Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. որովայնի ցավերի ամբողջական քարտեզը

Կարող եք որովայնում տարբեր ձևի և ուժգնության ցավ զգալ՝ երբեմն կտրուկ, երբեմն բութ, երբեմն ձգող, երբեմն նվվացող:

Որովհետև մեր օրգանիզմի այդ հատվածում շատ գործառույթներ են տեղի ունենում և կան շատ հնարավոր պատճառներ:

Որովայնի ցավի պատճառ կարող է լինել շատ բան՝ վախից կամ սթրեսից մինչև չափից շատ ուտելը կամ ավելի լուրջ պատճառ:

Ինչ է ցույց տալիս որովայնի ցավը՝ ներկայացնում է EnterTrain-ը:

1. Որովայնի միջին ձախ հատված

Եթե ցավը մոտավորապես իրանի բարձրության է ձախ կողմից, դա կարող է խոսել երիկամային վարակի կամ երիկամներում քարի առկայության մասին: Եթե միզելիս էլ է ցավում, փորկապություն կա, ապա պարտադիր բժշկի դիմեք: Շատ հնարավոր է՝ երիկամային վարակ լինի:

Եթե ոչ, դա կարող է կապված լինել ողնաշարի գոտկատեղի մասի հետ:

2. Միջին կենտրոնական հատված

Եթե որովայնի կենտրոնում, պորտի շուրջը կամ մի քիչ վերև բութ ցավ ունեք, դա կարող է կույր աղիքի բորբոքման կամ պանկրեատիտի նշան լինել: Եթե ցավն ուժեղանում է, բժշկի դիմեք:

3. Որովայնի միջին աջ հատված

Եթե ցավն աջ կողմում է իրանի բարձրությամբ, դա կարող է երիկամների հետ կապված խնդիր լինել կամ կապված լինել փորկապության հետ: Պատճառը կաող է լինել նաև դիվերտիկուլիտը, երբ հաստ աղիքի պատերին կիստաներ են գոյանում:

4. Ստորին ձախ հատված

Աղիքային խնդիրների մեծ մասը կերևա որովայնի ավելի ստորին մասի ցավով: Կանայք նաև ջղաձգումներ են ունենում այդ մասում և սովորաբար երկու կողմից:

5. Որովայնի ստորին կենտրոնական հատված

Պորտի ներքի մասի ցավը կարող է միզուղիների վարակի կամ աղիների բորբոքային հիվանդության հետևանք լինել: Կանայք կարող են վերարտադրողական օրգանների հետ կապված վիճակից տառապել: Պարտադիր պարբերաբար գիենեկոլոգի այցելեք:

6. Ստորին աջ մաս

Որովայնի ստորին մասի մի կողմի ցավը կարող է մկանների լարվածության կամ ընդհանուր գերհոգնածության նշան լինել: Բայց եթե այդ ցավը հաճախ է զգացվում, պետք է բժշկի գնալ: Ու եթե սուր, խորացող ցավ ունեք աջ ստորին անկյունում, անպայման ստուգեք կույր աղիքի բորբոքման մյուս նշանները:

7. Որովայնի վերին ձախ հատված

Այս հավածում ցավի հավանական պատճառը ստամոքսն է: Հնարավոր է նաև խոցի կամ ենթաստամոքսային գեղձի հետ կպաված խնդրի առկայություն: Եթե ցավն ինտենսիվ է և արագորեն ուժեղանում է, հնարավոր է՝ քարեր են խրվել լեղապարկի կամ լեղածորանի մեջ: Բժշկի դիմեք, եթե ցավը չիվերանում 1-2 օր:

8. Վերին միջին մաս

Որովայնի վերևի մասում ցավը հաճախ կապված է լինում ռեֆլյուքսի, թթվայնության կամ ստամոքսի կամ կերակրափողի ծայրի այլ խնդրի հետ: Ցավի ստույգ զգացողությունից կախված՝ կարող են նաև խոց կամ լեղապարկի քարեր լինել:

9. Վերին աջ մաս

Ցավը որովայնի վերին աջ հատվածում կարող է բարակ աղիքում խոցի նշան լինել: Պատճառը հաճախ լինում է ստամոքսահյութի ավելորդ արտազատումը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

11 ցնցող առեղծված, որոնք գիտնականները չեն կարողանում բացատրել
20 ոսկե կանոն՝ տղամարդուն խելքահան անելու համար
17 մարդիկ, որոնց պահապան հրեշտակը միշտ արթուն է
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Մակարոնը պետք չէ խաշել, այդպես սխալ է. ահա մակարոնի պատրաստման ամենահամեղ տարբերակը՝ առանց խաշելու
Մայրս 40-ն անց է, իսկ նա երիտասարդանում է աչքիս առաջ. խոստովանեց, որ ամեն օր խառնում է էժան դոնդող և…
5 բան, որոնք դեն նետելով՝ դեն եք նետում նաև ձեր երջանկությունը
Ոճաբանները կերպարանափոխել են 26 ամյա աղջկան, որը մինչ այդ դեռահաս տղայի տեսք ուներ

Վերջին լուրեր

Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ահա, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ կատարյալ արտաքին ունեցող կանանց հետ
Փորձագետները պարզել են, որ տարբեր առիթներով և հաճախ հուզվող մարդիկ իրականում…
12 ճակատագրական սխալ լվացքի ժամանակ. №10-ը իսկապես զարմացրեց
Գիտնականների կարծիքով՝ ձեր անձնական կյանքը կախված է ձեր կազմվածքի ձևից. իսկ ձերը համընկնու՞մ է
Ահա, թե ինչու մուրացկանների երեխաներն անընդհատ քնած են. իսկ ես երբեք այդ մասին չէի մտածել…
Ընտրե՛ք ադամանդի ձևը և իմացե՛ք ձեր անձի գաղտնի կողմերը
Տղամարդկանց վարկանշային ցուցակը՝ ըստ Կենդանակերպի նշանների
Ինչպես պատրաստել տորթ «Սնիկերս»