«ԻՄ ՀԱՐՈՒԹԸ, ԻՄ բազկի զորեղ զարկը, իմ ոգու զարմը, իմ հոգեեղբայրը, իմ սանը…»․ Գագիկ Գինոսյան

Ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, կիբեռնետիկ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մոտ մեկ ամիս է շարունակվում է այս ահարկու պատերազմը. իրականում՝ ՄԵՐ Հայրենական պատերազմը։

Շատ, թե քիչ մարտեր եղան, հենց մեր դիրքերում` քիչ, բայց նաև զոհեր ու վիրավորներ ունեցանք, կորուստներ ու ձեռքբերումներ։

Սակայն այսօր ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՍԱՎ ԻՄ ԽՐԱՄԱՏ։

ԻՄ ՀԱՐՈՒԹԸ, ԻՄ բազկի զորեղ զարկը, իմ ոգու զարմը, իմ հոգեեղբայրը, իմ սանը… ես` իր հեթանոս ու քրիստոնյա կնքահայրը, իր եւ իմ Սուսիկի պսակի խաչեղբայրը… իմ գաղափարակից ու գաղափարակիր հարազատ եղբայրը, ասուհետ` նաև իմ ցավն ու մրմուռը, բայց նաև հպարտությունն ու իմ նոր ուժը, իմ գաղափարի ու իմ ոգու նոր ճախրանքի զորեղ թևն ու թափը, իմ Հայոց աշխարհի նոր վերածննդի համահեղինակն ու Նոր Հայաստանի ճարտարապետողը, Հայոց նոր արևածագի առաջին ճառագայթը, իմ լուսավոր Հարութը ոստնեց դեպի անմահություն։ ՓԱ՛ՌՔ, ԻՄ ՀԱՐՈՒԹ, իմ ․․․

Խոնարհումս, մեծարումս, ակնածանքս, հպարտությունս, հույս ու հավատս, իմ ու Հայաստանիս ապագայի, դեպի նոր Հայաստան ուղենիշ դարձող և մայրուղու վերածվող կածանի առաջամարտիկս ու Հայոց նորօրյա արժանապատվության վերածննդի րահվիրաս, ԻՄ ՀԱՐՈՒԹԸ տրվեց ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ երթին, ու գնաց ճախրելու և ճախրեցնելու և ամպհովանի լինելու մեր բոլոր առաջամարտիկներին։

Մոտ երկու տասնամյակ ես վայելեցի իր կերպարը, իր տեսակը, իր մեծությունը, վեհությունն ու խորությունը, և վստահ էի, որ այդ վայելքս մինչ իմ կյանքի մայրամուտ ուղեկցելու է ինձ։ Ավաղ, ավաղ․․․ Հարութը միգուցե և ամենահանճարեղ պարողը չէր, միգուցե և ամենահանճարեղ զինվորը չէր, բայց վստահ նա ամենահանճարեղ նվիրումի մարմնացումն էր, ամենանվիրյալը իր հարազատներին, իր ընկերներին, իր ազգային արժեհամակարգին ու իր ազգային արժանապատվությանն ու իհարկե ամենահանճարեղն էր Հայրենիքին իր նվիրումի մեջ։ Հպարտ ենք, զորեղ ենք, անպարտ ենք Քո տեսակով։ Փա՛ռք Քո տեսակին, փա՛ռք Քո վեհութանն ու Քո ճախրանքին ու Քո ընտրած Անմահության երթին։

ՀՊԱՐՏ ԵՆՔ»․․․

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
ՍԱ իմանալուց հետո այլևս երբեք ընկույզի միջնապատերը դեն չեք նետի
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Որքան պետք է լինի մարմնի իդեալական քաշը՝ կանանց և տղամարդկանց համար

Վերջին լուրեր

10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Դուք մայիսի՞ն եք ծնվել. ահա, թե ինչ է դա նշանակում