Միքայել Նալբանդյանի 15 ամենասուր մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել ու ազատ լինել

Հայ գրականության ազատության երգիչն իր բանաստեղծություններով ու մտքերով միշտ էլ մղել է արդարության ու ազատ ապրելուն։

Առաջարկում ենք ծանոթանալ Միքայել Նալբանդյանի ամենասուր 15 մտքերին, որոնք կոգեշնչեն պայքարել։

1. Հարուստներին պետք է խղճալ՝ նրանք շրջապատված են բարիքներով, որոնք, սակայն չեն թափանցում նրանց հոգիների մեջ։

2. Ճշմարտությունը մի մարդու սեփականությունը չէ։

3. Ոչ մի ազգություն իրավունք չունի կուլ տալու և ոչնչացնելու մի ուրիշ ազգություն, բայց այս բանը ստեպ կրկնվում է մարդկության պատմության մեջ։

4. Ինչպես կյանքն է, այնպես էլ և նրա փիլիսոփայությունն է։

5. Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու։

6. Երջանկությունը վաղ անցնող երազ է, որին հնարավոր չէ հասնել բոլորով։

7. Քանի որ հույսը չի հիմնվում ստույգ փաստի վրա, այն հույս չէ, այլ անձնահաբություն։

8. Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա և չի կարող լինել լուսավորություն։

9. Խավարապաշտ մարդիկ փախչում են ճշմարտությունից։

10. Մարդն է կատարելության իդեալը։

11. Նա, ով փախչում է ազնիվ պատերազմից, մարդ չէ բարոյապես, այլ մի թշվառ արարած։

12. Ժամանակն առաջ է վազում, ուրեմն և ժողովուրդը պետք է վազի։

13. Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

14. Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիենավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

15. Ազատն Աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվածքին,
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
7 տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները միայն երեխաներն են գտնում
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Դդմիկի պատրաստման 12 հրաշալի բաղադրատոմս
Բազուկով շատ համեղ աղցաններ նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ և համեղ սնվել

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում