Պատերազմի մասին երեխաների ամենադժվար հարցերի պատասխանները

Հոգեբան Anush Aleksanyan-ի հոդվածը․

Երեխաների հետ պատերազմի մասին խոսելիս պետք չէ վախեցնել նրանց, բայց նաև պետք է հնարավորինս ազնիվ լինել, որպեսզի խուսափենք անորոշության պատճառով առաջացող տագնապից:

Փորձը ցույց է տալիս, որ երեխաները սովորաբար քննարկում և հարցեր են տալիս պատերազմի մասին։ Բնականաբար հստակ և ունիվերսալ պատասխաններ գոյություն չունեն: Պատասխանը պետք է համապատասխանեցնել երեխայի տարիքին, իրավիճակին և վերջինիս տված հարցի բնույթին:

Ամեն դեպքում մի քանի բան հստակ է.
• Պետք չէ ասել այն, ինչին դուք ինքներդ չեք հավատում, անգամ ամենափոքր տարիքի երեխաներն արագ զգում են կեղծիքը:
• Պետք չէ երեխային վախեցնող, սարսափ ներշնչող բառեր և արտահայտություններ օգտագործել:
• Պետք չէ հարցին պատասխանելիս ձեր սեփական քաղաքական հայացքներն ու պատկերացումները ներկայացնել, դրանք երեխային չեն հետաքրքրում և ավելորդ կծանրաբեռնեն նրան:
• Պետք չէ ասել երեխային բաներ, որոնք նա կարող է սխալ մեկնաբանել, օրինակ՝ սպանել կարելի է կամ պատերազմը սուրբ գործ է…

Ահա մի քանի օրինակ, թե ինչպես կարելի է պատասխանել երեխայի հարցերին․

1. Ի՞նչ է պատերազմը:
– Դու գիտես, որ մարդիկ երբեմն կռվում են։ Երեխաները, անգամ մեծահասակները վիճում են, երբ չեն կարողանում հանգիստ համաձայնության գալ որևէ խնդրի շուրջ։
Պատերազմի ժամանակ էլ կռվում են ոչ թե առանձին մարդիկ, այլ պետությունները։
Հաճախ մի մարդն ուզում է պայմանավորվել, իսկ մյուսը չի ուզում, քանի որ շատ բարկացած է կամ հարցը հանգիստ քննարկել չգիտի։ Նույն բանը երկրների հետ էլ է լինում։
Երբ երկրները համաձայնության են գալիս և հաշտվում են, խաղաղություն է տիրում։

2. Ինչու՞ են զինվորները սպանում իրար:
– Երբ պատերազմի ժամանակ հակառակորդը հարձակվում է, զինվորները ստիպված են պաշտպանել իրենց ընտանիքները, տները, հողը։ Լավ զինվորներն ուզում են, որ խաղաղությունը հնարավորինս շուտ վերահաստատվի։ Սակայն նրանք ստիպված են պատերազմել, որպեսզի ոչ ոք փոքրիկներին, թույլերին չվիրավորի։

3. Երբ որ ես մեծանամ, ե՞ս էլ եմ կռվելու:
– Պատերազմը շատ վատ է, բայց այն մի օր ավարտվում է: Հույս ունեմ, որ երբ դու մեծանաս՝ պատերազմ այլևս չի լինի։

4. Մեր հայրի՞կն էլ է գնալու կռիվ: Մենք նրան չենք թողնի:
– Հիմնականում պատերազմում են զինվորականները։ Սակայն եթե պատերազմը երկար է տևում, նրանց օգնում են բոլոր մեծ տղամարդիկ։ Դա պետք է, որպեսզի խաղաղությունը շուտ գա։ Եթե հայրիկը ստիպված լինի կռվել, մենք նրան հպարտությամբ կճանապարհենք։ Չէ՞ որ հայրիկը հերոս է և չի կարող թաքնվել տանը։ Նա էլ ամեն ինչ կանի, որ պատերազմը շուտ ավարտվի:

5. Իսկ սպանելը նույնպես աշխատա՞նք է։
– Ոչ, սպանելը սարսափելի է ու վատ։ Զինվորականները պատերազմ են գնում, որ փրկեն տները և պաշտպանեն թույլերին։ Նրանք ստիպված են սպանել հարձակվողներին այն դեպքում, երբ նրանց կանգնեցնելու այլ ելք չի մնում: Բայց ոչ մի լավ մարդ չի ուզում սպանել։

6. Ինչո՞ւ են պատերազմում միայն տղաները։ Աղջիկները վախենո՞ւմ են։
– Աղջիկներն էլ են երբեմն կռվում։ Բայց հիմնականում տղաները ֆիզիկապես ավելի ուժեղ ու պինդ են լինում: Պատերազմի ժամանակ աղջիկներեն էլ են կարևոր գործ կատարում, նրանք հոգ են տանում բալիկների ու ծերերի մասին այն ժամանակ, երբ տղաները կռվում են:

Շարունակությունը կարդացեք՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին
Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Կասանդրա» սերիալի գլխավոր հերոսները
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում
Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Աղջիկը կտրտեց սխտորը և հանեց միջուկը… երբ հասկանաս, թե ինչու, անպայման նույն բանը կանես
7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին
Ես՝ Աստղիկ Հովհաննիսյանս՝ Հայկ Սահակյանի որդեկորույս մայրս․ Ձեզ եմ դիմում կոչով մայրական

Վերջին լուրեր

Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
«ԻՄ ՀԱՐՈՒԹԸ, ԻՄ բազկի զորեղ զարկը, իմ ոգու զարմը, իմ հոգեեղբայրը, իմ սանը…»․ Գագիկ Գինոսյան
Ինչպե՞ս է եզդիական ջոկատին հաջողվել 15 օր անվնաս մնալ
«Մեր աղոթքը երբեք չի ընդհատվի»․ Էլինա Ջանիբեկյան
«Մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ օգտակար լինել ձեզ, ամեն ինչով կանգնած ենք ձեր կողքին»․ Արմինկա
Վերապրելով Ցեղասպանությունը, անցնելով նացիստական ճամբարներով` Միհրան Մավիյանի կյանքի պատմությունը
Չմոռացված հերոս՝ հայրենասեր, հումանիստ, կապիտան Ջեյմս Չանքալյան. ԱՄՆ-ում հարմարավետ կյանքից դեպի Առաջին Համաշխարհայինի թատերաբեմ
Ու հենց էդ աղոթքներնա, որ մեզ էսքան պահումա․ դիրքերում պեչենի համտեսող զինվորի` Գեորգի Մելքոնյանի խոհերը (տեսանյութեր)