Սեդան Մոնթեի մասին․ հուշեր սիրո ու կարոտի

«Մի անգամ դպրոցական պտույտ ունեինք, հիշում եմ, ու այս տղան եկավ, ես ձեռքս մեկնեցի. «Օ, բարև, Մոնթե, ինչպե՞ս ես», ու ինքը շատ փոքրիկ համբույր տվեց շրթունքներիս, ես, չգիտեմ, երևի կարմրեցի, ամբողջ գյուղը այնտեղ էր, այսպես ասած, իմ դասընկերները, ու անմիջապես արդարացա, ասեցի՝ «դե Ամերիկայում այդպես են բարևում»: Երևի այդ ժամանակ արդեն 16 պիտի լինեի, իսկ ինքը՝ 21: Հետո ինձ ասեց. «մազերդ այդպես փայլում էին, ու աչքերդ մեծ-մեծ, որ էլ չդիմացա»: Բայց էլի սեր չխոստովանեց»:

Առաջին վայրը, ուր տարավ նրան Սեդան, Սուրբ Զորավոր եկեղեցին էր, ապա Կաթողիկե եկեղեցին:

«Հետո տարա Թումանյան փողոցի Գեղարվեստի սրահի դիմացի սեփական տների թաղը: Ինձ համար շատ հետաքրքիր էր նեղ, ծուռ-մուռ ճանապարհներով սեփական տների այդ բակը, չնայած բարվոք պայմաններ չէին, բայց երևանյան հին շունչն էի զգում այնտեղ: Այդ թաղամասը հիմա Հյուսիսային պողոտան է, որտեղ դեռ ոտք չեմ դրել:

Սրճարաններ շատ չէինք գնում, երբեմն «Առագաստ» էինք գնում, քանի որ մոտ էր հանրակացարանին, որտեղ ապրում էինք: Առավոտները հաճախ Կասկադի մոտ գտնվող փոքրիկ սրճարանն էինք գնում, փռում էինք մեր տետրերն ու գրքերն ու սկսում կարդալ, պարապել… Մոնթեն, որ բանտում էր եղել, փակ տեղեր չէր սիրում, ազատ ու բաց տեղեր էր նախընտրում…

Իսկ հիմա, երբ Երևան եմ գալիս, առաջինը Եռաբլուր եմ այցելում: Գնում եմ նաև Գեղարդավանք, որտեղ ամուսնացել ենք»։

Մոնթեն արդուզարդ չէր սիրում: Բնական գեղեցկություն էր սիրում:

«Իմ ծննդյան օրն ինձ ականջօղ նվիրեցին, որ ստիպված լինեմ ականջներս ծակել, ասացի՝ կհարցնեմ Մոնթեին, հարցրի, ասաց՝ ոչ, առանց դրա էլ գեղեցիկ ես: Սիրում էր հագուստս ու կոշիկս՝ հանգստավետ, մազերս՝ երկար և բնական գույնով:

Մահը վերջը չէ

«Մոնթեն մի անգամ ինձ ասաց՝ մարդ երևի զգում է, որ պետք է մահանա… Արդեն ուղիղ հեռախոսագիծ կար, երբ զանգահարեց ու ասաց, որ ուզում է գալ հանգստանալ: Իմ տարեդարձն էր մոտենում ու պայմանավորվեցինք, որ պետք է այնպես գնանք արձակուրդ, որ ոչ ոք մեր տեղը չիմանա: Երկու օրից նորից զանգահարեց, ասաց, որ Քերոլայն Քոքսն է գալու և նա պետք է մնա։ Հետո ասաց՝ «պստիկ գործ մը կա, այդ ալ պիտի ընեմ, այդ պատճառով էլ չեմ կարողանա շուտ գալ»….Դա հինգշաբթի օրն էր: Շաբաթ օրը մեր մոտիկ մարդու քառասունքն էր, ես այնտեղ էի: Ինձ փնտրել էին «Ղարաբաղ» կոմիտեից, չէին գտել, հետո ամբողջ Երևանում փնտրել էին մեր ընկերներին, բայց ոչ ոք չէր համաձայնվել ինձ տեղյակ պահել, թե ինչ է եղել Մարտունիում այդ օրը… Վերջը Հարոյանն ասաց, թեև հենց սկսեց ասել՝ ես արդեն իմացա»:

