
Ցանկացած տարիքում էլ կանայք ուզում են գեղեցիկ և ցանկալի մնալ։
Այսօր EnterTrain-ը ձեզ կպատմի, թե իչպես կարող եք հետևել ձեզ՝ առանց գեղեցկության սրահների վրա մեծ գումարներ ծախսելու։
1. Վերացնում ենք այտուցվածությունն ու մաշկին թարմ գույն ենք հաղորդում. աղաջրի լուծույթ պատրաստեք, սրբիչը մտցրեք մեջը և դրեք դեմքին մոտ 10 րոպե։
2. Եթե ցանկանում եք շրթունքներին ծավալ հաղորդել, վազելին քսեք և ատամի խոզանակով անցեք վրայից։ Վազելինի փոխարեն կարող եք օգտագործել նուշի, դեղձի կամ ցակացած այլ յուղ։
3. Ձիթայուղը ձեր մաշկին կստիպի փայլել։ Բավական է դեմքը պահեք գոլորշու վրա, իկ հետո մի քանի րոպե մերսեք ձիթայուղով։ Այս պրոցեդուդրան կրկնեք հինգ օրը մեկ։
4. Մեղրը կփրկի դեմքի պզուկներից։Եթե դեմքի վրա անսպասելի պզուկ է հայտնվել, վրան մի կաթիլ մեղր արեք և սպասեք 15 րոպե, ինչից հետո լվացեք ջրով։ Բորբոքումը ավելի աննկատ կդառնա և ավելի հեշտությամբ այն կթաքցնեք շպարի տակ։
5. Եթե մաշկը բորբոքվել է ձեզ օգնության կհասնեն աչքի կաթիլները։ Պզուկից արագ ազատվելու համար բամբակի վրա աչքի կաթիլներ արեք և մի քանի րոպե պահեք սառցարանում։ Այնուհետև դրեք բորբոքված մասի վրա։ Այս մեթոդը կօգնի ավելի աննկատ դարձնել բորբոքումը։
6. Աչքերը մաքրելու համար տնական միջոց ենք պատրաստում։ Ապակե տարրայի մեջ լցրեք ջուր և ձիթայուղ (3:1): Թափ տվեք և մաքրեք շպարը։ Ձիթայուղի փոխարեն կարող եք կոկոսի յուղ օգտագործել։
7. Սոդան կօգնի պայքարել ներաճած մազերի դեմ։ 1 ճ.գ. ջուրը, 1 թ.գ. սոդան և մանր վարսակաձավարը խառնում ենք իրար մինչև համասեռ զանգված դառնալը և քսում եք մաշկին։ Հինգ րոպեից լվանում ենք ջրով։
8. Սոդան կօգնի աչքերի տակի կապտուկների դեպքում։ Մեկ բաժակ թաք ջրի կամ թեյի մեջ խառնում ենք 1 թ.գ. սոդա։ Թրջում ենք բամբակի սկավառակը և դնում աչքերի տակ։ 10-15 րոպեից կարելի է լվանալ։
9. Բանանի խյուսը ձեր մազերը փարթամ և փայլուն կդարձնի։ Կես բաժակ մուգ գարեջրի մեջ խառնում ենք մեկ բանան, ձու և մի քիչ մեղր։ Այս խառնուրդը քսում ենք մազերի ամբողջ երկայնքով։ Պահել մի երկու ժամ և լվանալ։ Կրկնել ամեն շաբաթ։
10. Կոկոսի յուղը և նարդոսի յուղը կօգնեն թարթիչների աճին։ 0.5 թ.գ. կոկոսի յուղը խառնում ենք նարդոսի (լավանդա) մի քանի կաթիլ յուղի հետ։ Բամբակով թարթիչների երկայնքով քսում ենք։ Շաբաթական երկու անգամ օգտագործելու դեպքում թարթիչները կամրանան և ավելի արագ կաճեն։ Աճը խթանելու համար թարթիչներին կարելի է լիմոնի հյութի և գերչակի յուղի խառնուրդ քսել։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին