«Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես»

Ֆեյսբուքյան օգտատեր Արմենուհի Դիլանյանն էջում գրառում է արել․

«Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես:

Արցախ Հովհաննիսյան, բարի, ազնիվ, դաստիարակված, ի՛մ սան, առնական ու սլացիկ, այնքան բոյով, որ երբ դպրոցն ավարտել էիր, ու մի օր պատահաբար հանդիպեցինք, խոնարհվեցիր,որ կարողանամ քեզ փաթաթվել:

Հիմա ինքս եմ խոնարհվում քո առաջ:

Դու դեռ էն գլխից էիր հերոս սաղմնավորվել, հայրդ 90-ականների հերոս ֆիդայիներից էր, շատ էր երազում,որ հղի կինը իրեն արու զավակ պարգևի, որ իր ազատագրած Արցախի անունով կոչի որդուն: Ու ծնվեցիր դու:

Հետո թուրքի լամուկները սայթերով քեզ ինչեր ասես չէին գրում, ինչ է, թե դու իրենց անթաքույց ախորժակի անունն ունեիր, ինչ է, թե հերոսությունը սուրբ անվան տեսքով պարուրել էր քեզ:

Ու երբ լսեցիր,որ քո անվանակից սուրբ երկրի շուրջ էլի շներ են վխտում,անմիջապես կամավոր մեկնեցիր:

Ի՛մ հերոս տղա, ասում են՝ հինգ ամիս է, ինչ ամուսնացել էիր, բայց դեռ չհարսնացած այդ աղջիկն էլ այրիացավ ու դեռ չծնված որդիդ որբացավ:

Քո թափած արյունն անհետ չի կորչելու, մենք Արցախ չունենք շներին տալու:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

Ամենակարդացված

«Հադրութում 15 հոգով շրջափակեցին մեզ և սկսեցին կրակել». ինչ է պատմում վիրավոր զինծառայողը
«Գոնե սա չասեիր, Վանո… Քաղաքական հոտառությունն էս ա, 20 տարի առաջ գրես էսօրվա մասին»
Ձայնը կտրված հայտնի տղան՝ սիրելիի հետ է (ֆոտո)
Ադրբեջանական զորքը դուրս եկավ Շուշիից (տեսանյութ)
Սոնա Շահգելդյանի ու Մհեր Արմենիայի «կռիվը» ֆեյսբուքում. Մանրամասներ
Ավիացիոն մահափորձ 9 դրվագով
«Ո՞վ կմտածեր, որ 26 տարի անց այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք». Արմեն Ամիրյանի գրառումն Արթուր Գրիգորյանի մասին
«Երեխայի անունը փոխեցին Յանա` մեր դստեր պատվին. հետագայում ուզում եմ երեխայի կնքահայրը լինել». Սարգիս Գրիգորյանը` 20-ից ավելի արցախցի իր տանը հյուրընկալելու մասին
Վիրավոր զինվորների ծանր օրերն անցյալում են, բայց ընկերների կորստի հետ չեն համակերպվում (տեսանյութ)

Վերջին լուրեր

Ռուսները երկար ժամանակով են մտել մեր տարածք, համենայնդեպս այդպիսի հույսեր ունեն
Հայաստանի ինքնիշխանությունը երբևէ այսքան վտանգված չի եղել. ճգնաժամը խորանում է
Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան- ջրավազաններ. Սուրեն Պապիկյան
Բժիշկը պատմել է, թե ինչպես կընթանա կորոնավիրուսը պատվաստվածների մոտ
Բոլորս ծայրաստիճան զայրացած ու նեղացած ենք. Հարութ Սասունյան
«Հայտնեցին, որ զոհվել է… սիրով ու հավատով գրված թուղթս հասցրել էր տեղ հասնել. չճանաչած` հարազատ եմ կորցրել». Իննա Խոջամիրյան
Իշխանությունը պետք է վերջապես արթնանա նոկդաունից և շատ արագ վարույթներ հարուցի միջազգային դատարանում
Հզոր ապտակ Բաքվին ու Անկարային․ Հայաստանը պետք է պատրաստ լինի Ֆրանսիայից հետո ճանաչել Արցախի անկախությունը
Պատերազմող երկիրը ներդրումների ներհոսք ակնկալելու որևէ հիմք չունի