
Շոկոլադային բիսկվիթ և արանքներում գանաշ ու լայմի կրեմ․ անհավանական համեղ համադրություն։
Հյուրասիրվեք, այսօր EnterTrain-ը ձեզ համար այս արտակարգ համեղ տորթն է բերել, որի բաղադրատոմսը ներկայացնում ենք ստորև։
Անհրաժեշտ բաղադրիչներ
Բիսկվիթի համար․
- Ձու — 5 հատ
- Ալյուր — 100 գրամ
- Կակաո — 30 գրամ
- Կարագ — 50 գրամ
- Կաթ — 50 գրամ
- Շաքարավազ — 140 գրամ
- Աղ — 1 պտղունց
Գանաշի համար
- Կաթ — 125 մլ
- Մեղր — 1 ճ․գ․
- Սև շոկոլադ ( 50% և ավել կակաո ) — 220 գրամ
- Կարագ — 1 ճ․գ․
Կրեմի համար
- Լայմ (170 մլ հյութը ) — մոտ 6 հատ
- Ժելատին — 7 թերթ
- Բնական յոգուրտ — 500 մլ
- Շաքարի փոշի — 150 գրամ
- Յուղոտ սերուցք — 150 մլ
Պատրաստման եղանակը․
Ջեռոցը տաքացնել 175 աստիճան։ Ձևամանի մեջ յուղաթուղթ փռել, պատերին յուղ քսել։
Կարագը թեթև լուծեք տաք կաթի մեջ։
Ալյուրն ու կակաոն խառնել։ Ձվերը հարել շաքարավազի և աղի հետ, ավելացնել կաթը, ալյուրը կակաոյի հետ և հարիչով լավ հարել։
Խմորը լցնել ձևամանի մեջ և թխել 30 րոպե։
Պատրաստի բիսվիթը սառեցնել և 3 մասի բաժանել։
Կրեմի համար․ ժելատինի թերթիկները 10 րոպե թրջել սառը ջրում։ 2 լայմի կեղևը քերել, հյութը քամել, ավելացնել շաքարի փոշին։
Ժելատինը քամել, ավելացնել մի երկու գդալ լայմի հյութ և մի թեթև տաքացնել, որ ժելատինը լրիվ լուծվի։
Իրար խառնել ժելատինը, լայմի հյութն ու յոգուրտը։
20 րոպեով դնել սառնարանը։ Սերուցքը հարել և խառնել սառչել սկսող կրեմին։
Գանաշի համար․
Եռացրեք կաթը մեղրի հետ, հանել կրակից և մանր կտրատած շոկոլադ և կարագ ավելացրեք։
5 րոպեից զանգվածը խառնեք միքսերով։
Առաջին կորժի շուրջը բացվող ձևամանի օղակն անցկացրեք։
Դրանից հետո տորթի վրա 5-6 ճ․գ․ գանաշ լցրեք և հավասարեցրեք։ Հաջորդ շերտը 1/3 կրեմն է։
Հետո երկրորդ շերտը՝ գանաշ, կրեմ, երրորդը՝ գանաշ, կրեմ։
Առնվազն 4 ժամով տորթը դրեք սառնարանը։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին