«Ո՞վ կմտածեր, որ 26 տարի անց այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք». Արմեն Ամիրյանի գրառումն Արթուր Գրիգորյանի մասին

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին:

«Զրույց Արթուր Գրիգորյանի հետ: Հեռախոսի զանգն արդեն ութերորդ, իններորդն է: Գիտեմ, որ մտածում ես, թե ո՞վ է, ի՞նչ մի կարևոր բան պիտի ասի այս պահին: Ոչ մի կարևոր բան, Շուշին կորցնելուց հետո ինձ համար էլ, քեզ համար էլ որևէ կարևոր բան չկա, պարզապես զանգում եմ, քեզ հետ խոսելու կարիք ունեմ: Գիտեմ, չես կարող ոչինչ ասել, բայց վերցրու խոսափողը, թեկուզ լռես, միևնույն է, վերցրու: Քո լռությունն ավելի խոսուն է, քան շատերի սուտ հայրենասիրական ճղճղոցները:

Պատերազմը նոր էր ավարտվել, 1994-ն էր, միասին Լոս Անջելեսում էինք։ Հաղթել էինք, հպարտ էինք, Շուշին մերն էր, գլուխներս բարձր, քիթներս տնկած ման էինք գալիս։ Ասացիր` մտքիցդ հանիր Ամերիկան, մենք Հայաստանում շատ գործ ունենք անելու։ Հաղթանակը դեռ սկիզբն է, հայրենիքը նոր պետք է շենացնենք:

Զանգերը գնում են, տասներորդ, տասնմեկերորդ…

Ստեփանակերտում «Ընծա» փառատոնն էիր կազմակերպել, ես ժյուրիի նախագահն էի, ընտանիքով եկել էինք Ստեփանակերտ, մայրս մեզ հետ էր։ Դրանից հետո մայրս ասում էր` տարին մի քանի անգամ երեխաներին տար Արցախ, կմաքրվեն։ Այդպես էլ անում էի, հատկապես մորս մահից հետո։

Ես համբերատար պահում եմ խոսափողը, զանգերը գնում են…

Արցախի անկախության նախօրյակն էր` սեպտեմբերի 1-ը, Շուշիում էինք։ Ամբողջ գիշեր խոսեցինք դեսից-դենից, արդարությունից, անկախությունից, ապագայից, երեխաներից: Հիշեցինք 1994- ը, երբ միասին Լոս Անջելեսում էինք։ Ասացիր` հիշում ես, որ ասում էի դեռ շատ անելիք ունենք, այս օրվա համար էի ասում: Հիշո՞ւմ ես մայրդ ոնց էր սիրել Շուշին։ Տես, ինչ հրաշք է մեր գեղեցկուհի Շուշին: Հիմա ես այդ նույն 1994-ի Լոս Անջելեսի հյուրանոցի առջև կանգնել եմ ու քեզ եմ զանգում, զանգերը գնում են։ Դու վերցնում ես լսափողն ու լռում։ Որքան ասելիք կա քո լռության մեջ:

Լսում եմ ծանր շնչառությունդ։ Երևի հիշել ես այն, ինչ ես հիշեցի։ Արցունքներդ ներսում են հոսում: Խորքից հազիվ լսում եմ` «Ների՛ր, Շուշի» ։

Ո՞վ կմտածեր, որ 26 տարի անց այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք։ Թաց աչքերս թաքցնում եմ անցորդներից, մտքումս կրկնելով՝ «Ների՛ր, Շուշի»»,- գրել է նա:

Ամենակարդացված

Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում
Աշխարհի ամենագեղեցիկ ազգերը, որոնց ընտրել են մարդիկ՝ աշխարհով մեկ. 8-րդ տեղում հայերն են
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. որովայնի ցավերի ամբողջական քարտեզը
ԹԵՍՏ. միասին, անջատ, գծիկով գրվող բառեր. քանի՞սը կկարողանաք ճիշտ գրել
Ինչո՞ւ մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. ես միշտ այլ կերպ եմ մտածել․․․
5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո
4 մթերք, որոնք փչացնում են Ձեր դեմքը
Հայտնի է դարձել արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող բանջարեղենը

Վերջին լուրեր

Հասանելի կնոջ 3 նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում
Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան
Դերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
6 գաղտնիք, որոնք թույլ կտան անթերի երևալ լուսանկարում
Անակնկալով կոտլետներ ջեռոցում, որ կգերեն ցանկացած գուրմանի
10 հոգեբանական փաստեր, որոնք շատ գաղտնիքներ կբացեն մարդու մասին
Ինչպե՞ս եք նստում․ այս թեստը 1 րոպեում կբացահայտի ձեր թաքնված էությունը
Ցնցող փաստեր կենդանակերպի նշանների մասին