Թեստ. արդյո՞ք հոգեպես առողջ եք՝ ըստ Ֆրեյդի

EnterTrain-ն առաջարկում է պարզ հոգեբանական թեստ, որը կօգնի պարզել՝ ինչ վիճակում է ձեր հոգեբանական առողջությունը:

 

 

 

 

 

1. Ձեզ զանգահարում է ծանոթ, ում չեք տեսել 100 տարի: Առաջարկում է հանդիպել հրաշալի ռեստորանում և անկեղծ զրույց ունենալ: Ձեր գրպանում 100 դրամ է: Ձեր գործողություննե՞րը:
A) Կպատասխանեմ, որ կարելի է հանդիպել, բայց գնի առումով ավելի ընդունելի վայրում. ավելորդ փող չկա: Բացի դրանից՝ հանդիպումը նրան է պետք:
B) Կհամաձայնվեմ, չէ՞ որ չեմ կարող խոստովանել, որ ավելի քիչ փող ունեմ, քան նա:
C) Թանկարժեք ռեստորանը հրաշալի է. գոնե մի լավ կուտեմ: Գլխավորը՝ ժամանակին հաշիվը նրան մեկնել: Միայն թե անունը հիշեմ:

2. Փողոցում քայլում եք և լսում, թե ինչպես է հետևից եկող ընկերախումբը բարձր ծիծաղում: Ձեր մտքերն այդ պահի՞ն:
A) Հավանաբար ինչ-որ մեկը հրաշալի է կատակում, քանի որ բոլորն այդպես զվարճանում են: Ես էլ պետք է հանդիպեմ ընկերներիս:
B) Երևի ինձ վրա են ծիծաղում: Ինձ հետ ի՞նչն այնպես չէ, ծո՞ւռ եմ քայլում:
C) Կլսեմ. գուցե հետաքրքիր անկեդո՞տ է, մտապահեմ:

3. Դուք գործի բերումով դուրս եք եկել, տանը ոչ ոք չկա: Ժամանակի մեծ մասն ինչի՞ մասին կմտածեք:
A) Գործերի մասին, իհարկե՝ էլ ուր պետք է մտնել, էլ ինչ է պետք գնել:
B) Արդուկն անջատվա՞ծ է: Ծորակները փա՞կ են: Գուցե դուռը բա՞ց է մնացել: Պետք է շուտ տուն հասնել մինչև վառարանի պայթելը:
C) Կհիանամ բնությամբ և կվայելեմ պահը, չէ՞ որ աշխարհը հիասքանչ է:

4. Սուրճը պատահաբար լցրել եք հագուստի վրա, իսկ տուն հասնելու համար պետք է հասարակական տրանսպորտով գնաք: Ձեզ ինչպե՞ս կպահեք:
A) Հանգիստ. շուրջը նորմալ, լավ մարդիկ են, ինչպիսին ես: Նրանք ամեն ինչ հասկանում են: Թափված սուրճն ինձ ավելի վատը չի դարձնում:
B) Բոլորը նայում են: Պետք է ինչ-որ բանով ծածկվել: Ինչ սարսափ է, ամոթ և խայտառակություն, այլևս երբեք սուրճ չեմ խմի:
C) Հրաշալի է, գոնե նոր ջինս կգնեմ: Իսկ սա այսպես էլ կթողնեմ՝ այն դեպքերի համար, երբ պետք է ուշադրություն գրավել:

5. Խելացի և գեղեցիկ ծանոթը, ով ձեզ շատ է դուր գալիս, ժամադրության է հրավիրում: Ձեր գործողություննե՞րը:
A) Կհամաձայանվեմ: Հրաշալի է, երբ կարող ես ժամանակ անցկացնել մարդու հետ, ում հավանում ես: Գուցե մենք շատ ընդհանուր բան ունեն և հրաշալի զույգ դառնանք:
B) Կհրաժարվեմ: Ես արժանի չեմ այդ գեղեցկությանը և խելքին: Ինձ դեռ պետք է պաշտոնի բարձրացում, կուրսեր, նոր սանրվածք և մեկ տարվա աբոնեմենտ սպորտդահլիճում: Գուցե այդ ժամանակ:
C) Հրաշալի է: Ամեն ինչ շահավետ է դասավորվում: Ջինսն ազդում է:

 

Ընտրեք՝ պաասխանի որ տարբերակներն են ամենաշատը՝ A, B թե C:

 

 

Տարբերակ А

Դուք կայուն ինքնագնահատական ունեք, հանգիստ եք և միշտ իրավիճակը խելամիտ եք գնահատում: Շուրջն ինչ էլ կատարվի, դուք ճիշտ որոշում կընդունեք. կշռադատեք փաստերը, գտեք պակասող օղակները և վերացրեք խնդիրը:
Շրջապատողների համար հեշտ չէ մանիպուլյացիայի ենթարկել ձեզ. դուք կարողանում եք պաշտպանել ձեզ և ձեր նպատակները տարբերել պարտադրվածներից: Շարունակեք լինել «այստեղ և հիմա», վստահեք ձեզ դեպի նպատակ տանող ճանապարհին. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Տարբերակ В

Ներկայումս դուք ձեզ զգում եք ոչ այնքան ինքնավստահ: Լինում են տագնապալի մտքեր, թերևս, ուրիշների շահերն առաջին տեղում եք դասում: Գուցե պետք է մեկ րոպեով կանգ առնել և մտածել՝ իսկ դուք ինչ եք ուզում: Ինչը ձեզ իսկապես կերջանկացնի:
Եթե հաճախ եք տագնապ, հոգնածություն և կասկածներ ապրում որոշումներ ընդունելիս, խորհուրդ ենք տալիս հոգեբանի դիմել: Նա կօգնի ամեն ինչ իր տեղը դնել, կսովորեցնի գնահատել ձեր հաջողությունները և ուրախանալ կյանքով:

Տարբերակ С

Ձեր դեպքում ամեն ինչ կարգին է ինքնագնահատականի հարցում: Կարողանում եք պաշտպանել ձեր շահերը, դասակարգել առաջանայնությունները և վայելել կյանքը: Վստահում եք ձեզ և աշխարհին: Ոչ ստանդարտ մտածողություն ունեք, դրական բան եք գտնում ցանկացած իրավիճակում և կարողանում եք ծիծաղել ձեզ վրա:
Նորի համար ձեր բաց լինելը և հետաքրքրասիրությունը կօգնեն շատ բանի հասնել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում
Աշխարհի ամենագեղեցիկ ազգերը, որոնց ընտրել են մարդիկ՝ աշխարհով մեկ. 8-րդ տեղում հայերն են
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. որովայնի ցավերի ամբողջական քարտեզը
ԹԵՍՏ. միասին, անջատ, գծիկով գրվող բառեր. քանի՞սը կկարողանաք ճիշտ գրել
Ինչո՞ւ մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. ես միշտ այլ կերպ եմ մտածել․․․
5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո
4 մթերք, որոնք փչացնում են Ձեր դեմքը
Հայտնի է դարձել արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող բանջարեղենը

Վերջին լուրեր

Հասանելի կնոջ 3 նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում
Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան
Դերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
6 գաղտնիք, որոնք թույլ կտան անթերի երևալ լուսանկարում
Անակնկալով կոտլետներ ջեռոցում, որ կգերեն ցանկացած գուրմանի
10 հոգեբանական փաստեր, որոնք շատ գաղտնիքներ կբացեն մարդու մասին
Ինչպե՞ս եք նստում․ այս թեստը 1 րոպեում կբացահայտի ձեր թաքնված էությունը
Ցնցող փաստեր կենդանակերպի նշանների մասին