Բարակ ծակոտկեն նրբաբլիթների բաղադրատոմսը

Ինչպես պատրաստել նրբաբլիթներ, որոնք չեն կպչի թավայից և շատ բարակ ու ծակոտկեն կլինեն։

Այս հարցը շատ տնտեսուհիների է մտահոգում։

Այսօր EnterTrain-ը իր ընթերցողների հետ կկիսվի մի բաղադրատոմսով, որը ձեզ կօգնի ստանալ հենց այն բարակ ու ծակոտկեն նրբաբլիթները, որոնց մասին այդքան երազում էիք։

Իսկ մինչ այդ մի քանի խորհուրդ՝ ինչպես անել, որ բլիթները թավային չկպչեն։

Լավագույն տարբերակն իհարկե հատուկ բլիթների համար նախատեսված թավա գնելն է։

Հաճախ այն կատարյալ տափակ է և ունի չկպնող ծածկույթ ու ցածր եզրեր։

Ինչպես հայտնի է, նրբաբլիթները մեծ քանակությամբ յուղ չեն սիրում, այդ պատճառով առաջին լավ տաքացնելը կարող է չօգնել և առաջին բլիթը լավ չի ստացվի։

Երկրորդ արդյունքն արդեն պետք է որ ընդունելի լինի։

Իսկ եթե ոչ՝պետք է թավան եռացնեք և հետևյալ գործողությունները կատարեք․ տաք թավայի մեջ մի քանի ճաշի գդալ աղ լցրեք, լավ տարածեք և թողեք շիկանա։

Մի քանի րոպե պահեք կրակի վրա, հետո աղը թափեք, թավան լվացեք և կրկին փորձեք։

Դրանից առաջ բուսայուղ քսեք կամ խոզի ճարպ։ Այս անգամ պետք է լավ ստացվի։

Ինչ վերաբերում է նրբաբլիթների բարակությանը․ եթե ուզում եք, որ դրանք շատ բարակ լինեն և չպատռվեն, գաղտնի բաղադրիչն այստեղ օսլան է։

Խառնեք այն ալյուրի հետ։ Իսկ եթե նաև հատուկ չկպչող թավա ունեք, ապա դրանք գերբարակ կստացվեն։

Իսկ հիմա բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

• 4 ձու

• 4 ճ․գ․ շաքարավազ

• 4 ճ․գ․ բուսայուղ

• 1 փաթեթ վանիլին

• 1 պտղունց աղ

• 2 բաժակ կաթ

• 1 բաժակ եռման ջուր

• 2 ճ․գ․ օսլա

• 2բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը

1. Առաջին հերթին հարեք ձվերը, շաքարավազը, աղն ու վանիլինը, ավելացրեք կաթը և բուսայուղը և լավ խառնեք։

Ավելացրեք եռացրած ջուրը, օսլան և աստիճանաբար լցրե ալյուրը՝ խառնելով։

Խմորը պատրաստ է։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
ՍԱ իմանալուց հետո այլևս երբեք ընկույզի միջնապատերը դեն չեք նետի
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Որքան պետք է լինի մարմնի իդեալական քաշը՝ կանանց և տղամարդկանց համար

Վերջին լուրեր

10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Դուք մայիսի՞ն եք ծնվել. ահա, թե ինչ է դա նշանակում