«Քարվաճառը հանձնեցինք, բայց եկեք չտրվենք տառապանքներին, մենք ավելի շատ բան կփոխենք, եթե լինենք միասնական, չկոտրվենք ու մեղավոր չփնտրենք». Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուղևորություն դեպի Քարվաճառ․

Կյանքը կորուստների ու հաղթանակների փոխկապակցված հյուսվածք է, ու մենք ենք ընտրում, թե ինչի մեջ ավելի շատ խճճվենք: Մենք ենք ընտրում՝ գլուխներս խոնարհած կոտրվե՞նք՝ պարտված զգալով, թե՞ ուժեղ հայացքով առաջ նայենք, մեր ապագա սերունդների բեռն ուսերի վրա ավելի ծանրացնե՞նք, թե՞ ապրելուն տրամադրենք…

Քարվաճառը հանձնեցինք, բայց եկեք չտրվենք տառապանքներին, մենք ավելի շատ բան կփոխենք. եթե լինենք միասնական, չկոտրվենք ու մեղավոր չփնտրենք:

Իսկ այն մարդկանց, ովքեր իրենց թույլ են տալիս գրել, որ ես իրավունք չունեմ ուրախ լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցերի իմ էջերում, քանի որ սուգ է, կասեմ, որ իմ սուգը վիրտուալ կյանքում չէ: Ի տարբերություն շատերի՝ ես լուռ գործ եմ անում, նույնն էլ՝ հիմա, երբ արտերկրում եմ և չեմ խոսում իրականացվող աշխատանքի մասին: Մինչ ես կարևոր և արդյունավետ (ոչ միայն ինձ համար) հանդիպումներ եմ ունենում, դուք, տանը նստած, մեղադրական մեկնաբանանություններ եք գրում՝ մտածելով, որ պետության հարցեր եք լուծում:

Պետք է հային հատուկ ուժը վերագտնենք, սակայն իրական կյանքում, ոչ թե սոցիալական ցանցերում: Ձեր ընտանիքների հետ շատ ժամանակ անցկացրեք, սիրեք իրար, և, ի վերջո, նոր ընտանիքներ ստեղծեք և գնահատեք այդ ամենը:

photography: Hakob Simonyan»

Ամենակարդացված

Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում
Աշխարհի ամենագեղեցիկ ազգերը, որոնց ընտրել են մարդիկ՝ աշխարհով մեկ. 8-րդ տեղում հայերն են
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. որովայնի ցավերի ամբողջական քարտեզը
ԹԵՍՏ. միասին, անջատ, գծիկով գրվող բառեր. քանի՞սը կկարողանաք ճիշտ գրել
Ինչո՞ւ մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. ես միշտ այլ կերպ եմ մտածել․․․
5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո
4 մթերք, որոնք փչացնում են Ձեր դեմքը
Հայտնի է դարձել արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող բանջարեղենը

Վերջին լուրեր

Դերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
6 գաղտնիք, որոնք թույլ կտան անթերի երևալ լուսանկարում
Անակնկալով կոտլետներ ջեռոցում, որ կգերեն ցանկացած գուրմանի
10 հոգեբանական փաստեր, որոնք շատ գաղտնիքներ կբացեն մարդու մասին
Ինչպե՞ս եք նստում․ այս թեստը 1 րոպեում կբացահայտի ձեր թաքնված էությունը
Ցնցող փաստեր կենդանակերպի նշանների մասին
«Սա մեծ տառերով թող կպցվի ղեկավարներից մինչեւ վարչապետի սենյակում»․ Սոս Ջանիբեկյան
Ջեռոցում թխված գդալներ՝ խավիարով և կարագով․ աննկարագրելի համեղ և գեղեցիկ