Ֆիզիկական բացակայությունը հարաբերական է, քանի որ ինքը չի երևում, բայց Մոնթեն միշտ այստեղ է, ես նրան զգում եմ:

Սեդան Մոնթեի մահվանից 7 տարի անց ամուսնանում է Մոնթեի ընկերոջ հետ: Ասում է՝ եթե ամուսինն էլ իր պես կարոտ չունենար Մոնթեի հանդեպ, ապա իրենք երբեք չէինք կարողանա կողքի կանգնել: «Մոնթեի հայրը ինձ միշտ ասում էր, որ ես ամուսնացել եմ իր մյուս որդու հետ», – պատմում է Սեդան։

Իսկ մեր որդին պարգև էր ինձ, հավանական է, որ Մոնթեից: Որդիս շատ լավ գիտի՝ Մոնթեն ով է և ինձ ասում է. «Մամ, այնքա՜ն կուզի իրեն հանդիպել»:

Աղբյուրը՝ vnews

Ամենակարդացված

«Հադրութում 15 հոգով շրջափակեցին մեզ և սկսեցին կրակել». ինչ է պատմում վիրավոր զինծառայողը
«Գոնե սա չասեիր, Վանո… Քաղաքական հոտառությունն էս ա, 20 տարի առաջ գրես էսօրվա մասին»
Ձայնը կտրված հայտնի տղան՝ սիրելիի հետ է (ֆոտո)
Ադրբեջանական զորքը դուրս եկավ Շուշիից (տեսանյութ)
Սոնա Շահգելդյանի ու Մհեր Արմենիայի «կռիվը» ֆեյսբուքում. Մանրամասներ
Ավիացիոն մահափորձ 9 դրվագով
«Ո՞վ կմտածեր, որ 26 տարի անց այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք». Արմեն Ամիրյանի գրառումն Արթուր Գրիգորյանի մասին
«Երեխայի անունը փոխեցին Յանա` մեր դստեր պատվին. հետագայում ուզում եմ երեխայի կնքահայրը լինել». Սարգիս Գրիգորյանը` 20-ից ավելի արցախցի իր տանը հյուրընկալելու մասին
Վիրավոր զինվորների ծանր օրերն անցյալում են, բայց ընկերների կորստի հետ չեն համակերպվում (տեսանյութ)

Վերջին լուրեր

Ֆրանսիան Ռուսաստանին հասկացրեց` չի կարող միանձնյա որոշումներ կայացնել
Գիտնականները կապ են հայտնաբերել հիվանդությունների և մարդու աչքերի գույնի միջև
Ռուսները երկար ժամանակով են մտել մեր տարածք, համենայնդեպս այդպիսի հույսեր ունեն
Հայաստանի ինքնիշխանությունը երբևէ այսքան վտանգված չի եղել. ճգնաժամը խորանում է
Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան- ջրավազաններ. Սուրեն Պապիկյան
Բժիշկը պատմել է, թե ինչպես կընթանա կորոնավիրուսը պատվաստվածների մոտ
Բոլորս ծայրաստիճան զայրացած ու նեղացած ենք. Հարութ Սասունյան
«Հայտնեցին, որ զոհվել է… սիրով ու հավատով գրված թուղթս հասցրել էր տեղ հասնել. չճանաչած` հարազատ եմ կորցրել». Իննա Խոջամիրյան
Իշխանությունը պետք է վերջապես արթնանա նոկդաունից և շատ արագ վարույթներ հարուցի միջազգային դատարանում