
Մեդելինյան կարտելի և Կոլումբիայի կոկաինի արքա Պաբլո Քսկոբարը, ըստ որոշ վկայությունների, պատմության ամենահարուստ հանցագործն է եղել։
Նա այդ «կոչմանը» հասել է 35 տարեկանում՝ չնայած որ մեծացել է աղքատ ֆերմերի ընտանիքում։
Իր զարգացման գագաթնակետին Մեդելինյան կարտելը զբաղեցրել է կոկաինի համաշխարհային շրջանառության 80%-ը։
Թմրանյութերի արտադրության այս հսկայական ձեռնարկությունը իր հիմնադրին ամեն շաբաթ բերում էր 420 միլիոն դոլարի եկամուտ։
ԱՆգամ դժվար է պատկերացնելը, թե ողջ գործունեության ընթացքում որքան կարողություն է նա հավաքել։
Ամենահամեստ հաշվարկներով դա կազմում էր տասնյակ միլիարդ դոլարներ։
Համաձայն վկայությունների՝ Էսկոբարը իբր թե բաժանել է իր հարստությունը «կոշտ» ակտիվների՝ դրանցով գնելով արվեստի գործեր, թանկարժեք իրեր, իսկ մի մասն էլ սնդուկներով ու արկղերով տեղափոխել է մեկուսացված կղզիներ ու քարանձավներ։
Որոշ լիկվիդային ակտիվներ վերջին հաշվով առգրավվել են պետության կողմից, սակայն «կոշտ» ակտիվները և թաքցրած գումարային միջոցները մեծ մասամբ անձեռնմխելի են մնացել։
Պաբլո Էսկոբարի որդին՝ Խուան Պաբլոն, այս հարցի վերաբերյալ իր տեսությունն ունի։ Նա վստահեցնում է, որ իր հորաքույրը՝ Ալբա Մարինա Էսկոբարը, հափշտակել է այդ սնդուկներում ու արկղերում պահված գումարները։ Նա մեղադրում է նաև հարազատ եղբորը՝ Ռոբերտոյին, ով գործարք է կնքել թմրամիջոցնրեի դեմ պայքարի վարչության հետ՝ գիրք գրելու համար։
Ըստ հայտնի տվյալների՝ մահվան պահին Էսկոբարի կարողությունը կարող է նվազած լինել, քանի որ նա պատերազմներ էր մղում իրավապահ մարմինների և մրցակից կարտելների դեմ։
Այն, ինչը մնացել է, հիմնականում արվեստի գործերն ու անշարժ գույքն են։
Միֆն այն մասին, թե El Patron-ը միլիարդների հասնող կանխիկ գումար է թողել կոլումբիական ջունգլիներում, կարող է պարզապես հերթական չափազանցությունը լինել Մեդելինյան կարտելի լեգենդում։