրա ամենամոտ ընկերը հիվանդացավ։ Նրա հիվանդությունն այսօր կորակվեր որպես երկբևեռ խանգարում:

Մի օր նրա ընկերը համոզվեց, որ շուտով կդառնա Ֆրանսիայի առաջատար փաստաբանը, իսկ հաջորդ օրը նա ընկավ ծայրաստիճան ընկճվածության մեջ և խնդրեց մեկին վերջ տալ իր անիմաստ կյանքին: Շուտով նա սկսեց հավատալ, որ քահանաները մեկնաբանում են իր ժեստերը և կարդում իր մտքերը: Մի գիշեր նա վերնաշապիկով վազեց անտառ և մահացավ ցրտից:

Այս ողբերգությունը ստիպեց Ֆիլիպին, որ իր կյանքի մնացած մասը նվիրի հոգեկան խանգարումների ուսումնասիրությանը: Մասնավորապես, նա զբաղվում էր հոգեկան հիվանդանոցների գործառույթով, որոնցից նախկինում կանխամտածված խուսափում էր ծանր պայմանների պատճառով: Շուտով՝ 1792-ին, նա նշանակվեց Բիցետրում գտնվող հոգեկան հիվանդների փարիզյան հիվանդանոցի ղեկավար: Նա անմիջապես օգտագործեց իր դիրքը մեծ փոփոխություններ կատարելու համար: Նա նաև աննախադեպ որոշում կայացրեց՝ վերացնել վնասակար և տարածված պրակտիկաները, որոնցից էր ֆլեբոտոմիան: Դրանից հետո նա ազատեց Սալպետրիեր հիվանդանոցի հիվանդներին երկաթյա շղթաներից:

Վերջապես, Փինելը համոզված էր, որ հիվանդանոցի գտնվելու վայրը կարող է ազդեցություն ունենալ պացիենտների վրա, եթե ամեն ինչ պլանավորված լինի:

Պետք էր սկսել որոնել մի վայր հաճելի տարածքում, շրջապատված առվակներով և լճերով, բլուրներով և դաշտերով: Հիվանդների սենյակները պետք է մաքուր լինեին: Սնունդը պետք է լիներ թեթև, առանց ալկոհոլի և բազմաթիվ համեմունքների:

Դրանից սկսվեց բարեփոխումների մի ամբողջ շարժում, որը սկիզբ առավ Եվրոպայից, հետո անցավ Միացյալ Նահանգներին: Փինելը նաև առաջինը պնդեց, որ հոգեբուժարանում ամենօրյա կյանքը պետք է ամրապնդի հիվանդի անվտանգության և անկախության զգացումը:

Մինչ օրս հոգեբուժական բաժանմունքների մեծ մասը, ներառյալ Նյու Յորքի Պրեսբիտերյան հիվանդանոցի սենյակները, օգտագործում են Փինելի ամենօրյա գործունեության ժամանակացույցը, որն ամրապնդում է հիվանդների կանոնավորությունը, կարգապահությունը և անձնական հիգիենան:

Ամենակարդացված

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին
Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Կասանդրա» սերիալի գլխավոր հերոսները
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում
Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
Աղջիկը կտրտեց սխտորը և հանեց միջուկը… երբ հասկանաս, թե ինչու, անպայման նույն բանը կանես
7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին

Վերջին լուրեր

Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստներն էլ արդեն լավ նկատելի են դառնում
«Սաղից լավը էդ SMS-ներն են Snickers-ներով». Ռազմաճակատ. կամավորները
«Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես»
«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Սոլովյով (տեսանյութ)
Ջավախքցի փոխգնդապետի աղջիկը՝ զոհված հայրիկի մասին
Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ
Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից