
Տղամարդիկ միշտ էլ մազերը կնոջ գլխավոր արժանիքներից մեկն են համարել։
Սակայն նորաձև միտումներին հետևելու մղումը հաճախ մեզ ձախողման է բերում։
Իսկ թե որ սանրվածքներն են տղամարդիկ տարօրինակ և ոչ գրավիչ համարում, պարզենք EnterTrain-ի հետ միասին։
1. Կարճ կտրվածք
Կան տաղամարդիկ, որոնք կարճ կտրվածքները գրավիչ են համարում, սակայն մնացածի մոտ դրանք ասոցացվում են մոր կերպարի հետ։ Շատ տղամարդիկ գտնում են որ կարճ սանրվածքներով կանայք բավարար կանացի, նրբագեղ ու ռոմանտիկ չեն։
2. Բարձր պոչ
Աղջիկներն այս սանրվածքը շատ հարմարավետ են համարում, իսկ տղամարդկանց այն շատ հասարակ և զուսպ է թվում։
3. Անխնամ մազափունջ
Եթե փորձում եք գրավել տղամարդու ուշադրությունը, ապա այս սանրվածքը լավ լուծում չէ։ Գլխի վրա թափթփվածությունը նրանք դժվար թե գնահատեն։
4. Բոբ
Տղամարդիկ այս սանրվածքը տարօրինակ և փնթի են համարում։ նրանք 10-ից 4 միավոր են տվել այս սանրվածքին։
5. Աճեցված մազեր
Երկար մազերը շատ աղջիկների երազանքն է, սակայն տղամարդիկ խոստովանում են, որ չեն սիրում շոյել իրենց սիրելիի մազերը և զգալ արհեստական մազերի մազակալներն ու պատիճները։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին