Սերգեյ Փարաջանովի հանճարեղ 12 մտքերը, որոնք կսովորեցնեն սիրել ու գույներով կլցնեն յուրաքանչյուրի կյանքը

Հայ անվանի կինոռեժիսոր ու արվեստագետ Սերգեյ Փարաջանովն իր կյանքի ու գործունեության ամբողջ ընթացքում փորձել է գունավոր դարձնել աշխարհն ու նրան մի կտոր սեր նվիրել։

Առաջարկում ենք ծանոթանալ նրա 12 մտքերին, որոնք կգունավորեն ձեր կյանքն ու կստիպեն սովորել սիրել։

1. Ամենասարսափելին հիասքանչին անուն կպցնելն է:

2. Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

3. Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով:

4. Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ: Ուր էլ որ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում․ եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր:

5. Մենք մեր սիրո համար ապաստան էինք փնտրում, իսկ ճանապարհը մեզ դուրս բերեց մեռյալների աշխարհ:

6. Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ սիրել:

7. Լիաթոք ուրախացեք, ինչպես ես եմ արել: Հիշելու բան ես ունենում: Այլապես և՛ քեզ կխղճաս, և՛ կյանքդ:

8. Ի՞նչ կյանք է, եթե սկզբունք ու քմահաճություններ չկան:

9. Իմ մեղքը երևի այն է, որ ծնվել եմ:

10. Խեղճ գնչուհի, իր բախտը կորցրած՝ ուրիշինն է գուշակում։

11. Երբ խելացին է քեզ հայհոյում, դա վատ է, իսկ երբ գովաբանում է հիմարը, ավելի վատ է։

12. Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել:

Ամենակարդացված

Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում
Աշխարհի ամենագեղեցիկ ազգերը, որոնց ընտրել են մարդիկ՝ աշխարհով մեկ. 8-րդ տեղում հայերն են
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. որովայնի ցավերի ամբողջական քարտեզը
ԹԵՍՏ. միասին, անջատ, գծիկով գրվող բառեր. քանի՞սը կկարողանաք ճիշտ գրել
Ինչո՞ւ մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. ես միշտ այլ կերպ եմ մտածել․․․
5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո
4 մթերք, որոնք փչացնում են Ձեր դեմքը
Հայտնի է դարձել արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող բանջարեղենը

Վերջին լուրեր

Հասանելի կնոջ 3 նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում
Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան
Դերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
6 գաղտնիք, որոնք թույլ կտան անթերի երևալ լուսանկարում
Անակնկալով կոտլետներ ջեռոցում, որ կգերեն ցանկացած գուրմանի
10 հոգեբանական փաստեր, որոնք շատ գաղտնիքներ կբացեն մարդու մասին
Ինչպե՞ս եք նստում․ այս թեստը 1 րոպեում կբացահայտի ձեր թաքնված էությունը
Ցնցող փաստեր կենդանակերպի նշանների մասին