Հայաստանի շարժական կապի օպերատորների հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախում գործող շարժական կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցի մասնակի վերականգնման, թողունակության ավելացման և հայաստանյան երեք օպերատորների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոումինգի սակագների իջեցման վերաբերյալ:

Ըստ այդմ՝ 2020թ. հոկտեմբերի 1-ի ժամը 18:00-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոումինգի մուտքային (մինչ այդ գործող սակագինը՝ 14 դրամ) և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ), ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ու ֆիքսված ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ) հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5️⃣ դրամ՝ 1 րոպեի համար: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցից Հայաստանի Հանրապետության օպերատորների շարժական և ֆիքսված ցանցեր (ներառյալ ոչ աշխարահագրական ուղղությունները) զանգահարելու սակագինը նույնպես կկազմի 5️⃣ դրամ:

SMS (կարճ) հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5️⃣ դրամ:

Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:

Սակագների իջեցումը պայմանավորված է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ որոշումով՝ հաշվի առնելով ներկայում օպերատորի տեխնիկական հնարավորությունները:

Միևնույն ժամանակ, հորդորում ենք զանգեր կատարել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցը գերբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու համար:

Թյուրըմբռնումներն ու շահարկումները կանխելու նպատակով, հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ռոումինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները:

Հայաստանյան օպերատորները ռոումինգը վերացնելու իրավասություն չունեն, գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիաների և ՀԾԿՀ կողմից ընդունված իրավական ակտերի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Վիվա-ՄՏՍ
Ucom
Beeline

#Հաղթելուենք

Ամենակարդացված

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին
Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Կասանդրա» սերիալի գլխավոր հերոսները
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Այս երիտասարդը ամբողջ սեզոնին կոներ էր հավաքում․․․ հարևանները ծաղրում էին նրան, իսկ այսօր՝ նախանձում
Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից
Աղջիկը կտրտեց սխտորը և հանեց միջուկը… երբ հասկանաս, թե ինչու, անպայման նույն բանը կանես
7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին

Վերջին լուրեր

Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստներն էլ արդեն լավ նկատելի են դառնում
«Սաղից լավը էդ SMS-ներն են Snickers-ներով». Ռազմաճակատ. կամավորները
«Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես»
«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Սոլովյով (տեսանյութ)
Ջավախքցի փոխգնդապետի աղջիկը՝ զոհված հայրիկի մասին
Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը
Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ
Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի
Պոզիտիվ տեսանյութ առաջնագծից