Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող «անմեղ» ախտանշաններ

Արյան մեջ շաքարի մակարդակի նկատմամբ ուշադրությունը կարևոր է բոլորի համար, հատկապես նրանց համար, ովքեր շաքարախտի կասկածներ ունեն։

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը (հիպերգլիկեմիան) կարող է բերել նյարդերի, արյունատար անոթների, ներքին օրգանների ախտահարման։

Նման զարգացում թույլ չտալու համար պետք է թույլ չտալ, որ շաքարը բարձրանա, իսկ դա նշանակում է, որ պետք է ուշադիր լինել առաջին նախանշանների նկատմամբ։

Իսկ թե որոնք են դրանք, պարզենք EnterTrain-ի հետ միասին։

Լինում է այնպես, որ շաքարի մակարդակը սովորականից ավելի բարձր է լինում, սակայն դեռևս չի հասել այն մակարդակին, երբ կարելի է մարդու մոտ շաքարախտի զարգացում ախտորոշել։ Այսպիսի վիճակը կոչվում է նախաշաքարախտային։

Սովորաբար այն նշաններ չի ունենում։

Առողջ սննդի, ֆիզիկական ակտիվության, նորմալ քաշը պահպանելու շնորհիվ կարելի է շաքարը կարգավորել՝ չհասցնելով այն երկրորդ կարգի շաքարախտի։

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման նշանները հետևյալը կարող են լինել.

• Հոգնածության զգացողություն,

• Մշուշոտ տեսողություն,

• Գլխացավ,

• Հաճախակի միզում,

• Ծարավ,

• Բերանի չորություն,

• Դժվար կենտրոնացում,

• Սովի զգացողություն,

• Փորացավեր,

• Մաշկի մգեցում վզի, արմունկների, հոդերի շրջանում։

• Օրգանիզմի հակվածություն երկար ձգվող բորբոքային պրոցեսների նկատմամբ,

• Պայմանական–պաթոգենային ֆլորայի աճ (կանդիդոզ), վերքերի երկարատև լավացում, դրանց թարախակալելու հակվածություն։

• Մաշկի զգայունության նվազում, այդ թվում՝ ցավային։

Քանի որ շաքարի մակարդակի բարձրացումը արյան մեջ կարող է կապված լինել սննդի որոշակի շեղումների և ընդհանուր առմամբ կենսակերպի հետ, ապա պետք է ուշադրություն դարձնել դրանց։

Ամենահաճախ հանդիպող պատճառներից են.

• Ածխաջրերով հարուստ սննդի օգտագործումը,

• Վարակիչ հիվանդությունների առկայությունը,

• Սթրեսային վիճակը,

• Սակավաշարժ կենսակերպը,

• Ավելորդ քաշը, հատկապես գոտկատեղի,

• Ժառանգականությունը,

• 45-ից բարձր տարիքը։

Անպայման բժշկի դիմեք, եթե ձեզ մոտ նկատել եք այս ախտանշաններից մի քանիսը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում
Աշխարհի ամենագեղեցիկ ազգերը, որոնց ընտրել են մարդիկ՝ աշխարհով մեկ. 8-րդ տեղում հայերն են
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. որովայնի ցավերի ամբողջական քարտեզը
ԹԵՍՏ. միասին, անջատ, գծիկով գրվող բառեր. քանի՞սը կկարողանաք ճիշտ գրել
Ինչո՞ւ մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. ես միշտ այլ կերպ եմ մտածել․․․
5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո
4 մթերք, որոնք փչացնում են Ձեր դեմքը
Հայտնի է դարձել արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող բանջարեղենը

Վերջին լուրեր

Հասանելի կնոջ 3 նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում
Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան
Դերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
6 գաղտնիք, որոնք թույլ կտան անթերի երևալ լուսանկարում
Անակնկալով կոտլետներ ջեռոցում, որ կգերեն ցանկացած գուրմանի
10 հոգեբանական փաստեր, որոնք շատ գաղտնիքներ կբացեն մարդու մասին
Ինչպե՞ս եք նստում․ այս թեստը 1 րոպեում կբացահայտի ձեր թաքնված էությունը
Ցնցող փաստեր կենդանակերպի նշանների մասին