Պատերազմող երկիրը ներդրումների ներհոսք ակնկալելու որևէ հիմք չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

-Տիկին Թադևոսյան, ի՞նչ գործոններով է պայմանավորված և մինչև ո՞ւր կարող է հասնել դրամի արժեզրկումը։

 -Համաշխարհային տնտեսությունը ներկայում գտնվում է նոր ճգնաժամի նախաշեմին: Համաշխարհային բանկը 2020 թ.ին զարգացած երկրներում կանխատեսել է, ճիշտ է ոչ էական, համենայնդեպս անկում: Առաջնահերթ դա կորոնա-համավարակով պայմանավորված հարկադիր պարապուդների, գործազրկության, եկամուտների նվազման, ապրանքների և ծառայությունների, ներդրումային հոսքերի կրճատման հետևանքն է: Ապրանքային բորսաներում նավթի և գունավոր մետաղների գները աճում են, ազնիվ մետաղներինը՝ նվազում, ընկնում են բոլոր եվրոպական ինդեքսները, համաթվերը, որոշ, աննշան չափով բարձրացել  են տեխնոլոգիական համաթվերը:

Հովանավորչական քաղաքականության տարրեր են նկատվում ինտեգրացիոն խմբավորումների միջև: ԵԱՏՄ-ում նույնիսկ առկա է «առևտրային պատերազմ» երևույթը: Աշխարհը, կարծես թե վարում է ռեակցիոն տնտեսական քաղաքականություն: Այս ամենին գումարվում են տարածաշրջանային կոնֆլիկները, ռազմական ծախսերի ավելացումը, որոնք համաշխարհային նոր ճգնաժամը դարձնում են անխուսափելի:

Տիկին Թադևոսյանդրամի արժեզրկումը ի՞նչ հետևանքներ կունենա բիզնեսի վրա։

 -Որպես կանոն, ազգային արժույթի արժեզրկումը շուկայական տնտեսություն ունեցող և միջազգային տնտեսական կապերի մեջ ներգրավված ցանկացած երկրի վրա, այլ հավասար պայմաններում, թողնում է դրական հետևանքներ: Առաջնահերթ դա վերաբերվում է արտահանման և ներմուծման հարաբերակցության փոփոխությանը: Ազգային արժույթի արժեզրկումը հանգեցնում է արտահանման խթանմանը և ներմուծման սահմանափակմանը, քանի որ առաջինն էժանանում է, այն դեպքում երբ երկրորդը թանկանում է: Իհարկե, ասվածը ճիշտ է, երբ պետական ֆինանսական ինստիտուտներն են որոշակի տնտեսական նպատակներ իրականացնելու, օրինակ, վճարային հաշվեկշռի դեֆիցիտը նվազեցնելու նկատառումներով, դիմում դևալվացիայի օգնությանը: Այս դեպքում կարևոր է հաշվի առնել, թե որքանո՞վ է դևալվացիայի իրականացման ժամանակաշրջանը բարենպաստ:

Արտահանման խթանման համար երկիրը պետք է ունենա մրցունակ ապրանքների արտահանման ներուժ և համաշխարհային տնտեսության կոնյունկտուրան ևս պետք է լինի բարենպաստ: Դրամի փոխարժեքի ամենօրյա անկումը խուճապ է առաջացել,  դրամական խնայողություններ ունեցողները դրանք փոխանակում են դոլարով կամ այլ փոխարկելի արժույթով, որը, իր հերթին, հանգեցնում է նման արժույթների պահանջարկի աճին: Ուստի պետք է մեծացնել դրանց առաջարկը: Այստեղ մեծ է գործարար ակտիվության բարձրացման նշանակությունը:

Տնտեսագիտության «դեղատոմսը» ներդրումների ներգրավումն է, որը մեր պարագայում առայժմ իրատեսական չէ և արտահանման խթանումը: Այսինքն՝ տնտեսության մեջ պետք է փող ներարկել:

