«51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից, տունս լցվեց». Նիկոլայ Գրիգորյան

Տավուշի մարզպետի խորհրդական, ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից: Տունս լցվեց: Աշխարհս դատարկ է. քանի տուն կարոտ մնաց իր տան սյանը, իր տան ճրագին: Ապրածս կյանքն իմաստազրկվեց, խունացավ, ներկաս՝ անարժանապատիվ, նվաստ ու անորոշ, ապագաս՝ վտանգված: Տղաս Աղդամի տակից՝ պապ, կներես, ձեր գրավածները մենք հանձնում ենք:

Ճգնաժամային կառավարման բոլոր պլանները կազմվում են վատթարագույն սցենարների վրա: Նման սցենար նույնիսկ վատթարագույն սարսափ երազներում չկային: Մեղավորը ես եմ, մենք ենք, որ գլուխներս կախ փորձեցինք մեր գործն անել, ժողովրդի մատից գոնե մի փուշ հանել՝ երկրի կառավարումը վստահելով մոլորյալ ժողովրդիս ընտրյալներին, որ նրանք էլ մենապետություն ու կռապաշտություն ձևավորեն: Ինձ համոզում են, որ ամեն ինչ միտումնավոր է արվել, կանխամտածված: Իմ ուղեղում դա չի տեղավորվում, չի էլ մտնում, ուր մնաց տեղավորվի:

Բայց… էդ թուղթը ստորագրած կոտրած ձեռքը մի հատ չդողա, իր հայրենիքի մի մասը, հազարավոր զավակներին ու նրանց ապագան կորցրած, պետությունն ու պետականությունը կործանման դուռ բերած, 10 միլիոն հայի արժանապատվությունից զրկած, ի պաշտոնե ժողովրդի հայրը՝ մի կաթիլ տղամարդկային ժլատ արցունք չունենա, զղջում, ափսոսանք, մեղքի զգացում չունենա, անընդհատ մեղք ու մեղավոր, դավաճանություն փնտրի իր շրջապատից դուրս:

Չնայած ինձ սպիսատ արեցին, բայց ոնց էի ուրախացել, որ արդարության, արդարադատության, արժանապատվության հաղթարշավ կլինի, համահայկական պետություն կստեղծվի՝ համահայկական մտքի, գաղափարի, բազկի, ներուժի,ֆինանսների… համահավաք ներգրավումով, գրագետների, խելոքների, հզորների, արմատներ ունեցող արժանապատիվ պրոֆեսիոնալների պետություն-հայրենիք:
Էս ինչ լոնք-քայլ էր՝ դեպի անցած հարյուրամյակ:

Դեհ, կներեք, չստացվեց, մենք այլ բան էինք ուզում, գոնե այս փրկվածով ուրախացեք:

Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, հիմա էլ չեմ զբաղվելու, բայց դիմակայունության ազգային ծրագիրը կյանքի կոչելու համար կյանքս էլ կտամ»:

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Եթե այս նկարի մեջ պատկերված մարդկանցից թեկուզ 25-ին կարողանաք ճանաչել՝ նշանակում է, որ դուք հանճար եք և բարձր ինտելեկտուալ տվյալներ ունեք
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Քաղցկեղի 10 նախանշան, որոնց մարդիկ ուշադրություն չեն դարձնում․ ուշադիր եղեք
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք

Վերջին լուրեր

10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Դուք մայիսի՞ն եք ծնվել. ահա, թե ինչ է դա նշանակում