«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը

Sputnik Արմենիան գրում է․

Գերի ընկնելուց առաջ կինն ապրել է հայկական գյուղերից մեկում։ Ապրել է կատվի հետ, որը հիմա սպասում է Ազնիվին։

Ադրբեջանցիների հրապարակած տեսագրությունը, որում Ազնիվ անունով կինն ադրբեջանցի զինծառայողներին ասում է` համեցեք ձեր տուն, մեծ աղմուկ բարձրացրեց և տևական ժամանակ քննարկման թեմա դարձավ սոցցանցերի հայկական տիրույթում։ Ակնհայտ էր, որ տեսանյութը բեմականացված է, և մարդկանց մոտ կասկած առաջացավ` կինը հա՞յ է, թե՞ ոչ։ Ավելի ուշ Ազնիվը հայտնվեց Բաքվում կազմակերպված ասուլիսին և պատմեց, որ գիտակցությունը կորցրել է այն խանութում, որտեղ աշխատել է, իսկ երբ գիտակցության է եկել, կողքին արդեն ադրբեջանցի զինվորներ են եղել։

Հայաստանում քչերը գիտեին, որ կինն իրականում հայուհի է, անունն էլ` Ազնիվ։ Իմացողների մեծ մասը Ազնիվի հարևաններն էին, որոնք նրա հետ նույն գյուղում (անունը գիտակցաբար չի նշվում – խմբ.) էին ապրում։ Տեսագրությունը տեսնելուց հետո հարևանները հասկացել են, որ դժբախտություն է պատահել։

«Երբ տեսա, հասկացա` մեր Ազնիվը գերի է ընկել։ Նույն օրը ինձ հետ կապ հաստատեցին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից», – ասում է գյուղապետը։

ՀՀ ԱԱԾ–ում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան արդեն հաստատել են, որ ադրբեջանցիները գերի են վերցրել Հայաստանի քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին։ Վերջերս նրան այցելել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

Գյուղում մեզ պատմեցին, որ Ազնիվը որոշ ժամանակ աշխատել է Արցախում` տեղի խանութներից մեկում։

«Սիրտս պայթում է մեր Ազայի համար: Ինչքան են վախեցրել երևի, որ էդ ամեն ինչին մասնակցել է», – ասում է Ազնիվի հարևաններից մեկը:

Ազնիվը մենակ է ապրել Պուշոկ անունով կատվի հետ։ Երկու դուստրերն ամուսնացած են, բնակվում են Ռուսաստանում, շփում չունեն մոր հետ։ Ամուսին չունի, ծնողները մահացել են, միակ ընկերները համագյուղացիներն են։ Կարմիր խաչի միջոցով նա նամակ է ուղարկել մտերիմ հարևանուհուն։

«Նամակում նա մի քանի նախադասություն է գրել` ամեն ինչ լավ է, մի անհանգստացի՛ր, ոչ մեկին մի լսիր։ Իսկ վերջում գրել է. «Շուտով կհանդիպենք, ջանա»։ Այո, այդպես էլ գրել է։ Դա նրա ձեռագիրն էր, ես հատուկ համեմատել եմ նրա նոթատետրի գրառումների հետ։ Ի պատասխան ես փոխանցեցի, որ կատվի հետ ամեն ինչ լավ է, տանն ամեն ինչ նորմալ է, մենք սպասում ենք նրան։ Նա դեռ չի զանգել, բայց Կարմիր խաչից ասացին, որ զանգելու հնարավորություն կտան նրան։ Երևի ինձ կզանգի», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ազնիվի ընկերուհին։

Հարևանուհին պատահաբար չհիշատակեց կատվին։ Պուշոկը ծնված օրվանից Ազնիվի մոտ է։ Նրանք շատ կապված էին միմյանց հետ։ Ազնիվի բացակայության ընթացքում կատվի մասին հոգ է տանում ընկերուհին։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

«Հադրութում 15 հոգով շրջափակեցին մեզ և սկսեցին կրակել». ինչ է պատմում վիրավոր զինծառայողը
«Գոնե սա չասեիր, Վանո… Քաղաքական հոտառությունն էս ա, 20 տարի առաջ գրես էսօրվա մասին»
Ձայնը կտրված հայտնի տղան՝ սիրելիի հետ է (ֆոտո)
Ադրբեջանական զորքը դուրս եկավ Շուշիից (տեսանյութ)
Սոնա Շահգելդյանի ու Մհեր Արմենիայի «կռիվը» ֆեյսբուքում. Մանրամասներ
Ավիացիոն մահափորձ 9 դրվագով
«Ո՞վ կմտածեր, որ 26 տարի անց այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք». Արմեն Ամիրյանի գրառումն Արթուր Գրիգորյանի մասին
«Երեխայի անունը փոխեցին Յանա` մեր դստեր պատվին. հետագայում ուզում եմ երեխայի կնքահայրը լինել». Սարգիս Գրիգորյանը` 20-ից ավելի արցախցի իր տանը հյուրընկալելու մասին
Վիրավոր զինվորների ծանր օրերն անցյալում են, բայց ընկերների կորստի հետ չեն համակերպվում (տեսանյութ)

Վերջին լուրեր

Ռուսները երկար ժամանակով են մտել մեր տարածք, համենայնդեպս այդպիսի հույսեր ունեն
Հայաստանի ինքնիշխանությունը երբևէ այսքան վտանգված չի եղել. ճգնաժամը խորանում է
Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան- ջրավազաններ. Սուրեն Պապիկյան
Բժիշկը պատմել է, թե ինչպես կընթանա կորոնավիրուսը պատվաստվածների մոտ
Բոլորս ծայրաստիճան զայրացած ու նեղացած ենք. Հարութ Սասունյան
«Հայտնեցին, որ զոհվել է… սիրով ու հավատով գրված թուղթս հասցրել էր տեղ հասնել. չճանաչած` հարազատ եմ կորցրել». Իննա Խոջամիրյան
Իշխանությունը պետք է վերջապես արթնանա նոկդաունից և շատ արագ վարույթներ հարուցի միջազգային դատարանում
Հզոր ապտակ Բաքվին ու Անկարային․ Հայաստանը պետք է պատրաստ լինի Ֆրանսիայից հետո ճանաչել Արցախի անկախությունը
Պատերազմող երկիրը ներդրումների ներհոսք ակնկալելու որևէ հիմք չունի