Մեր երկիրն ունի մեկ առավելություն. փոքր երկիր է, հետևաբար արտաքին ազդեցությունները կլինեն ավելի փոքր: Սակայն պատերազմից նյութապես և բարոյապես հյուծված, հերոս ու լուսավոր զավակներ կորցրած մեր իրավիճակում դրամի արժեզրկման տնտեսական, սոցիալական հետևանքները հաղթահարելը շատ ջանքեր կպահանջի: Մենք՝ ապրողներս մեծագույն պատասխանատվության բեռի տակ ենք, ամեն ինչ կախված է այդ գիտակցումից:

Պետք է աշխատել, տքնաջան աշխատել:

Այսօր արդեն ԿԲն հայտարարել էոր անհրաժեշտության դեպքում որոշակի գործառնություններ կիրականացնի։ Արդյոք այդ քայլերը ուշացա՞ծ չեն և որքանո՞վ դա կօգնի ստեղծված իրավիճակին։

-Ստեղծված իրավիճակը կարելի էր կանխատեսել և չեմ կասկածում, որ Կենտրոնական բանկի պրոֆեսիոնալները դա չեն արել: Սակայն, շրջանցել այն, ինչը միաժամանակ համաշխարհային երևույթ է, հնարավոր չէ: Օրինակ, այսօր արդեն սիրիական ազգային արժույթը արժեզրկվել է 60 անգամ, իսկ լիբանանյանը՝ 20 հազար անգամ: Հիշենք, որ այս երկրները ևս պատերազմող են:

Երբեք ուշ չէ: Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը պետք է ուղղված լինի գործարարության ակտիվացմանը: Տնտեսությունը պետք է վերադարձվի նորմալ, բնականոն վիճակի:

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ներդրումային միջավայրի վերականգնման համար։

-Պատերազմը ցույց տվեց, որ մեր պարտությունը պայմանավորված էր նաև տնտեսական զարգացման ներուժի ոչ լիարժեք օգտագործումով: Մենք զարգացման հնարավորություններ ունենք, պարզապես ներքին ներդրողները հիմնականում ներդրումներ են կատարել արագ հատույց ապահովող ոլորտներում: Ժամանակն է արմատապես վերանայել ՀՀ ներդրումային քաղաքականությունը և զարկ տալ տնտեսության տեխնոլոգիական, այդ թվում բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը՝ ներդնելով դրանց զարգացման տնտեսական, ֆինանսական, վարչական, կազմակերպական բնույթի խթաններ: Առաջնահերթ նկատի ունենալով հենց ներքին ներդրողներին:

Հետպատերազմյան շրջանում որքանո՞վ է իրատեսական ակնկալել ներդրումների մեծ հոսք։

-Ներդրումների ներհոսք ակնկալելու որևէ հիմք չկա:   Ամեն ինչ կախված է քաղաքական իրավիճակի երկարաժամկետ կայունացումից: Պատերազմող երկիրը չի կարող նման ակնկալիքներ ունենալ: Բացառվում է:

Ամենակարդացված

Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում
Աշխարհի ամենագեղեցիկ ազգերը, որոնց ընտրել են մարդիկ՝ աշխարհով մեկ. 8-րդ տեղում հայերն են
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. որովայնի ցավերի ամբողջական քարտեզը
ԹԵՍՏ. միասին, անջատ, գծիկով գրվող բառեր. քանի՞սը կկարողանաք ճիշտ գրել
Ինչո՞ւ մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. ես միշտ այլ կերպ եմ մտածել․․․
5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո
4 մթերք, որոնք փչացնում են Ձեր դեմքը
Հայտնի է դարձել արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող բանջարեղենը

Վերջին լուրեր

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան
Դերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
6 գաղտնիք, որոնք թույլ կտան անթերի երևալ լուսանկարում
Անակնկալով կոտլետներ ջեռոցում, որ կգերեն ցանկացած գուրմանի
10 հոգեբանական փաստեր, որոնք շատ գաղտնիքներ կբացեն մարդու մասին
Ինչպե՞ս եք նստում․ այս թեստը 1 րոպեում կբացահայտի ձեր թաքնված էությունը
Ցնցող փաստեր կենդանակերպի նշանների մասին
«Սա մեծ տառերով թող կպցվի ղեկավարներից մինչեւ վարչապետի սենյակում»․ Սոս Ջանիբեկյան