Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված

Գրեթե ամեն օր մենք աղբն ենք գցում մի քանի ձվի կեղև, սակայն քչերը գիտեն, որ դա արժեքավոր մթերք է առողջության և գեղեցկության համար։ Հենց այդ մասին այսօր կպատմի EnterTrain-ը։

Առաջին հերթին ձվի կեղևը կալցիումի բնական աղբյուր է։ Կալցիումի պակասը լրացնելու համար ձվի փոշիացրած կեղևը (լիմոնի հյութով հանգցրած և ջրով բացած) կարելի է տալ նույնիսկ 6 ամսականը լրացած երեխաներին։

Այն անփոխարինելի է ալերգիաները բուժելու համար, օգնում է ազատվել ստամոքսի այրոցից, կալցիումային ջուրը հրաշալի մաքրում է օրգանիզմը։ Փոշին նաև օգտագործում են կոսմետոլոգիայի մեջ հակատարիքային դիմակներ պատրաստելու և փիլինգների համար։ Բայց պարզվում է, որ միայն ձվի կեղևը չէ, որ օգտակար է։

Ձվի կեղևի տակ գտնվող մեմբրանը բարակ, բայց ամուր թաղանթ է, որը բաժանում է ձուն կեղևից։ Ձվի մեջ այն պաշտպանում է սաղմին, ինչպես նաև մասնակցում է գազափոխանակման գործընթացին։

Ձվի թաղանթի օգտակարությունը

Ձվի թաղանթը հարուստ է կալցիումով, մագնեզիումով, սպիտակուցով, գիալուրոնային թթվով, կոլագենով։ Այն հոդերը բուժող շատ դեղամիջոցների բաղադրության մեջ է մտնում։

Ձվի թաղանթի փոշին խորհուրդ է տրվում տարեց մարդկանց որպես ընդհանուր ամրացնող, հակաբորբոքային, հոդերը վերականգնող սննդային հավելում։

Ինչպես արդեն նշվեց, այն նաև կոլագենի աղբյուր է, որը օգտագործվում է մաշկը թարմացնելու, ձգելու, մազերի որակը լավացնելու համար։ Կոսմետոլոգները վաղուց ապացուցել են, որ այն որպես սննդային հավելում օգտագործելու դեպքում ազդեցությունն ավելի ակնառու է լինում, քան դրա պարունակությամբ քսուկների և դիմակների օգտագործումը։

Դուք կարող եք երիտասարդացնող կոլագենային ջուր պատրաստել կոսմետիկ պրոցեդուրաների համար։ Ձվի թաղանթը լավ լվացեք, դրեք էմալապատ տարայի մեջ և վրան ջուր լցրեք։ Եռացրեք ցածր կրակի վրա՝ կափարիչը փակ, մոտ մեկ ժամ։ Սառեցրեք և քամեք։ Փափուկ թղթե անձեռոցիկը թրջեք այդ ջրի մեջ և դրեք դեմքին և վզին։ Պահեք այդպես 30 րոպե։ Կրկնեք սա շաբաթական 2 անգամ՝ մեկ ամսվա ընթացքում։

Բացի այդ այն հրաշալի միջոց է քերծվածքների, այրվածքների, խայթած տեղերի, կոշտուկների համար։ Չորացնում է պզուկները, թարախաբշտիկները։ Պարզապես թաղանթը իր հարթ մասով դրեք մարմնի վնասված հատվածի վրա և սպասեք որ չորանա (մոտ 30 րոպե)։ Կրկնեք մի քանի անգամ։

Եղե՛ք առողջ և գեղեցիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին
Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Կասանդրա» սերիալի գլխավոր հերոսները
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում
Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
Աղջիկը կտրտեց սխտորը և հանեց միջուկը… երբ հասկանաս, թե ինչու, անպայման նույն բանը կանես
7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին

Վերջին լուրեր

Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստներն էլ արդեն լավ նկատելի են դառնում
«Սաղից լավը էդ SMS-ներն են Snickers-ներով». Ռազմաճակատ. կամավորները
«Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես»
«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Սոլովյով (տեսանյութ)
Ջավախքցի փոխգնդապետի աղջիկը՝ զոհված հայրիկի մասին
Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ
Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից