Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան

Թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրն արձագանքել է թուրքական «Show TV» հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին՝ գրում է ermenihaber.am-ը։

Լուրերի մեկնաբան Էջե Ուները, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին Քարդաշյանի խոսքերին, նշել էր. «Քիմ Քարդաշյանը շատ է սիրում էկրաններից ցույց տալ իր մեծ «սկզբնաղբյուրը» և բոլորս մոտիկից տեսել ենք այն։ Արդյոք այս խոսքերն ասելիս էլ այդ «սկզբնաղբյուրից» է օգտվել»։

Այս գռեհիկ մեկնաբանությանը հակադարձել էր թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրը՝ քննադատելով Էջե Ուներին տգեղ պահվածքի համար և հայտնել իր զարմանքը, թե ինչպես է նման անձնավորությունը լուրերի գլխավոր թողարկում վարում։

Twitter-ի թուրք որոշ օգտատերերը կոշտ արձագանք են տվել դերասանուհու խոսքերին՝ սպառնալով նրան Հայաստան վտարել, եթե իր համար այդքան դժվար է Քիմի մասին նման խոսքեր լսելը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Բյուլենթ Թուրանն էլ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) մեղադրել էր հայկական կուսակցություն լինելու մեջ՝ նկատի ունենալով CHP-ական Ունալ Չեվիքոզի՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի քաղաքականությունը քննադատող հայտարարությունները։

Ամենակարդացված

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին
Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Կասանդրա» սերիալի գլխավոր հերոսները
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում
Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Աղջիկը կտրտեց սխտորը և հանեց միջուկը… երբ հասկանաս, թե ինչու, անպայման նույն բանը կանես
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին

Վերջին լուրեր

Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ
Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
«ԻՄ ՀԱՐՈՒԹԸ, ԻՄ բազկի զորեղ զարկը, իմ ոգու զարմը, իմ հոգեեղբայրը, իմ սանը…»․ Գագիկ Գինոսյան
Ինչպե՞ս է եզդիական ջոկատին հաջողվել 15 օր անվնաս մնալ
«Մեր աղոթքը երբեք չի ընդհատվի»․ Էլինա Ջանիբեկյան
«Մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ օգտակար լինել ձեզ, ամեն ինչով կանգնած ենք ձեր կողքին»․ Արմինկա
Վերապրելով Ցեղասպանությունը, անցնելով նացիստական ճամբարներով` Միհրան Մավիյանի կյանքի պատմությունը